Գլխավոր տեղեկություն
Номер
N 292-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.04.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.04.07/20(319) Հոդ.462
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.03.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.03.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.03.2004
Дата вступления в силу
08.04.2004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 18 մարտի 2004 թ.

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մարտի 2004 թվականի N 292-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1149-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1149-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

ա) որոշման վերնագիրը, 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերը, որոշմամբ հաստատված կանոնադրության և կառուցվածքի վերնագրերը «բնապահպանության նախարարության» բառերից հետո լրացնել «աշխատակազմի» բառով.

բ) որոշմամբ հաստատված կանոնադրության 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը (այսուհետ` տեսչություն) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ շրջակա միջավայրի պահպանության, բնական ռեսուրսների օգտագործման, վերարտադրության ոլորտում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. մարտի 12
Երևան