Գլխավոր տեղեկություն
Номер
N 1044-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.09.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.09.10/46(281) Հոդ.840
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.08.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.08.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.08.2003
Дата вступления в силу
11.09.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 27 օգոստոսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 օգոստոսի 2003 թվականի N 1044-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1474-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու և «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տիպային (օրինակելի) կանոնադրությունը հաստատելու մասին» N 1474-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման N 1 հավելվածի պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմավորվող` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ենթակայության` պետական հիմնարկ հանդիսացող գիտական կազմակերպությունների ցանկի 30-րդ կետում «ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտ» բառերը փոխարինել «ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. օգոստոսի 25
Երևան