«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
17 մայիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ապրիլի 2004 թվականի N 655-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 846-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 13-ի «Զինապարտների կցագրման, զորակոչի, զինվորական ծառայության անցնելու և վարժական հավաքի կանչելու ժամանակ բուժհետազոտում անցկացնող բժշկական հիմնարկների ցանկը հաստատելու մասին» N 846-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման վերնագրում և 1-ին կետում «հիմնարկների» բառը փոխարինել «կազմակերպությունների» բառով.
բ) որոշմամբ հաստատված ցանկը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԿՑԱԳՐՄԱՆ, ԶՈՐԱԿՈՉԻ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ԿԱՆՉԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն
2. «Էրեբունի» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն
3. «Աբովյանի հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերություն
4. «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերություն
5. «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերություն
6. «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն
7. «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն
8. «Ռ. Յոլյանի անվան արյունաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն
9. «Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն
10. «Վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքաբանության և ճառագայթաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն
11. «Հոգեբուժական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն
12. «N 2 բուժմիավորում» փակ բաժնետիրական ընկերություն
13. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն
14. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն
15. «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն
16. «Դիագնոստիկա» բժշկական միավորում» բաց բաժնետիրական ընկերություն
17. «Բժշկական գենետիկայի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն
18. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ (N 14203 զորամաս)
19. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Երևանի կայազորային հոսպիտալ (N 88865 զորամաս)
20. «Կապանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերություն
21. «Գորիսի Ռ. Յոլյանի անվան հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերություն
22. «Սամարիթեր հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերություն
23. «Գ. Գյուլբենկյանի անվան հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերություն
24. «Վանաձորի N 1 հիվանդանոցային համալիր» փակ բաժնետիրական ընկերություն
25. «Վանաձորի N 2 հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերություն
26. «Իջևանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերություն
27. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վանաձորի կայազորային հոսպիտալ
28. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Սիսիանի կայազորային հոսպիտալ
29. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Տավուշի առանձին բժշկական ջոկատ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի զինապարտների բժշկական հետազոտություններն անցկացվում են Երևանի համապատասխան բժշկական հաստատություններում:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|