Գլխավոր տեղեկություն
Номер
N 1285-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.11.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.11.05/55(290) Հոդ.1036
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.10.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.10.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.10.2003
Дата вступления в силу
06.11.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

23 հոկտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 հոկտեմբերի 2003 թվականի N 1285-Ն

«ՍԵՎԱՆ-ՄՈԹԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաշվեկշռային մեթոդով 294209 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սևան-Մոթել» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

2. Սահմանել «Սևան-Մոթել» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 89192 հազ. դրամ:

3. Սահմանել «Սևան-Մոթել» փակ բաժնետիրական ընկերության մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 44596 հազ. դրամ:

4. «Սևան-Մոթել» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 205017 հազ. դրամ, այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ՝ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով՝ 72 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 2724 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքի գծով՝ 3399 հազ. դրամ,

նպատակային ֆինանսավորման և մուտքերի գծով՝ 197925 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 897 հազ. դրամ:

5. «Սևան-Մոթել» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարվում են գնորդի հաշվին՝ օրենքով սահմանված կարգով:

7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2003 թ. հոկտեմբերի 15

Երևան