«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 փետրվարի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2003 թվականի N 1928-Ն
ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 13-րդ հոդվածներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի N 681-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Օրենքով սահմանված կարգով՝ բաժանման ձևով վերակազմակերպել՝
ա) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Մալաթիա-Սեբաստիայի և Դավթաշենի տարածքային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը՝ ստեղծելով «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Մալաթիա-Սեբաստիայի տարածքային փորձագիտական կենտրոն» և «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Աջափնյակ-Դավթաշենի տարածքային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններ.
բ) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Էրեբունու տարածքային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը՝ ստեղծելով «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Էրեբունի-Նուբարաշենի տարածքային փորձագիտական կենտրոն» և «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Արաբկիրի տարածքային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
2. Ընդունել ի գիտություն, որ՝
ա) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Մալաթիա-Սեբաստիայի տարածքային փորձագիտական կենտրոն» և «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Աջափնյակ-Դավթաշենի տարածքային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Մալաթիա-Սեբաստիայի և Դավթաշենի տարածքային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդներն են՝ բաժանիչ հաշվեկշռին համապատասխան.
բ) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Էրեբունի-Նուբարաշենի տարածքային փորձագիտական կենտրոն» և «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Արաբկիրի տարածքային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Էրեբունու տարածքային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդներն են՝ բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:
3. Սահմանել, որ՝
ա) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Մալաթիա-Սեբաստիայի տարածքային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվում է 2132338 դրամ արժեքով գույք.
բ) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Աջափնյակ-Դավթաշենի տարածքային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվում է 1196959 դրամ արժեքով գույք.
գ) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Էրեբունի-Նուբարաշենի տարածքային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվում է 2347500 դրամ արժեքով գույք.
դ) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Արաբկիրի տարածքային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվում է 993093 դրամ արժեքով գույք:
4. Ստեղծել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության հայկական երկաթուղու փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության հայկական երկաթուղու փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել 2225776 դրամ արժեքով գույք՝ բացառությամբ շենքերի, շինությունների և պատմամշակութային նշանակության գույքի:
Շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը, պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացվում է անհատույց օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:
6. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 4-րդ կետերում նշված՝
ա) պետական ոչ առևտրային կազմակերպությունների հիմնական գործունեության առարկան և նպատակը Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումն ու հանրային առողջության բնագավառում բնակչության առողջության պահպանման հետ կապված աշխատանքներին մասնակցությունն է.
բ) պետական ոչ առևտրային կազմակերպություններն իրականացնում են ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը` տեխնիկական փորձարկումների և հետազոտումների իրականացում:
7. Սույն որոշման 1-ին և 4-րդ կետերում նշված պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությանը:
8. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 4-րդ կետերում նշված պետական ոչ առևտրային կազմակերպությունների հիմնարկները, մասնաճյուղերը և ներկայացուցչություններն ստեղծվում են լիազորված պետական մարմնի՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության որոշմամբ:
9. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետին՝
ա) երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված վերակազմակերպման աշխատանքների կատարումը.
բ) մեկամսյա ժամկետում հաստատել պետական ոչ առևտրային կազմակերպություններին սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը.
գ) մեկամսյա ժամկետում հաստատել պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրություններն ու բաժանիչ հաշվեկշիռները և դրանք սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Մարգարյան |
2004 թ. փետրվարի 2 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.03.2019, N 236-Ն | 28.03.2019, N 1928-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|