«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 հոկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 սեպտեմբերի 2003 թվականի N 1222-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1064-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպելու մասին» N 1064-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
ա) որոշման 1-ին կետում «ստեղծելով «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերություն» բառերը փոխարինել «ստեղծելով «Երևանի էլեկտրատրանսպորտ» և «Ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերություններ» բառերով.
բ) որոշման 2-րդ կետը «ընկերության» բառից հետո լրացնել «և «Ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|