Գլխավոր տեղեկություն
Номер
N 1189-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.10.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.10.15/51(286) Հոդ.952
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.09.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.09.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.09.2003
Дата вступления в силу
25.10.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 սեպտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 սեպտեմբերի 2003 թվականի N 1189-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 903-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դարակերտի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման հաստատելու մասին» N 903-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դարակերտի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում գյուղատնտեսական նշանակության հողերից 4.4 հեկտարը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա, որից՝ 3.4 հեկտար վարելահողը՝ որպես տնամերձ աճուրդով օտարելու և մեկ հեկտար այլ հողեր՝ հասարակական կառուցապատման համար՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. սեպտեմբերի 22
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
սեպտեմբերի 11-ի N 1189-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԴԱՐԱԿԵՐՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դարակերտի գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա պետական սեփականություն համարվող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը եվ նպատակները

 

Տարե-
թիվը
Հողերի կատեգորիան
(նպատակային
նշանակությունը)
Պայմա-
նական նշանը
Ընդա-
մենը
այդ թվում՝
վարե-
լահող
բազմամյա տնկարկներ խոտ-
հարք
արոտ թփուտ անօգ-
տագոր-
ծելի
2003 թ. Գյուղատնտեսական
նշանակության
Գ              
Բնակավայրերի, այդ
թվում՝ հասարակական
կառուցապատման
Բ 3.4 3.4          
Հ 1.0           1.0
Արդյունաբերության և
ընդերքօգտագործման
Ա              
Հատուկ պահպանվող
տարածքներ
Պ                  
          Ընդամենը   4.4 3.4         1.0

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան