Գլխավոր տեղեկություն
Номер
N 1641-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.01.2004-17.06.2004)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.01.14/2(301) Հոդ.10
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.12.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.12.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.12.2003
Дата вступления в силу
15.01.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 դեկտեմբերի 2003 թ.
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 դեկտեմբերի 2003 թվականի N 1641-Ն

 

«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՇԱՀՈՒՅԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության 2003 թվականի 9 ամսվա գործունեության և 2003 թվականի` տարվա կտրվածքով կանխատեսվող ֆինանսական արդյունքները, ինչպես նաև ընկերության ծախսերի նվազեցման միջոցառումների արդյունքում կանխատեսվող 2004 թվականի հնարավոր զուտ շահույթը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` սահմանել ընկերության զուտ շահույթի օգտագործման հետևյալ ուղղությունները`

 

ա) նախորդ տարիների գործունեությունից
կուտակված վնասի մարում` մինչև


 3,4 մլրդ դրամ,

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության
տրամադրության տակ թողնել (ռազմատեխնիկական
համագործակցության զարգացման նպատակով)`



3,0 մլրդ դրամ,

գ) ընկերության տեխնիկական վերազինում
(2003-2004 թթ.)` մինչև

 2,0 մլրդ դրամ,

դ) նոր ընկերության հիմնադրում և Ծաղկաձորում
շինարարության իրականացում` 2004 թվականի
ընթացքում` մինչև 


1,5 մլրդ դրամ,

ե) ջերմոցային տնտեսության ձեռքբերում`
2004 թվականի ընթացքում` մինչև 


0,85 մլրդ դրամ,

զ) օգնություն Գյումրու քաղաքապետարանին`
Գյումրի քաղաքի ջեռուցման կազմակերպման նպատակով`
2003 թվականի դեկտեմբեր-2004 թվականի
փետրվար (հավասարաչափ)


 

0,36 մլրդ դրամ,

է) օգնություն Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական
կարիքների բավարարման նպատակով (այդ թվում`
100 մլն դրամ` 2004 թվականի ընթացքում)



0,2 մլրդ դրամ,

ը) օգնություն Ջերմուկ քաղաքի ջեռուցման կազմակերպման
նպատակով` 2003 թվականի դեկտեմբեր-
2004 թվականի փետրվար (հավասարաչափ)



50 մլն դրամ,

թ) Հայաստանի Հանրապետության առևտրի և
տնտեսական զարգացման նախարարության շենքի
վերանորոգում` 2004 թվականի ընթացքում



50 մլն դրամ,


ընդամենը


11,41 մլրդ դրամ:

        

2. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունն ազատել 2003 թվականի զուտ շահույթից պետական բաժնեմասի դիմաց շահութաբաժինների վճարումից:

3. Հաշվի առնելով 2004 թվականի ընկերության ծրագրավորվող արդյունքների կանխատեսումը` սույն որոշման 1-ին կետով սահմանված միջոցառումների իրականացման ընթացքում անհրաժեշտ գումարների անբավարարության դեպքում ընկերությունը կարող է այդ նպատակներին ուղղել 2004 թվականի ընթացքում գոյացող զուտ շահույթը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. դեկտեմբերի 17
Երևան