Գլխավոր տեղեկություն
Номер
N 1347-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.11.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.11.26/58(293) Հոդ.1088
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.10.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.11.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.11.2003
Дата вступления в силу
27.11.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 նոյեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հոկտեմբերի 2003 թվականի N 1347-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2141-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 2141-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) որոշմամբ հաստատված ծրագրի 231-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

231. «Բնակչությանը պրոթեզաօրթոպեդիկ օգնություն և վերականգնողական պարագաներ տրամադրելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի պահանջի կատարման ապահովում

ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն

2003 թվականի նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

 

բ) ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված ծրագրի 278-րդ կետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. նոյեմբերի 3
Երևան