Գլխավոր տեղեկություն
Номер
N 208-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.03.2004-24.03.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2004.03.17/15(314) Հոդ.366
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.02.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.02.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.03.2004
Дата вступления в силу
27.03.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.06.2011

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան

2 մարտի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 փետրվարի 2004 թվականի N 208-Ն

 

ՀԱՇՄԱՆԴԱՄ ԴԱՐՁԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հաշմանդամ դարձած զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին դրամական օգնության նշանակման և վճարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` ապահովել հաշմանդամ դարձած զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին ցույց տրվող դրամական օգնության ֆինանսավորումը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու միջոցառումների և առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին» N 251 որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը և 1-ին կետով հաստատված N 1 ցանկի 2-րդ կետը:



Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. փետրվարի 28
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
փետրվարի 5-ի N 208-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ՀԱՇՄԱՆԴԱՄ ԴԱՐՁԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածին համապատասխան, նույն օրենքի 13-րդ հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողներին (այսուհետ` հաշմանդամ զինծառայող) և ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին (ամուսնուն, ծնողներին, ինչպես նաև նույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված` կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի անդամներին, այսուհետ` զոհվածի ընտանիք) գազից, ջրամատակարարումից և տրանսպորտից օգտվելու համար դրամական օգնության նշանակման և վճարման հետ կապված հարաբերությունները:

2. Դրամական օգնությունը տրամադրվում է հետևյալ չափերով`

ա) հաշմանդամ զինծառայողին` ամսական 3000 դրամ.

բ) զոհվածի ընտանիքին` ամսական 5000 դրամ, իսկ եթե ընտանիքի անդամների թիվը 5-ից ավելի է, ապա 5-ից ավելի անդամ ունեցող ընտանիքի յուրաքանչյուր անձի հաշվով լրացուցիչ տրվում է 1000-ական դրամ:

3. Զոհվածի ընտանիքի բոլոր անդամների համար նշանակվում և վճարվում է մեկ ընդհանուր դրամական օգնություն:

4. Ընտանիքի անդամի պահանջով դրամական օգնության նրա բաժինը համամասնորեն առանձնացվում և վճարվում է առանձին: Դրամական օգնությունն առանձնացվում է այն ամսվան հաջորդող ամսվա սկզբին, երբ ստացվել է առանձնացման մասին դիմումը:

5. Դրամական օգնությունը նշանակվում է համապատասխան մարմնի սոցիալական ապահովության խնդիրներն իրականացնող ստորաբաժանման կողմից (այսուհետ` լիազոր մարմին)` հաշմանդամ զինծառայողի կամ զոհվածի ընտանիքի կողմից լիազոր մարմին անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին գրավոր դիմում ներկայացվելու դեպքում:

6. Դրամական օգնություն ստանալու համար հաշմանդամ զինծառայողը դիմումի հետ միասին լիազոր մարմին է ներկայացնում անձը և իր կարգավիճակը հաստատող փաստաթղթեր ու տեղեկանք` բնակության վայրից:

Զոհվածի ընտանիքը դրամական օգնություն ստանալու համար` դիմումի հետ միասին լիազոր մարմին է ներկայացնում զոհվածի ընտանիքի անդամ ու զինծառայողի զոհված (մահացած) լինելու վերաբերյալ փաստաթղթեր և տեղեկանք` ընտանիքի անդամի (անդամների) բնակության վայրից:

7. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 3 ամսվա ընթացքում լիազոր մարմին դիմելու դեպքում դրամական օգնությունը նշանակվում է 2004 թվականի հունվարի 1-ից, իսկ ավելի ուշ դիմելու դեպքում` դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

8. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը կենտրոններից` դրամական օգնություն նշանակված գործերի թվի, դրամական օգնության վճարման գումարների մասին ստացված անհրաժեշտ տվյալներն ամփոփում է ըստ բնակության վայրերի, և բյուջեների կատարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը (հունվար ամսում` մինչև հունվարի 20-ը) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարումների իրականացման հայտ: Վճարումների իրականացման հայտի հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան գումարները փոխանցում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի անվանմամբ բացված գանձապետական հաշիվներին:

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը, նշված գումարներն ստանալուց հետո, բյուջեների կատարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան, ապահովում է յուրաքանչյուր ամիս դրամական օգնության վճարումը ֆիզիկական անձանց` պետական կենսաթոշակների վճարման համար սահմանված ժամկետներում:

9. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը բյուջեների կատարման մասին հաշվետվությունները ներկայացնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում հաշվետվություն դրամական օգնություն ստացած հաշմանդամ զինծառայողների և զոհված զինծառայողների ընտանիքների` յուրաքանչյուր ամսվա վճարումների, պարտքերի և չվճարված գումարների մասին:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան