Գլխավոր տեղեկություն
Номер
N 986-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (29.07.2004-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.07.28/41(340) Հոդ.931
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.06.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.07.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.07.2004
Дата вступления в силу
29.07.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հուլիսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունիսի 2004 թվականի N 986-Ն

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՄԻ ՇԱՐՔ ԴՊՐՈՑՆԵՐ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ԳՅՈՒՄՐՈՒ N 35 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Գյումրու N 22 միջնակարգ դպրոց» և «Գյումրու N 32 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել «Գյումրու N 32 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության:

«Գյումրու N 32 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Գյումրու N 22 միջնակարգ դպրոց» և «Գյումրու N 32 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդն է` փոխանցման ակտին համապատասխան:

2. Լուծարել «Գյումրու N 35 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և դրա գույքը սեփականության իրավունքով հանձնել «Գյումրու N 20 դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` օրենքով սահմանված կարգով ապահովել «Գյումրու N 35 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման գործընթացի իրականացումը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածի` Շիրակի մարզպետարանի ենթակայության դպրոցների ցանկի 38-րդ և 43-րդ կետերը:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ներկայացրած ծախսերի նախահաշվի հիման վրա «Գյումրու N 22 միջնակարգ դպրոց» և «Գյումրու N 32 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում համապատասխան վերաբաշխում կատարելու վերաբերյալ առաջարկություն:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2004 թ. հուլիսի 10
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան