«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 դեկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 նոյեմբերի 2003 թվականի N 1527-Ն
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՇԵՆՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետին Նորք-Մարաշ թաղային համայնքի Նորքի փողոցի N 54 հասցեում գտնվող՝ Երևանի քաղաքապետարանի «Գ. Սունդուկյանի անվան N 26 դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքը՝ 1826,56 քառ. մետր մակերեսով և 6703,0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, նվիրաբերել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն՝ կրթամշակութային կենտրոն կազմակերպելու նպատակով:
2. Երևանի քաղաքապետին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Երևանի Նորքի փողոցի N 54 հասցեում գտնվող դպրոցի շենքի հանձնման-ընդունման, շենքի զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի օրենքով սահմանված կարգով տրամադրման, գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների կազմակերպումը՝ վերջինս իրականացնելով Հայաստանյայց Առաքելական եկեղեցու միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|