Գլխավոր տեղեկություն
Номер
N 1649-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.01.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.01.14/2(301) Հոդ.13
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.11.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.12.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.12.2003
Дата вступления в силу
24.01.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 դեկտեմբերի 2003 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


 27 նոյեմբերի 2003 թվականի N 1649-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՕՐԵՆՔՈՎ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ՈՐՈՇ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով պետական ոչ առևտրային կազմակերպությունների ընդհանուր կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմիններին վերապահված լիազորությունների իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով պետական ոչ առևտրային կազմակերպությունների ընդհանուր կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմիններին վերապահված լիազորությունների շրջանակներում պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության մասով վերահսկողությունն ապահովվում է այդ պետական մարմինների ներքին աուդիտի համակարգի կողմից, ստուգումներ իրականացնելու միջոցով, «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ենթակայությամբ գործող հիմնարկներում ներքին աուդիտի անցկացման համար սահմանված կարգին համապատասխան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. դեկտեմբերի 13
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան