Գլխավոր տեղեկություն
Номер
N 1195-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (16.09.2004-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.10.15/51(286) Հոդ.1072
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.08.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.08.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.09.2004
Дата вступления в силу
16.09.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 սեպտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 օգոստոսի 2004 թվականի N 1195-Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2004/2005 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը լրացուցիչ հատկացնել բարձրագույն ուսումնական հաստատությունների 2004/2005 ուսումնական տարվա անվճար ուսուցման 172 տեղ:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը լրացուցիչ հատկացված 172 տեղի հաշվին ընդունված ուսանողների 2004 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների անվճար ուսուցումն ապահովել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 խմբի 08 ենթախմբի «02. Բարձրագույն և հետբուհական ուսուցման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. օգոստոսի 25
Երևան