Գլխավոր տեղեկություն
Номер
N 48-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.03.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.03.03/13(312) Հոդ.243
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.01.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.02.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.02.2004
Дата вступления в силу
04.03.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 փետրվարի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունվարի 2004 թվականի N 48-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 350 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» N 350 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման 2-րդ կետում «ներքին գործերի» բառերը փոխարինել «ՀՀ ոստիկանության» բառերով.

բ) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ընտանեկան նպաստների համար նախատեսված գումարների 97 տոկոսը նպատակաուղղել աղքատության ընտանեկան նպաստի, իսկ 3 տոկոսը` միանվագ դրամական օգնության վճարմանը,».

գ) որոշման 5-րդ կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով աղքատության ընտանեկան նպաստի համար հատկացված ֆինանսական միջոցները` համաձայն հավելվածի.

բ) ընտանիքի անապահովության սահմանային մեծությունը` 35.00 միավոր.

գ) աղքատության ընտանեկան նպաստի բազային մասը` 4500 դրամ.

դ) 35.01-ից մինչև 38.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների յուրաքանչյուր` մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 2500 դրամ.

38.01 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների յուրաքանչյուր` մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 3000 դրամ.».

դ) որոշման 5-րդ կետի «ե» ենթակետում «95» թիվը փոխարինել «97» թվով.

ե) որոշման 7-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը» բառերով.

զ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 74-րդ կետով.

«74. Սահմանել, որ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` սույն որոշմանը պաշտոնական պարզաբանում տվող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած գործադիր իշխանության հանրապետական մարմինը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է».

է) որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը «միջոցների» բառից հետո լրացնել «միջին» բառով.

ը) հանել որոշմամբ հաստատված կարգի`

4-րդ կետի երկրորդ պարբերության «(տվյալ հասցեում հաշվառված)» բառերը,

27-րդ կետի «դ» ենթակետի «ու միանվագ դրամական օգնության համար դիմած» բառերը.

թ) որոշմամբ հաստատված ձևի`

2-րդ կետում «ՀՀ ներքին գործերի նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն» բառերով,

«անհրաժեշտ տվյալները» սյունակի բոլոր կետերը լրացնել «սոցիալական ապահովության քարտի համարը» բառերով.

ժ) որոշման մեջ և որոշմամբ հաստատված կարգում ու ձևում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն» բառերը և դրա բոլոր հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բառերով և դրա համապատասխան հոլովաձևերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2004 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. փետրվարի 3
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
հունվարի 22-ի N 48-Ն որոշման

 

Աղքատության ընտանեկան նպաստի եվ միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների

 

Մարզի
անվանումը

Գործակալություններ

2004 թվականի համար

նախատեսված միջին
ամսական գումարը
(դրամ)

այդ թվում`
միանվագ
դրամական
օգնությունը (3%)
(դրամ)

2004 թվականի ՀՀ
պետական բյուջեով
նախատեսված
գումարի բաշխումը`
ընդամենը
(դրամ)

