Գլխավոր տեղեկություն
Номер
N 1555-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.12.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.12.17/61(296) Հոդ.1221
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.11.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.12.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.12.2003
Дата вступления в силу
18.12.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 դեկտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 նոյեմբերի 2003 թվականի N 1555-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1588-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության օգտակար հանածոների պաշարների գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1588-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

ա) որոշման, որոշմամբ հաստատված կանոնադրության և կառուցվածքի վերնագրերը, ինչպես նաև որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերն ու որոշմամբ հաստատված կանոնադրության 1-ին կետը «նախարարության» բառից հետո լրացնել «աշխատակազմի» բառով.

բ) որոշմամբ հաստատված կանոնադրության`

1-ին կետում «(այսուհետ` նախարարություն)» բառերից հետո «կազմում» բառը փոխարինել «աշխատակազմում» բառով,

3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով».

8-րդ կետում`

«ա» ենթակետում «պահանջվող որակի» բառերը փոխարինել «կոնդիցիաների պարամետրերի» բառերով,

«ա» և «բ» ենթակետերում «պետական փորձաքննություն» բառերը փոխարինել «պետական ընդերքաբանական փորձաքննություն» բառերով,

«բ» ենթակետը «փորձաքննությունը» բառից հետո լրացնել «(այսուհետ՝ փորձաքննություն)» բառերով,

«ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) պետական ընդերքաբանական փորձաքննության ենթակա նյութերի բովանդակությանը և ձևավորմանը ներկայացվող պահանջները սահմանող հրահանգների մշակումը և դրանք նախարարի հաստատմանը ներկայացնելը»,

9-րդ կետի 1-ին պարբերության 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է օրենքով սահմանված կարգով».

12-րդ կետում`

«ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) նախարարի հաստատմանն է ներկայացնում պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովի և անկախ փորձագետների անհատական կազմերը, օգտակար հանածոների հանքավայրերի արդյունաբերական գնահատման ու պաշարների հաշվարկման նյութերի փորձաքննության ընթացակարգը, կոնդիցիաների պարամետրերի և օգտակար հանածոների պաշարների հաստատման ու դրանց դուրսգրման կարգերը, ինչպես նաև գործակալության կանոնադրական այլ գործառույթների իրականացման կանոնակարգերը»,

«զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ) սահմանված կարգով որոշում է գործակալություն ներկայացված նյութերի փորձաքննության աշխատատարությունն ու տևողությունը, նշանակում է դրանց փորձաքննության պատասխանատուին և նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում առաջարկություններ այդ նյութերի փորձաքննությանը վճարովի հիմունքներով փորձագետների ներգրավման և նրանց հետ համապատասխան պայմանագրերի կնքման վերաբերյալ»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. դեկտեմբերի 3
Երևան