Գլխավոր տեղեկություն
Номер
N 1311-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.11.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.11.12/56(291) Հոդ.1057
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.10.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.10.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.11.2003
Дата вступления в силу
22.11.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 նոյեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 հոկտեմբերի 2003 թվականի N 1311-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 653-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով վերադարձման ենթակա հարկի գումարների հիմնավորվածությունը հաստատող տեղեկանքի տրամադրման և հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցման կարգը հաստատելու մասին» N 653-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

որոշմամբ հաստատված կարգի՝

ա) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն կարգին համապատասխան հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցվում կամ վերադարձվում են ԱԱՀ-ի այն գումարները, որոնք առաջացել են հարկ վճարողի կողմից 2003 թվականի հունվարի 1-ից հետո ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների իրականացման արդյունքում».

բ) 7-րդ կետի առաջին պարբերությունում «այլ հարկային պարտավորությունների հետ կապված հաշվանցված և վերադարձված գումարները» բառերը փոխարինել «այլ հարկերի գծով պարտավորությունների դիմաց ԱԱՀ-ի գերավճարների հաշվին հաշվանցված կամ վերադարձված ԱԱՀ-ի գումարները, ինչպես նաև ԱԱՀ-ի պարտավորությունների դիմաց այլ հարկերի գծով գերավճարների հաշվին հաշվանցված գումարները» բառերով.

գ) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Սույն կարգի կիրառման առումով ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին ուղղակիորեն վերագրվող ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի ընդհանուր գումարի չափը որոշվում է որպես հաշվետու ժամանակաշրջանում իրականացված՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումար:

Այն դեպքում, երբ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ԱԱՀ-ի դեբետային մնացորդը գերազանցում է զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարը, ապա գերազանցող մեծությունը վերագրվում է հետագա հաշվետու ժամանակաշրջաններին՝ սույն կետով սահմանված կարգով ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին ուղղակիորեն վերագրվող ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի ընդհանուր գումարը որոշելու համար».

դ) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ սույն կարգով չսահմանված որևէ այլ հիմքով չի կարող հիմնավորված չհամարվել ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարի մեծությունը կամ երկարաձգվել սույն կարգով սահմանված եզրակացության կամ տեղեկանքի տրամադրման ժամկետը».

ե) 14-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) «Արտահանում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ապրանքների արտահանման գործարքների մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կողմից հարկ վճարողին տրված տեղեկանքը՝ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված՝ «Բացթողումը թույլատրված է» և «Բեռն ստացված է» նշումներով մաքսային հայտարարագրի առկայության մասին:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն սույն կետով սահմանված տեղեկանքը տրամադրում է հարկ վճարողին՝ վերջինիս դիմումի ստացման օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում».

զ) ուժը կորցրած ճանաչել 14-րդ կետի «դ» ենթակետը.

է) 15-րդ կետում «հարկ վճարողի դիմումը համարվում է չհիմնավորված, և դրան հարկային մարմնի կողմից ընթացք չի տրվում» բառերը փոխարինել «սույն կարգի 18-րդ կետով սահմանված եզրակացությունը կամ 21-րդ կետով սահմանված տեղեկանքը չի տրվում: Եզրակացությունը կամ տեղեկանքը տրվում է այդ փաստաթղթերը ներկայացնելուց հետո» բառերով.

ը) 17-րդ կետի առաջին պարբերությունը «հաշվանցման կամ վերադարձման նպատակով» բառերից հետո լրացնել «հարկ վճարողի դիմումի ստացման պահից» բառերով.

թ) 21-րդ կետում «10» թիվը փոխարինել «5» թվով.

ժ) 23-րդ կետում՝

«տվյալների» բառը փոխարինել «հաշվանցման կամ վերադարձման ենթակա գումարների» բառերով, իսկ «հիման վրա» բառերից հետո կետը լրացնել «էական» բառով,

կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կետի կիրառման առումով էական է համարվում այն խախտումը, որի դեպքում հարկ վճարողի դիմումում նշված՝ այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման կամ վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարների մեծությունը հարկային մարմինների կողմից կատարված ճշգրտման արդյունքներով արձանագրված մեծությունը գերազանցել է 3 տոկոսով, բայց ոչ պակաս, քան 500 հազ. դրամով»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 653-Ն որոշմամբ հաստատված կարգի 14-րդ կետի «բ» ենթակետով սահմանված տեղեկանքի ձևը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Սույն որոշման 1-ին կետի «գ» ենթակետի դրույթները տարածվում են 2003 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի վրա:

Սույն որոշման 1-ին կետի «ե» ենթակետով սահմանված տեղեկանքը ներկայացվում է նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահն առաջացած ԱԱՀ-ի այն գերավճարների գումարների հաշվանցման կամ վերադարձման համար, որոնց մասին հարկ վճարողի դիմումը ներկայացվել է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հոկտեմբերի 23
Երևան