1

2

3

4

5

 Արարատ  ԱՐԱՐԱՏ

6,110,201.58

183,306.05

73,322,418.93

 ԱՐՏԱՇԱՏ

32,258,293.40

967,748.80

387,099,520.79

 ՎԵԴԻ

25,364,177.31

760,925.32

304,370,127.73

 ՄԱՍԻՍ

23,785,255.16

713,557.65

285,423,061.92

ընդամենը

87,517,927.45

2,625,537.82

1,050,215,129.38

 Արագածոտն  ԱՇՏԱՐԱԿ

29,136,897.95

874,106.94

349,642,775.44

 ԱՊԱՐԱՆ

6,706,589.37

201,197.68

80,479,072.43

 ԾԱՂԿԱՀՈՎԻՏ

7,689,123.73

230,673.71

92,269,484.74

 ԹԱԼԻՆ

16,082,397.08

482,471.91

192,988,764.97

ընդամենը

59,615,008.13

1,788,450.24

715,380,097.58

 Արմավիր  ԱՐՄԱՎԻՐ

29,071,395.66

872,141.87

348,856,747.95

 ՎԱՂԱՐՇԱՊԱՏ

25,687,991.05

770,639.73

308,255,892.65

 ԲԱՂՐԱՄՅԱՆ

7,176,198.53

215,285.96

86,114,382.40

ընդամենը

61,935,585.25

1,858,067.56

743,227,023.00

 Գեղարքունիք  ԳԱՎԱՌ

20,668,613.91

620,058.42

248,023,366.96

 ՍԵՎԱՆ

18,298,381.83

548,951.45

219,580,581.99

 ՎԱՐԴԵՆԻՍ

20,405,020.02

612,150.60

244,860,240.21

 ՃԱՄԲԱՐԱԿ

11,863,310.02

355,899.30

142,359,720.27

 ՄԱՐՏՈՒՆԻ

53,735,649.30

1,612,069.48

644,827,791.64

ընդամենը

124,970,975.09

3,749,129.25

1,499,651,701.07

 Լոռի  ԹՈՒՄԱՆՅԱՆ

19,348,003.21

580,440.10

232,176,038.58

 ՏԱՇԻՐ

9,872,885.58

296,186.57

118,474,626.94

 ՎԱՆԱՁՈՐ

97,781,713.79

2,933,451.41

1,173,380,565.52

 ՍՊԻՏԱԿ

64,742,147.11

1,942,264.41

776,905,765.26

 ՍՏԵՓԱՆԱՎԱՆ

37,753,618.64

1,132,608.56

453,043,423.63

ընդամենը

229,498,368.33

6,884,951.05

2,753,980,419.94

 Կոտայք  ԱԲՈՎՅԱՆ

29,769,734.60

893,092.04

357,236,815.20

 ՀՐԱԶԴԱՆ

30,073,475.06

902,204.25

360,881,700.72

 ՉԱՐԵՆՑԱՎԱՆ

14,071,899.35

422,156.98

168,862,792.25

 ՆԱԻՐԻ

19,752,110.09

592,563.30

237,025,321.06

ընդամենը

93,667,219.10

2,810,016.57

1,124,006,629.23

 Շիրակ  ԱՐԹԻԿ

33,296,293.41

998,888.80

399,555,520.89

 ԱՄԱՍԻԱ

1,766,448.87

52,993.47

21,197,386.44

 ՄԱՐԱԼԻԿ

10,741,847.42

322,255.42

128,902,169.02

 ԱԽՈՒՐՅԱՆ

19,130,894.82

573,926.84

229,570,737.79

 ԱՇՈՑՔ

2,588,925.21

77,667.76

31,067,102.55

 ԳՅՈՒՄՐԻ-1

88,840,122.88

2,665,203.69

1,066,081,474.55

 ԳՅՈՒՄՐԻ-2

97,599,997.76

2,927,999.93

1,171,199,973.14

ընդամենը

253,964,530.36

7,618,935.91

3,047,574,364.37

 Սյունիք  ԳՈՐԻՍ

21,646,394.07

649,391.82

259,756,728.89

 ԿԱՊԱՆ

21,048,949.79

631,468.49

252,587,397.53

 ՄԵՂՐԻ

4,715,636.68

141,469.10

56,587,640.17

 ՍԻՍԻԱՆ

12,580,137.51

377,404.13

150,961,650.12

ընդամենը

59,991,118.06

1,799,733.54

719,893,416.70

 Տավուշ  ԴԻԼԻՋԱՆ

11,321,331.39

339,639.94

135,855,976.71

 ԻՋԵՎԱՆ

24,730,812.42

741,924.37

296,769,749.04

 ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ

16,242,455.10

487,273.65

194,909,461.17

 ԲԵՐԴ

21,488,977.28

644,669.32

257,867,727.34

ընդամենը

73,783,576.19

2,213,507.29

885,402,914.26

 Վայոց ձոր  ՋԵՐՄՈՒԿ

2,203,306.89

66,099.21

26,439,682.66

 ՎԱՅՔ

5,378,055.01

161,341.65

64,536,660.08

 ԵՂԵԳՆԱՁՈՐ

17,811,868.85

534,356.07

213,742,426.21

ընդամենը

25,393,230.75

761,796.92

304,718,768.96

 Երևան  ԱՋԱՓՆՅԱԿ

31,675,639.96

950,269.20

380,107,679.51

 ԱՎԱՆ

9,831,682.52

294,950.48

117,980,190.30

 ԱՐԱԲԿԻՐ

23,277,084.16

698,312.52

279,325,009.97

 ԴԱՎԹԱՇԵՆ

8,163,487.09

244,904.61

97,961,845.09

 ԷՐԵԲՈՒՆԻ

36,116,589.61

1,083,497.69

433,399,075.37

 ԿԵՆՏՐՈՆ

28,574,846.04

857,245.38

342,898,152.48

 ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ

32,577,881.19

977,336.44

390,934,574.26

 ՆՈՐ ՆՈՐՔ

31,354,467.44

940,634.02

376,253,609.25

 ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ

5,043,148.13

151,294.44

60,517,777.60

 ՆՈՒԲԱՐԱՇԵՆ

3,589,948.12

107,698.44

43,079,377.46

 ՇԵՆԳԱՎԻԹ

40,417,554.54

1,212,526.64

485,010,654.43

 ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ

20,123,465,82

603,703.97

241,481,589.80

ընդամենը

270,745,794.63

8,122,373.84

3,248,949,535.52

Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը

1,341,083,333.33

40,232,500.00

16,093,000,000.00

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան