Գլխավոր տեղեկություն
Номер
N 1281-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (16.10.2004-17.10.2014)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2004.10.06/53(352) Հոդ.1120
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.09.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.09.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.09.2004
Дата вступления в силу
16.10.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.10.2014

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

22 սեպտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 սեպտեմբերի 2004 թվականի N 1281-Ն

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԻ ՊԱՏԿԵՐԸ, ԴՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել համապատասխանության նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 18-ի «Նորմատիվ պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առանձին հոդվածների կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 247 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2004 թ. սեպտեմբերի 14

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2004 թվականի

սեպտեմբերի 9-ի N 1281-Ն որոշման

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԻ ՊԱՏԿԵՐԸ, ԴՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգով սահմանվում են համապատասխանության նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները, ինչպես նաև արտադրանքը համապատասխանության նշանով մակնշելուն ներկայացվող պահանջները:

2. Արտադրանքի համապատասխանության նշանով մակնշումը տեխնիկական կանոնակարգերով, ինչպես նաև դրանց բացակայության դեպքում, մինչև դրանց ընդունումն օրենքով տեխնիկական կանոնակարգերի վերաբերյալ նախատեսված նորմերը սահմանող ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջներին (այսուհետ` սահմանված պահանջներ) արտադրանքի համապատասխանության հավաստման արդյունքներից մեկն է:

3. Արտադրանքի մակնշումը համապատասխանության նշանով կատարվում է արտադրողի նկատմամբ վստահության բարձրացման, ինչպես նաև առաջարկվող արտադրանքի սահմանված պահանջներին այդ արտադրանքի համապատասխանության մասին անհրաժեշտ վստահություն ստանալու գործում սպառողներին աջակցելու նպատակով:

4. Իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան իրավունք ունի արտադրանքը համապատասխանության նշանով մակնշելու այդ արտադրանքը սահմանված պահանջներին համապատասխանությունը հավաստող սերտիֆիկացման մարմնի կողմից վավերացված համապատասխանության հայտարարագրի կամ հանձնված համապատասխանության սերտիֆիկատի առկայության դեպքում:

5. Համապատասխանության հայտարարագրի հիման վրա արտադրանքի մակնշումը համապատասխանության նշանով պետք է իրականացվի N 1 նկարում տրված պատկերին համապատասխան:

6. Համապատասխանության սերտիֆիկատի հիման վրա արտադրանքի մակնշումը համապատասխանության նշանով պետք է իրականացվի համապատասխանության սերտիֆիկատ տվող սերտիֆիկացման մարմնի նույնականացման նշագրի հետ համատեղ N 2 նկարում տրված պատկերին համապատասխան: Պատկերում տրված սերտիֆիկացման մարմնի նույնականացման նշագիրը պայմանական է:

 

Ներմուծեք նկարագրությունը_13062

 

Նկար 1. Համապատասխանության նշանի գրաֆիկական պատկերը

 

Ներմուծեք նկարագրությունը_13063

 

 

Նկար 2. Համապատասխանության նշանի գրաֆիկական պատկերը` սերտիֆիկացման մարմնի նույնականացման նշագրով

 

7. Համապատասխանության նշանի չափերը և զետեղման տեղը որոշում է իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը` ապահովելով համապատասխանության նշանի տարրերի հստակությունը և տեսանելիությունը, ինչպես նաև մակնշվածքի ամրությունը: Համապատասխանության նշանի բարձրությունը պետք է լինի 5 մմ-ից ոչ պակաս:

8. Համապատասխանության նշանի և սերտիֆիկացման մարմնի նույնականացման նշագրի մեծացման կամ փոքրացման դեպքում պետք է պահպանել դրանց տարրերի միջև փոխադարձ համաչափությունը:

9. Համապատասխանության նշանը զետեղվում է յուրաքանչյուր արտադրանքի չհանվող մասի և (կամ) տարայի, փաթեթվածքի, պիտակի, շահագործման և ապրանքաուղեկից փաստաթղթերի վրա: Անմիջականորեն արտադրանքի վրա համապատասխանության նշանի զետեղման անհնարինության դեպքում այն զետեղվում է սպառողական փաթեթվածքի կամ շահագործման և (կամ) ապրանքաուղեկից փաստաթղթերի վրա:

10. «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան համապատասխանության նշանի կիրառումն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից չի թույլատրվում համապատասխանության սերտիֆիկատի կամ համապատասխանության հայտարարագրի կասեցման կամ դադարեցման դեպքում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան