Գլխավոր տեղեկություն
Номер
N 1369-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.11.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.11.26/58(293) Հոդ.1103
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.10.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.11.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.11.2003
Дата вступления в силу
27.11.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 նոյեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հոկտեմբերի 2003 թվականի N 1369-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1187-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1187-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշման 3-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը՝ 14.0 մլն դրամ՝ Երևանի կինոյի և թատրոնի արվեստի պետական ինստիտուտին սուբվենցիա տրամադրելու համար (ինստիտուտի տանիքի վերանորոգման նպատակով)»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. նոյեմբերի 6
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան