«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 սեպտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 օգոստոսի 2003 թվականի N 1110-Ն
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎՐԱ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ և 121-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետերի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ պետական սեփականություն հանդիսացող կեղտաջրերի մաքրման կայանների համար սույն կարգը կիրառվում է 2006 թվականի հունվարի 1-ից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎՐԱ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում են ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման բնութագիրն ու ընթացակարգը:
2. Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցությունը կախված է աղտոտող նյութերի քանակությունից, վնասակար նյութերի սահմանային թույլատրելի մակարդակից և դրանց ազդեցության ժամանակահատվածից:
3. Սույն կարգի իմաստով`
ա) աղտոտող նյութերի քանակությունը համազարկային (ջրային ռեսուրս կամ կոյուղի կեղտաջրերի կարճատև ներհոսքն է` կտրուկ մեծացող աղտոտող նյութերի կոնցենտրացիաներով) և հաստատագրված (ջրային ռեսուրս կամ կոյուղի կեղտաջրերի ներհոսքն է երկարատև ժամկետում չնչին փոփոխություններով` ծախսի և աղտոտող նյութերի կոնցենտրացիաներով) արտահոսքի դեպքում առկա աղտոտող նյութերի քանակությունն է.
բ) վնասակար նյութերի սահմանային թույլատրելի մակարդակը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հաստատած` արտահոսքում վնասակար նյութերի սահմանային թույլատրելի քանակությունն է.
գ) ազդեցության ժամանակահատվածն աղտոտման սկզբից մինչև ավարտն ընկած ժամանակահատվածն է:
4. Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցությունը լինում է 2 տեսակի` ուղղակի ազդեցություն, որը պայմանավորված է դեպի ջրային ռեսուրս վնասակար նյութերի անմիջապես արտահոսքով, և անուղղակի` պայմանավորված դեպի ջրային ռեսուրս մաքրման կայանների սարքավորումների խափանմամբ և անարդյունավետ աշխատանքի հետևանքով վնասակար նյութերի արտահոսքով:
5. Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հիմքը աղտոտող նյութերի ուղղակի և անուղղակի ներգործությունն է, ինչպես նաև աղտոտող նյութերի քանակությունը, վնասակար նյութերի սահմանային թույլատրելի մակարդակը, ազդեցության ժամանակահատվածը, վնասակար նյութերի ազդեցության և գերնորմատիվային ջրօգտագործման կանխարգելման ծախսերը:
6. Տնտեսական գործունեության հետևանքով աղտոտված ջրերի ազդեցության գնահատումը ներառում է աղտոտված միջավայրում ջրային, անտառային և հողային ռեսուրսների նվազման հետևանքով արտադրանքի քանակական ու որակական կորուստների փոխհատուցման, աղտոտված ջրային ռեսուրսների վերականգնման համար պահանջվող լրացուցիչ ծառայությունների, աղտոտման հետևանքով հիվանդացած բնակչության առողջության վերականգնման և աշխատանքի արտադրողականության նվազեցման հետևանքով (այդ թվում` աշխատանքից բացակայության) զուտ աշխատանքի կորստի փոխհատուցման, ինչպես նաև հիմնական ֆոնդերի վրա աղտոտման ազդեցության հետևանքով արդյունաբերական արտադրանքի կորստի փոխհատուցման ծախսերը:
7. Այն դեպքում, երբ ջրային ռեսուրսների աղտոտվածությունը հանգեցնում է ջրի` խմելու կամ տնտեսական ջրամատակարարման համար օգտագործման անհնարինությանը, այլ ջրային աղբյուրների օգտագործմանն անցնելու անհրաժեշտությանը և այլ տեխնիկական միջոցառումների իրականացմանը, որոնք անհրաժեշտ են բնակչությանը համապատասխան որակի ջրով ապահովելու համար, ապա տնտեսական ազդեցությունը գնահատվում է հետևյալ բանաձևով`
Վջ= (ՇԱ. + Գկ.ն. ԿԱ. ) - (ՇՄ. + Գկ.ն. ԿՄ. ) | (0), |
որտեղ`
Վջ-ն այլընտրանքային ջրաղբյուրից բնակչությանը համապատասխան որակի ջրով ապահովելու համար պահանջվող ծախսն է,
ՇԱ.-ն և ԿԱ.-ն շահագործման ու կապիտալ ծախսերն են` ըստ սարքավորումների, որոնք անհրաժեշտ են աղտոտված ջրաղբյուրի դեպքում բնակչությանը համապատասխան որակի ջրով ապահովելու համար,
ՇՄ. -ն և ԿՄ. -ն շահագործման ու կապիտալ ծախսերն են` ըստ սարքավորումների, որոնք անհրաժեշտ են բնակչությանն ընդունված նորմաներին համապատասխանող որակ ունեցող ջրաղբյուրից համապատասխան որակի ջրով ապահովելու համար,
Գկ.ն.-ն կապիտալ ներդրումների արդյունավետության նորմատիվային գործակիցն է:
8. Ջրային օրենսդրության պահանջների խախտմամբ իրականացվող աղտոտող նյութերի համազարկային և հաստատագրված արտահոսքերի դեպքում կատարվում է տնտեսական ազդեցության գնահատում: Համազարկային է այն արտահոսքը, երբ վնասակար նյութերը 100 և ավելի անգամ գերազանցում են թույլատրելի սահմանային նորմաները: Մնացած բոլոր դեպքերում արտահոսքը հաստատագրված է:
Աղտոտող նյութերի համազարկային արտահոսքի դեպքում տնտեսական ազդեցության գնահատումը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
Վմզ = Զմզ . Կկ | (1), |
իսկ հաստատագրված արտահոսքի դեպքում`
Վմh = Զմh . Կկ | (2), |
որտեղ`
մ-ն աղտոտող նյութի տեսակն է,
Վմզ-ն ջրային ռեսուրսներին աղտոտվածության հետևանքով հասցված վնասի չափն է` մ-րդ աղտոտող նյութի համազարկային արտահոսքի դեպքում` հաշվի առնելով ջրային ռեսուրսի կարգը,
Վմh-ն ջրային ռեսուրսներին աղտոտվածության հետևանքով հասցված վնասի չափն է` մ-րդ աղտոտող նյութի հաստատագրված արտահոսքի դեպքում` հաշվի առնելով ջրային ռեսուրսի կարգը,
Զմզ-ն ջրային ռեսուրսներին աղտոտվածության հետևանքով հասցված վնասի չափն է` մ-րդ աղտոտող նյութի համազարկային արտահոսքի դեպքում,
Զմh-ն ջրային ռեսուրսին աղտոտվածության հետևանքով հասցված վնասի չափն է` մ-րդ աղտոտող նյութի հաստատագրված արտահոսքի դեպքում,
Զմզ-ն և Զմh-ն մեծություններ են, որոնք ընդունում են արժեքներ` կախված արտահոսող նյութի քանակությունից,
Կկ-ն ջրային ռեսուրսի կարգով պայմանավորված գործակիցն է` համաձայն սույն կարգի N 1 աղյուսակի:
9. Ջրային ռեսուրսների աղտոտվածության հետևանքով տնտեսական ազդեցության գնահատումը կախված է ոչ միայն աղտոտող նյութի քանակությունից, այլև դրա` ջրում գտնվելու ժամանակահատվածից: Աղտոտվածության հետևանքների վերացման աշխատանքների իրականացման դեպքում վնասի հաշվարկները կատարվում են հետևյալ բանաձևերով`
Մմզ = Նմզ (1 - ∑ն (Ան/100) . Կն ) | (3), |
Մմհ = Նմհ (1 - ∑ն (Ան/100) . Կն ) | (4), |
որտեղ`
Մմզ-ն աղտոտվածության հետևանքների վերացման աշխատանքների իրականացման դեպքում վնասի չափն է` մ-րդ նյութի համազարկային արտահոսքի դեպքում,
Մմհ-ն աղտոտվածության հետևանքների վերացման աշխատանքների իրականացման դեպքում վնասի չափն է` մ-րդ նյութի հաստատագրված արտահոսքի դեպքում,
Նմզ-ն և Նմհ-ն վնասի հատուցման չափերն են` միջոցներ չձեռնարկվելու դեպքում,
^ն-ն աղտոտող նյութերի հավաքման յուրաքանչյուր ժամանակահատվածն է,
Պն-ն և Ան-ն համապատասխանաբար աղտոտող նյութի հավաքված քանակությունը և տոկոսն է ամեն ն-րդ ժամանակահատվածում` հաստատված համապատասխան փաստաթղթերով (ջրօգտագործողի կողմից աղտոտող նյութերի սկզբնական հաշվառման մատյան):
|
(5), |
որտեղ`
Պմ-ն մ-րդ աղտոտող նյութի քանակությունն է աղտոտման ամբողջ ժամանակահատվածում,
Կն-ն վնասի չափի նվազեցման գործակիցն է` աղտոտվածության հետևանքների վերացման համար միջոցներ ձեռնարկվելու դեպքում, որը որոշվում է համաձայն N 2 աղյուսակի (կախված արտահոսքի ավարտման և ջրի աղտոտման վերացման աշխատանքների ավարտման ժամկետների տարբերությունից):
10. Ջրային ռեսուրսների աղտոտվածության հետևանքով տնտեսական ազդեցության գնահատման համար աղտոտող նյութի քանակությունը որոշելու նպատակով, ջրային օրենսդրության պահանջների խախտման փաստի բացահայտման դեպքում, որը հանգեցրել է ջրավազանի աղտոտման, անհրաժեշտ են տեղեկություններ`
ա) ջրային ավազանում ջրի որակի մասին մինչև դրա աղտոտումը,
բ) ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության լիազոր մարմնի կողմից տրված թույլտվության մեջ նշված աղտոտող նյութերի նորմատիվ քանակների մասին` արտահոսքի թափման տեղում ու դիտարկման կետում,
գ) գոյություն ունեցող աղտոտող նյութերի փաստացի քանակների մասին` արտահոսքերում, թափման տեղերում և դիտարկման կետերում,
դ) ջրային ավազաններում ջրի որակի մասին` արտահոսքերի թափման տեղերում ըստ տվյալ օրինազանցի արտահոսքերը բնորոշող նյութերի,
ե) ջրային ավազան թափվող, բարձր աղտոտվածությամբ կեղտաջրերի քանակության մասին,
զ) ջրային ավազան թափվող, բարձր աղտոտվածությամբ կեղտաջրի արտահոսքի տևողության մասին,
է) համազարկային արտահոսքերի դեպքում աղտոտող նյութերի արտահոսքի տևողության մասին:
Համազարկային արտահոսքի դեպքում վնասակար նյութերի քանակությունը որոշվում է օրինազանց ջրօգտագործողների ստուգմամբ և հետազոտությամբ` բնորոշող հետևյալ տվյալների հիման վրա`
տեխնոլոգիական տարողություններից և խողովակաշարից կատարված արտահոսքի տևողությունն ու քանակությունը,
ջրային ավազան խտացված նյութերի, ռեագենտների, հումքանյութերի նստվածքների թափումը և նախնական անբավարար մաքրման վթարային արտահոսքերը:
Համազարկային կամ հաստատագրված արտահոսքերի դեպքում աղտոտող նյութերի քանակությունը որոշվում է հետևյալ բանաձևով`
Պմ = Քմ (Կմփաստ- Կմթույլ ) . ժմ . 10-6 | (6), |
որտեղ`
Կմփաստ > Կմթույլ ,
Պմ-ն վնասի հաշվարկի դեպքում կիրառվող մ-րդ աղտոտող նյութի քանակությունն է արտահոսքում (տ-ով),
մ-ն աղտոտող նյութի տեսակն է,
Ք-ն կեղտաջրի այն քանակն է, որի մեջ աղտոտող նյութը գերազանցել է թույլատրելի սահմանային քանակությունը,
Կմփաստ-ն վերահսկման կետում մ-րդ աղտոտող նյութի միջին փաստացի խտությունն է աղտոտման ժամանակահատվածում, մգ/լ (գ/մ3),
Կմթույլ-ն վերահսկման կետում մ-րդ աղտոտող նյութի թույլատրելի խտությունն է` ըստ ջրօգտագործման թույլատրելի պայմանների, մգ/լ (գ/մ3),
ժմ-ն մ-րդ աղտոտող նյութի արտահոսքի ժամանակահատվածն է` սկսած աղտոտման սկզբից մինչև նրա վերացման վերջը (ժամ):
մ-րդ նյութի փաստացի խտությունը հաստատող անալիտիկ տվյալների բացակայության դեպքում այն ընդունվում է կեղտաջրերի կարգին բնորոշ տվյալ նյութի համար նորմատիվ փաստաթղթերում ընդունված խտության մեծությունը:
11. Օրգանական նյութերով ջրային ռեսուրսների աղտոտվածության տնտեսական ազդեցության գնահատումը (ըստ թթվածնի կենսաբանական պահանջի (թկպ), հաշվի առնելով ջրային ռեսուրսի կարգը, որոշվում է հետևյալ բանաձևով`
Վզթկպ = Զզթկպ . Կկ | (7), |
կամ
Վհթկպ = Զհթկպ . Կկ | (8), |
որտեղ`
Վզթկպ-ն և Վհթկպ-ն օրգանական նյութերով ջրային ռեսուրսներին հասցված վնասի չափն է` համազարկային կամ հաստատագրված արտահոսքերի դեպքում` հաշվի առնելով ջրային ռեսուրսի կարգը,
Զզթկպ-ն և Զհթկպ-ն օրգանական նյութերով ջրային ռեսուրսներին հասցված վնասի հատուցման չափն է` համազարկային կամ հաստատագրված արտահոսքերի դեպքում (հազ. դրամ): Զզթկպ-ն որոշվում է համաձայն սույն կարգի N 4 աղյուսակի, Զհթկպ-ն` համաձայն սույն կարգի N 5 աղյուսակի:
Կկ-ն ջրային ռեսուրսի կարգով պայմանավորված գործակիցն է` համաձայն սույն կարգի N 1 աղյուսակի:
Եթե ջրային ռեսուրսն աղտոտվում է մի քանի օրգանական նյութերով, ապա յուրաքանչյուր օրգանական նյութի քանակությունը, ըստ թկպ-ի համապատասխան մեծության, որոշվում է համաձայն սույն կարգի N 3 աղյուսակի և 9-րդ բանաձևի`
Կթկպ = Խօրգ . Պթկպ | (9), |
որտեղ`
Խօրգ-ն օրգանական նյութի խտությունն է (մգ/լ),
Պթկպ-ն Խօրգ-ից թկպ անցնելու վերահաշվարկման համապատասխան գործակիցն է` համաձայն սույն կարգի N 3 աղյուսակի:
12. Ջրային ռեսուրսների` կախյալ նյութերով պայմանավորված աղտոտվածության տնտեսական ազդեցության գնահատումը, հաշվի առնելով ջրային ռեսուրսի կարգը, որոշվում է հետևյալ բանաձևով`
Վզկ.մ. = Զզկ.մ. . Կկ | (10) |
կամ
Վհկ.մ. = Զհկ.մ. . Կկ | (11), |
որտեղ`
Վզկ.մ.-ն և Վհկ.մ.-ն կախյալ նյութերով ջրային ռեսուրսներին հասցված վնասի չափն է` համազարկային կամ հաստատագրված արտահոսքերի դեպքում` հաշվի առնելով ջրային ռեսուրսի կարգը (հազ. դրամ),
Զզկ.մ.-ն և Զհկ.մ.-ն կախյալ նյութերով ջրային ռեսուրսներին հասցված վնասի հատուցման չափն է` համազարկային կամ հաստատագրված արտահոսքերի դեպքում (հազ. դրամ): Զզկ.մ.-ն որոշվում է համաձայն սույն կարգի N 6 աղյուսակի, իսկ Զհկ.մ.-ն` համաձայն սույն կարգի N 7 աղյուսակի,
Կկ-ն ջրային ռեսուրսի կարգով պայմանավորված գործակիցն է` համաձայն սույն կարգի N 1 աղյուսակի:
13. Ջրային ռեսուրսների` նավթամթերքներով պայմանավորված աղտոտվածության տնտեսական ազդեցության գնահատումը, հաշվի առնելով ջրային ռեսուրսի կարգը, որոշվում է հետևյալ բանաձևով`
Վզնավթ = Զզ նավթ . Կկ | (12) |
կամ
Վհնավթ = Զհ նավթ . Կկ | (13), |
որտեղ`
Վզնավթ-ն և Վհնավթ-ն նավթամթերքներով ջրային ռեսուրսներին հասցված վնասի չափն է` համազարկային կամ հաստատագրված արտահոսքերի դեպքում` հաշվի առնելով ջրային ռեսուրսի կարգը (հազ. դրամ),
Զզնավթ-ն և Զհնավթ-ն նավթամթերքներով ջրային ռեսուրսներին հասցված վնասի չափն է` համազարկային կամ հաստատագրված արտահոսքերի դեպքում (հազ. դրամ), որոնց մեծությունները ներկայացված են սույն կարգի NN 8 և 9 աղյուսակներում,
Կկ-ն ջրային ռեսուրսի կարգով պայմանավորված գործակիցն է` համաձայն սույն կարգի N 1 աղյուսակի:
14. Ջրավազան թափվող ծանր մետաղների` ցիան, քրոմ(VI), պղինձ, ցինկ, ֆտորիդներ, աղերի քանակությունը` Պ-ն որոշվում է հետևյալ բանաձևով`
Պ = Ք (Կ փաստ- Կ թույլ ) . ժ . 103 | (14), |
որտեղ`
Պ-ն ցիան, պղինձ, քրոմ(VI), ցինկ, ֆտորիդներ պարունակող ծանր մետաղների աղերի քանակությունն է` կգ-էկվ,
Կ փաստ-ն վերահսկման կետում ցինկ, ցիան, պղինձ, քրոմ(VI), ֆտորիդներ պարունակող ծանր մետաղների աղերի միջին փաստացի խտությունն է` աղտոտման ժամանակահատվածում` կգ-էկվ/լ,
Կ թույլ-ն վերահսկման կետում ցինկ, ցիան, պղինձ, քրոմ(VI), ֆտորիդներ պարունակող ծանր մետաղների աղերի թույլատրելի խտությունն է` ըստ ջրօգտագործման թույլատրելի պայմանների` կգ-էկվ/լ,
Ք-ն ցիան, պղինձ, քրոմ(VI), ցինկ, ֆտորիդներ պարունակող ծանր մետաղների աղերի պարունակությունը գերազանցող կեղտաջրի քանակությունն է` (մ3/ժամ),
ժ-ն նշված աղտոտող նյութերի պարունակությունը գերազանցող արտահոսքի տևողությունն է (ժամ):
Ցիան, պղինձ, քրոմ (VI), ցինկ, ֆտորիդներ պարունակող ծանր մետաղների աղտոտվածության հետևանքով ջրային ռեսուրսների վրա տնտեսական ազդեցության գնահատումը, հաշվի առնելով ջրային ռեսուրսի կարգը (ջրային ռեսուրսի կարգը որոշվում է ջրերի ստանդարտներով), որոշվում է հետևյալ բանաձևով`
Վզծ = Զզծ . Կկ | (15) |
կամ
Վհծ = Զհծ . Կկ | (16), |
որտեղ`
Վզծ-ն և Վհծ-ն ծանր մետաղների աղերի համազարկային կամ հաստատագրված արտահոսքերով ջրային ռեսուրսներին հասցված վնասի չափն է` հաշվի առնելով ջրային ռեսուրսի կարգը,
Զզծ-ն և Զհծ-ն ցիանի, պղնձի, քրոմի (VI), ցինկի, ֆտորիդների պարունակությամբ համազարկային կամ հաստատագրված արտահոսքերով ջրային ռեսուրսներին հասցված վնասի չափն է` համաձայն սույն կարգի NN 10 և 11 աղյուսակների,
Կկ-ն ջրային ռեսուրսի կարգը որոշող գործակիցն է` համաձայն սույն կարգի N 1 աղյուսակի:
15. Ջրային ռեսուրսների` դետերգենտներով պայմանավորված աղտոտվածության տնտեսական ազդեցության գնահատումը, հաշվի առնելով ջրային ռեսուրսի կարգը, որոշվում է հետևյալ բանաձևով`
Վզդ = Զզդ . Կկ | (17) |
կամ
Վհդ = Զհդ . Կկ | (18), |
որտեղ`
Վզդ-ն և Վհդ-ն դետերգենտներով ջրային ռեսուրսներին հասցված վնասի չափն է` համազարկային կամ հաստատագրված արտահոսքերի դեպքում` հաշվի առնելով ջրային ռեսուրսի կարգը (հազ. դրամ),
Զզդ-ն և Զհդ-ն դետերգենտներով ջրային ռեսուրսներին հասցված վնասի հատուցման չափն է` համազարկային կամ հաստատագրված արտահոսքերի դեպքում (հազ. դրամ), որոնք նախատեսված են սույն կարգի NN 12 և 13 աղյուսակներում,
Կկ-ն ջրային ռեսուրսի կարգով պայմանավորված գործակիցն է` համաձայն սույն կարգի N 1 աղյուսակի:
16. Մելիորատիվ տարածքներից թունաքիմիկատների արտահոսքի պատճառով ջրային ռեսուրսների աղտոտվածության տնտեսական ազդեցության գնահատումը, հաշվի առնելով ջրային ռեսուրսի կարգը, որոշվում է հետևյալ բանաձևով`
Վզթ. = Զզթ. . Կկ | (19) |
կամ
Վհթ. = Զհթ. . Կկ | (20), |
որտեղ`
Վզթ.-ն և Վհթ.-ն թունաքիմիկատներով ջրային ռեսուրսներին հասցված վնասի չափն է` համազարկային կամ հաստատագրված արտահոսքերի դեպքում` հաշվի առնելով ջրային ռեսուրսի կարգը (հազ. դրամ),
Զզթ.-ն և Զհթ.-ն թունաքիմիկատներով ջրային ռեսուրսներին հասցված վնասի հատուցման չափն է` համազարկային կամ հաստատագրված արտահոսքի դեպքում (հազ. դրամ), որոնք ներկայացված են սույն կարգի NN 14 և 15 աղյուսակներում,
Կկ-ն ջրային ռեսուրսի կարգով պայմանավորված գործակիցն է` համաձայն սույն կարգի N 1 աղյուսակի:
17. Աղբով ջրային ռեսուրսների աղտոտման դեպքում տնտեսական ազդեցության գնահատումը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
Վաղբ = Զաղբ . Կկ | (21), |
որտեղ`
Վաղբ-ն ջրային ռեսուրսի աղտոտման ընդհանուր վնասի չափն է (հազ. դրամ),
Զաղբ-ն աղբով ջրային ռեսուրսի աղտոտման վնասի չափն է, որը որոշվում է 22-րդ բանաձևով,
Կկ-ն ջրային ռեսուրսի կարգով պայմանավորված գործակիցն է` համաձայն սույն կարգի N 1 աղյուսակի:
Աղբով ջրային ռեսուրսի աղտոտման չափը որոշվում է հետևյալ բանաձևով`
Զաղբ = Տ . Բ . Մ . 10-3 | (22), |
որտեղ`
Զաղբ-ն աղբով ջրային ռեսուրսի աղտոտման վնասի չափն է (հազ. դրամ),
Տ-ն լողացող աղբի հավաքման արժեքն է` միջին հաշվով,
Տ=0.03 դրամ/մ2,
Մ-ն աղբով աղտոտված ջրային մակերեսն է` մ2,
Բ-ն բալային մեծությունն է, որը բնորոշում է աղտոտվածության աստիճանը` համաձայն սույն կարգի N 16 աղյուսակի:
18. Միաժամանակ մի քանի նյութերով ջրային ռեսուրսի աղտոտման դեպքում տնտեսական ազդեցության գնահատումը հաշվվում է յուրաքանչյուր նյութի համար առանձին` վերցնելով դրանց առավելագույն չափը և գումարելով մնացած նյութերով հասցված վնասի գումարային արժեքները` այնուհետև բազմապատկելով 0.15 գործակցով:
19. Ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրաքանակից ավելի ջրառի ջրի անտնտեսվար օգտագործման, առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործման տնտեսական ազդեցության գնահատումը հաշվարկվում է ելնելով 1 խոր. մետր ջրի արժեքից` ըստ ջրային ռեսուրսի կարգի և ջրօգտագործման նպատակի:
20. Ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրաքանակից ավելի ջրառի, ջրի անտնտեսվար և ոչ նպատակային օգտագործման, առանց ջրօգտագործման թույլտվության օգտագործման 1 խոր. մետր ջրի արժեքը 32 դրամ է:
21. Սույն կարգում օգտագործվող հապավումներն են`
փաստ` փաստացի,
թույլ` թույլատրելի,
թկպ` թթվածնի կենսաբանական պահանջ,
օրգ` օրգանական նյութ,
կ.մ.` կախյալ մասնիկներով աղտոտում,
նավթ` նավթամթերքներով աղտոտում,
թ.` թունաքիմիկատներով աղտոտում,
աղբ` աղբով աղտոտում,
դ.` դետերգենտներով աղտոտում,
ծ.` ծանր մետաղներով աղտոտում,
կ.ն.` կապիտալ ներդրում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Աղյուսակ N 1
ՀՈՍՔԱՋՐԵՐ ԸՆԴՈՒՆՈՂ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՐԳԵՐՈՒՄ ՀԱՇՎԻ ԱՌՆՎՈՂ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ջրային ռեսուրսների տեսակները | Կկ |
Ոչ ձկնատնտեսային կարգի ջրային ռեսուրսներ | 1.0 |
Ձկնատնտեսական կարգի ջրային ռեսուրսների և ջրավազաններ, որոնք օգտագործվում են խմելու, ջրամատակարարման, ինչպես նաև սննդարդյունաբերության ջրամատակարարման համար |
1.1 |
Այլ ջրային ռեսուրսներ | 0.8 |
Ջրային ռեսուրսների ջրհավաք ավազաններ (երբ կեղտաջրերի արտահոսքն իրականացվում է ոչ անմիջապես ջրային ռեսուրսում) |
0.5 |
Սևանա լիճ և այլ պահպանվող ջրային ռեսուրսներ | 3.0 |
Ստորերկրյա ջրեր | 1.5 |
Աղյուսակ N 2
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՂՏՈՏՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎՆԱՍԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄԸ` ԿԱԽՎԱԾ ԱՅԴ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻՑ
Ջրային ռեսուրսների աղտոտման վերացման ժամանակը (ժ) |
Վնասի մեծության նվազեցման գործակիցը (Կն) |
Մինչև 6-ը ներառյալ | 0.800 |
6-ից ավելի մինչև 12-ը ներառյալ | 0.650 |
12-ից ավելի մինչև 18-ը ներառյալ | 0.500 |
18-ից ավելի մինչև 24-ը ներառյալ | 0.463 |
24-ից ավելի մինչև 30-ը ներառյալ | 0.434 |
30-ից ավելի մինչև 36-ը ներառյալ | 0.412 |
36-ից ավելի մինչև 48-ը ներառյալ | 0.388 |
48-ից ավելի մինչև 60-ը ներառյալ | 0.364 |
60-ից ավելի մինչև 72-ը ներառյալ | 0.346 |
72-ից ավելի մինչև 84-ը ներառյալ | 0.331 |
84-ից ավելի մինչև 96-ը ներառյալ | 0.320 |
96-ից ավելի մինչև 108-ը ներառյալ | 0.301 |
108-ից ավելի մինչև 120-ը ներառյալ | 0.293 |
120-ից ավելի մինչև 132-ը ներառյալ | 0.287 |
132-ից ավելի մինչև 144-ը ներառյալ | 0.280 |
144-ից ավելի մինչև 156-ը ներառյալ | 0.275 |
156-ից ավելի մինչև 168-ը ներառյալ | 0.270 |
168-ից ավելի մինչև 180-ը ներառյալ | 0.266 |
180-ից ավելի մինչև 192-ը ներառյալ | 0.262 |
192-ից ավելի մինչև 204-ը ներառյալ | 0.296 |
204-ից ավելի մինչև 216-ը ներառյալ | 0.258 |
216-ից ավելի մինչև 228-ը ներառյալ | 0.254 |
228-ից ավելի մինչև 240-ը ներառյալ | 0.250 |
Ջրերի աղտոտումը վերացնելու ժամանակը (ժ) հաշվարկվում է, որպես արտահոսքի ավարտման և ջրի աղտոտումը վերացնելու աշխատանքների ավարտման ժամկետների տարբերություն:
Աղյուսակ N 3
ԹԿՊԼՐԻՎ-ՈՒՄ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԽՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ
Նյութերը |
ԹԿՊլրիվ-ում օրգանական նյութերի խտության հաշվարկման գործակիցը (Պթկպ) |
Սպիրտներ ալիլ |
1.5 1.45 0.98 1.2 1.82 0.86 0.48 2.10 |
Եթերներ ացետոքացախային |
1.5 1.49 0.5 2.05 0.75 1.07 2.1 1.68 1.87 0.52 |
Դի-2 էթիլ հեքսիլ (ֆենիլֆոսֆատ) նիլֆոսֆատ դիէթիլամին Եռէթիլամին իզոդինիտրիլ, իզոյուղային թթուներ նավթաբենզոլ դիէթիլենգլիկոլ ասպարագին իզոպրեն դիմեթիլդիօքսան մեթիլբուտադիոն ցիկլիկ օքսանային սպիրտ |
0.10 0.10 1.31 0.05 0.069 0.162 0.176 1.63 0.55 0.45 1.35 1.55 |
գլյուկոզներ շաքար գլիկոլ լեյցին մեթաակրիլալիդ վինիլացետատ դիմեթիլ Ֆորմանիդ միզանյութ բենզոլ ստիրոլ մեթիլ տիրոլ |
0.54 0.49 1.29 2.06 0.93 1.00 0.10 2.13 1.15 1.60 1.56 |
Օ-ամինոֆենոլ Օ-կրեզոլ ռեզորցին պիրոկատեխին հիդրոհիոնալ անիլին բևեկնախեժային յուղ եռկրիզիլֆոսֆատ եռբուտիլֆոսֆատ |
1.10 1.45 1.56 1.495 1.465 0.458 1.90 1.20 1.30 |
Դի-2 էթիլ հեքսիլ (ֆենիլֆոսֆատ) նիլֆոսֆատ դիէթիլամին Եռէթիլամին իզոդինիտրիլ, իզոյուղային թթուներ նավթաբենզոլ դիէթիլենգլիկոլ ասպարագին իզոպրեն դիմեթիլդիօքսան մեթիլբուտադիոն ցիկլիկ օքսանային սպիրտ |
0.10 0.10 1.31 0.05 0.069 0.162 0.176 1.63 0.55 0.45 1.35 1.55 |
Աղյուսակ N 4
ՕՐԳԱՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՄԱԶԱՐԿԱՅԻՆ ԱՐՏԱՀՈՍՔԻ ԺԱՄԱՆԱԿ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՂՏՈՏՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ
Պթկպ տոննա |
Զզթկպ հազ. դրամ |
Պթկպ տոննա |
Զզթկպ հազ. դրամ |
Պթկպ տոննա |
Զզթկպ հազ. դրամ |
5.0 | 295 | 350 | 16120 | ||
6 | 351 | 400 | 18280 | ||
0.1 | 17 | 7.5 | 433 | 450 | 20450 |
0.11 | 17.5 | 9 | 514 | 500 | 22550 |
0.13 | 18.7 | 10 | 568 | 550 | 24700 |
0.16 | 20.2 | 11 | 621 | 600 | 26800 |
0.2 | 22.3 | 13 | 726 | 650 | 28900 |
0.25 | 25.3 | 16 | 885 | 700 | 31000 |
0.3 | 28 | 20 | 1090 | 750 | 33000 |
0.35 | 31.3 | 25 | 1344 | 800 | 35150 |
0.4 | 34.1 | 30 | 1600 | 900 | 39250 |
0.5 | 39.7 | 35 | 1847 | 1000 | 43300 |
0.6 | 45.6 | 45 | 2090 | 1100 | 47500 |
0.75 | 54.5 | 50 | 2575 | 1300 | 55500 |
0.9 | 63 | 60 | 3065 | 1500 | 65500 |
1 | 68.8 | 75 | 3770 | 1600 | 67500 |
1.1 | 75 | 90 | 4490 | 1800 | 75300 |
1.3 | 86 | 100 | 4960 | 2000 | 83250 |
1.6 | 103 | 110 | 5425 | 2500 | 102700 |
2 | 125 | 130 | 6350 | 3000 | 122000 |
2.5 | 154 | 160 | 7720 | 3500 | 141000 |
3 | 183 | 200 | 9525 | 4000 | 159700 |
3.5 | 211.5 | 250 | 11750 | 45000 | 178600 |
4 | 239 | 300 | 13960 | 5000 | 197000 |
Աղյուսակում չներառված Զզթկպ-ի միջանկյալ նշանակության որոշման համար կիրառել Զզթկպ-ին մոտիկ նշանակության միջև ինտերպոլացիան:
Եթե Պթկպ<0,10 տ` վնասի մեծությունը որոշում ենք հետևյալ բանաձևով` (հազ. դր. Զզթկպ=3400 (հազ. դ.) տ), Պթկպ(տ):
Եթե Պթկպ>5000 տ` վնասի մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով` (հազ. դր. Զզթկպ=788 (հազ. դ.) տ), Պթկպ(տ):
Աղյուսակ N 5
ՕՐԳԱՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՎՆԱՍԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ (Զհթկպ)
Պթկպ տոննա |
Զհթկպ հազ. դրամ |
Պթկպ տոննա |
Զհթկպ հազ. դրամ |
Պթկպ տոննա |
Զհթկպ հազ. դրամ |
0.1 | 4.7 | 3.5 | 12.68 | 110 | 75 |
0.11 | 4.83 | 4 | 13.16 | 130 | 86 |
0.13 | 5.06 | 5 | 14.01 | 160 | 103 |
0.16 | 5.36 | 6 | 14.74 | 200 | 125 |
0.2 | 5.7 | 7.5 | 15.69 | 250 | 154 |
0.25 | 6.07 | 9 | 16.5 | 300 | 183 |
0.3 | 6.39 | 10 | 17 | 350 | 211.5 |
0.35 | 6.67 | 11 | 17.5 | 400 | 239 |
0.4 | 6.92 | 13 | 18.7 | 500 | 295 |
0.5 | 7.37 | 16 | 20.2 | 600 | 351 |
0.6 | 7.75 | 20 | 22.3 | 750 | 433 |
0.75 | 8.25 | 25 | 25.3 | 900 | 514 |
0.9 | 8.66 | 30 | 28 | 1000 | 568 |
1 | 8.94 | 35 | 31.3 | 1100 | 621 |
1.1 | 9.18 | 40 | 34.1 | 1300 | 726 |
1.3 | 9.62 | 50 | 39.7 | 1600 | 885 |
1.6 | 10.2 | 60 | 45.6 | 2000 | 1090 |
2 | 10.85 | 75 | 54.5 | 2500 | 1344 |
2.5 | 11.55 | 90 | 63 | 3000 | 1600 |
3 | 12.15 | 100 | 68.8 | 3500 | 1847 |
4000 | 2090 | ||||
5000 | 2575 |
Զհթկպ-ի այն միջնակա արժեքների որոշման համար, որոնք ներառված չեն աղյուսակում, Զհթկպ-ի մոտակա 2 արժեքների միջև կիրառել ինտերպոլացիա:
Պթկպ<0.10 տ արժեքների դեպքում վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զհթկպ=940.0 (հազ.դրամ/տ).Պթկպ(տ):
Պթկպ>5000 տ արժեքների դեպքում վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զհթկպ=10.3 (հազ.դրամ/տ).Պթկպ(տ):
Աղյուսակ N 6
ԿԱԽՅԱԼ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՄԱԶԱՐԿԱՅԻՆ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻՑ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՎՆԱՍԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ
Պկ.մ. տոննա |
Զզկ.մ. հազ. դրամ |
Պկ.մ. տոննա |
Զզկ.մ. հազ. դրամ |
Պկ.մ. տոննա |
Զզկ.մ. հազ. դրամ |
3.5 | 58.894 | 130 | 1638 | ||
0.1 | 8.308 | 4 | 65.82 | 160 | 2012.4 |
0.11 | 8.72 | 5 | 79.265 | 200 | 2510.5 |
0.13 | 9.553 | 6 | 92.265 | 250 | 3132 |
0.16 | 10.724 | 7.5 | 111.11 | 300 | 3752.4 |
0.2 | 12.13 | 9 | 122.33 | 350 | 4371.5 |
0.25 | 13.72 | 10 | 141.2 | 400 | 4990.4 |
0.3 | 15.172 | 11 | 152.86 | 500 | 6225.7 |
0.35 | 16.52 | 13 | 175.68 | 600 | 7458.9 |
0.4 | 17.784 | 16 | 214.75 | 750 | 9305.2 |
0.5 | 20.115 | 20 | 266.45 | 900 | 11160 |
0.6 | 22.246 | 25 | 330.6 | 1000 | 12400 |
0.75 | 25.162 | 30 | 394.32 | 1100 | 13640 |
0.9 | 27.828 | 35 | 457.69 | 1300 | 16120 |
1 | 29.493 | 40 | 520.8 | 1600 | 19.84 |
1.1 | 31.086 | 50 | 646.65 | 2000 | 24800 |
1.3 | 34.09 | 60 | 770.74 | 2500 | 31000 |
1.6 | 38.23 | 75 | 956.25 | 3000 | 37200 |
2 | 43.24 | 90 | 1140.6 | 3500 | 43400 |
2.5 | 48.911 | 100 | 1263 | 4000 | 49600 |
3 | 54.09 | 110 | 1388.2 | 5000 | 62000 |
3.5 | 58.894 | 130 | 1638 |
Զզկ.մ.-ի այն միջնակա արժեքների որոշման համար, որոնք ներառված չեն աղյուսակում, Զզկ.մ. (Զզկ.մ.) մոտակա արժեքների միջև կիրառել գծային ինտերպոլացիա:
Պկ.մ.<0.10 տ արժեքների դեպքում վնասի մեծությունը Զզկ.մ., որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զզկ.մ.=1661.6 (հազ.դրամ/տ).Պկ.մ.(տ):
Պկ.մ.>5000 տ արժեքների դեպքում վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զզկ.մ.=248 (հազ.դրամ/տ).Պկ.մ.(տ):
Աղյուսակ N 7
ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԿԱԽՅԱԼ ՆՅՈՒԹԵՐՈՎ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ
Պկ.մ. տոննա |
Զհկ.մ. հազ. դրամ |
Պկ.մ. տոննա |
Զհկ.մ. հազ. դրամ |
Պկ.մ. տոննա |
Զհկ.մ. հազ. դրամ |
3.5 | 4.872 | 130 | 34.09 | ||
0.1 | 0.8 | 4 | 5.215 | 160 | 38.23 |
0.11 | 0.84 | 5 | 5.841 | 200 | 43.24 |
0.13 | 0.918 | 6 | 6.408 | 250 | 48.911 |
0.16 | 1.016 | 7.5 | 7.178 | 300 | 54.09 |
0.2 | 1.138 | 9 | 7.874 | 350 | 58.894 |
0.25 | 1.276 | 10 | 8.308 | 400 | 65.82 |
0.3 | 1.398 | 11 | 8.72 | 500 | 79.265 |
0.35 | 1.512 | 13 | 9.553 | 600 | 92.265 |
0.4 | 1.618 | 16 | 10.724 | 750 | 111.11 |
0.5 | 1.812 | 20 | 12.13 | 900 | 129.33 |
0.6 | 1.989 | 25 | 13.72 | 1000 | 141.2 |
0.75 | 2.228 | 30 | 15.172 | 1100 | 152.86 |
0.9 | 2.444 | 35 | 16.52 | 1300 | 175.68 |
1 | 2.578 | 40 | 17.784 | 1600 | 214.75 |
1.1 | 2.706 | 50 | 20.115 | 2000 | 266.45 |
1.3 | 2.946 | 60 | 22.246 | 2500 | 330.6 |
1.6 | 3.274 | 75 | 25.162 | 3000 | 394.32 |
2 | 3.667 | 90 | 27.828 | 3500 | 457.69 |
2.5 | 4.112 | 100 | 29.493 | 4000 | 520.8 |
3 | 4.506 | 110 | 31.086 | 5000 | 646.65 |
3.5 | 4.873 | 130 | 34.09 |
Զհկ.մ.-ի` աղյուսակում չներառված միջանկյալ արժեքները որոշելու համար Զհկ.մ.-ի մոտիկ նշանակությունների միջև կիրառել գծային ինտերպոլացիա:
Եթե Պկ.մ.<0.1 տ` Զհկ.մ. վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զհկ.մ.=160.0 (հազ.դրամ/տ).Պկ.մ.(տ):
Եթե Պկ.մ.>5000 տ` Զհկ.մ. վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զհկ.մ.=2.586 (հազ.դրամ/տ).Պկ.մ.(տ):
Աղյուսակ N 8
ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ՀԱՄԱԶԱՐԿԱՅԻՆ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻՑ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՎՆԱՍԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ
Պնավթ տոննա |
Զզնավթ հազ. դրամ |
Պնավթ տոննա |
Զզնավթ հազ. դրամ |
Պնավթ տոննա |
Զզնավթ հազ. դրամ |
6 | 221 | 400 | 12600 | ||
0.1 | 20.7 | 7.5 | 260 | 450 | 14150 |
0.11 | 21.9 | 9 | 300 | 500 | 15700 |
0.13 | 23.5 | 10 | 328 | 550 | 17250 |
0.16 | 27 | 11 | 361 | 600 | 18800 |
0.2 | 30 | 13 | 424 | 650 | 20300 |
0.25 | 33.9 | 16 | 520 | 700 | 21800 |
0.3 | 38 | 20 | 647 | 750 | 23300 |
0.35 | 40.7 | 25 | 810 | 800 | 24800 |
0.4 | 44.7 | 30 | 965 | 900 | 27900 |
0.5 | 50.2 | 35 | 1125 | 1000 | 31000 |
0.6 | 55 | 40 | 1280 | 1100 | 34100 |
0.75 | 61.7 | 50 | 1595 | 1300 | 40300 |
0.9 | 69.2 | 60 | 1910 | 1500 | 46500 |
1 | 74 | 75 | 2380 | 1600 | 49600 |
1.1 | 77.8 | 90 | 2850 | 1800 | 55800 |
1.3 | 87.1 | 100 | 3165 | 2000 | 60200 |
1.6 | 96.9 | 110 | 3454 | 2500 | 77500 |
2 | 108.5 | 130 | 4110 | 3000 | 93000 |
2.5 | 123 | 160 | 5056 | 3500 | 108500 |
3 | 140 | 200 | 6315 | 4000 | 124000 |
3.5 | 151.55 | 250 | 7888 | 4500 | 139500 |
4 | 166 | 300 | 9460 | 5000 | 155000 |
5 | 193 | 350 | 11030 |
Զզնավթ-ի` աղյուսակում չներառված միջանկյալ արժեքների որոշման համար Զզնավթ-ի մոտակա արժեքների միջև կիրառել ինտերպոլացիա:
Պնավթ<0.1 տ արժեքների դեպքում Զզնավթ վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զզնավթ=4140 (հազ.դրամ/տ).Պնավթ(տ):
Պնավթ>5000 տ արժեքների դեպքում Զզնավթ վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ/տ) հետևյալ բանաձևով` Զզնավթ=620 (հազ.դրամ/տ).Պնավթ(տ):
Աղյուսակ N 9
ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐՈՎ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ
Պնավթ տոննա |
Զհնավթ հազ. դրամ |
Պնավթ տոննա |
Զհնավթ հազ. դրամ |
Պնավթ տոննա |
Զհնավթ հազ. դրամ |
0.1 | 2.8 | 3.5 | 12.19 | 110 | 77.8 |
0.11 | 2.88 | 4 | 13.01 | 130 | 87.1 |
0.13 | 3.04 | 5 | 14.57 | 160 | 96.9 |
0.16 | 3.24 | 6 | 15.98 | 200 | 108.5 |
0.2 | 3.47 | 7.5 | 17.89 | 250 | 123 |
0.25 | 3.72 | 9 | 19.62 | 300 | 140 |
0.3 | 3.94 | 10 | 20.7 | 350 | 151 |
0.35 | 4.14 | 11 | 21.9 | 400 | 166 |
0.4 | 4.31 | 13 | 23.5 | 500 | 193 |
0.5 | 4.62 | 16 | 27 | 600 | 221 |
0.75 | 5.57 | 20 | 30 | 750 | 260 |
0.9 | 6.11 | 25 | 33.9 | 900 | 300 |
1 | 6.44 | 30 | 38 | 1000 | 328 |
1.1 | 6.76 | 35 | 40.7 | 1100 | 361 |
1.3 | 7.34 | 40 | 44.7 | 1300 | 424 |
1.6 | 8.18 | 50 | 50.2 | 1600 | 520 |
2 | 9.16 | 60 | 55 | 2000 | 648 |
2.5 | 10.26 | 75 | 61.7 | 2500 | 810 |
3 | 11.25 | 90 | 69.2 | 3000 | 965 |
100 | 74 | 3500 | 1125 | ||
4000 | 1280 | ||||
5000 | 1595 |
Աղյուսակում չներառված Զհնավթ-ի միջանկյալ մեծությունը որոշելու համար Զհնավթ-ի մոտիկ արժեքների միջև կիրառել ինտերպոլացիա:
Եթե Պնավթ<0.1 տ` վնասի մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով` Զհնավթ=560.0 (հազ.դրամ/տ).Պնավթ(տ):
Պնավթ>5000 տ` Զհնավթ վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զհնավթ=638 (հազ.դրամ/տ).Պնավթ(տ):
Աղյուսակ N 10
ԾԱՆՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԱՂԵՐԻ, ՑԻԱՆԻ, ՊՂԻՆՁ, (ՔՐՈՄ VI), ՑԻՆԿ, ՖՏՈՐԻԴՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀԱՄԱԶԱՐԿԱՅԻՆ ԱՐՏԱՀՈՍՔԻՑ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՎՆԱՍԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ
Պծ կգ. էկվ |
Զզծ հազ. դրամ |
Պծ կգ. էկվ |
Զզծ հազ. դրամ |
3.75 | 30.57 | 40 | 191.13 |
4 | 32.49 | 50 | 232.14 |
5 | 40.03 | 60 | 273.14 |
6 | 47.34 | 75 | 334.65 |
7.5 | 57.87 | 90 | 396.15 |
9 | 64.02 | 100 | 437.16 |
10 | 68.12 | 110 | 478.16 |
11 | 72.22 | 130 | 560.17 |
13 | 80.42 | 145 | 621.67 |
16 | 97.72 | 165 | 703.68 |
20 | 109.12 | 180 | 748.39 |
25 | 129.63 | 200 | 808 |
30 | 150.13 | 220 | 867.61 |
35 | 170.63 | 247 | 949.58 |
Աղյուսակում չներառված Զզծ-ի միջնակա արժեքների որոշման համար կիրառել Զզծ մոտակա արժեքների ինտերպոլացիա:
Պծ<3.75 կգ.էկվ-ի դեպքում Զզծ վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զզծ=163.0 (հազ.դրամ/կգ.էկվ).Պծ (կգ.էկվ):
Պծ>247 կգ.էկվ-ի դեպքում Զզծ վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զզծ=76.72 (հազ.դրամ/կգ.էկվ).Պծ (կգ.էկվ):
Աղյուսակ N 11
ԾԱՆՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԱՂԵՐԻ, ՑԻԱՆԻ, ՊՂԻՆՁ, (ՔՐՈՄ VI), ՑԻՆԿ, ՖՏՈՐԻԴՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ԱՐՏԱՀՈՍՔԻՑ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՎՆԱՍԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ
Պծ կգ. էկվ |
Զհծ հազ. դրամ |
Պծ կգ. էկվ |
Զհծ հազ. դրամ |
50 | 4.26 | 500 | 40.03 |
60 | 5.11 | 600 | 47.34 |
75 | 6.38 | 750 | 57.87 |
90 | 7.64 | 900 | 64.02 |
100 | 8.44 | 1000 | 68.12 |
110 | 9.31 | 1100 | 72.22 |
130 | 10.97 | 1300 | 80.42 |
160 | 13.44 | 1600 | 92.72 |
200 | 16.71 | 2000 | 109.12 |
250 | 20.74 | 2500 | 129.63 |
300 | 24.72 | 3000 | 150.13 |
350 | 28.59 | 3500 | 170.63 |
375 | 30.57 | 4000 | 191.13 |
400 | 32.49 | 5000 | 232.14 |
Աղյուսակում չներառված Զհծ-ի միջանկյալ մեծությունը որոշելու համար Զհծ-ի մոտիկ արժեքների միջև կիրառել ինտերպոլացիա:
Եթե Պծ<50 կգ.էկվ` Զհծ վնասի մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով`
Զհծ=1.72 (հազ.դրամ/կգ.էկվ).Պծ (կգ.էկվ):
Եթե Պծ>5000 կգ.էկվ` Զհծ վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զհծ=0.92 (հազ.դրամ/կգ.էկվ).Պծ (կգ.էկվ):
Աղյուսակ N 12
ԴԵՏԵՐԳԵՆՏՆԵՐԻ ՀԱՄԱԶԱՐԿԱՅԻՆ ԱՐՏԱՀՈՍՔԻՑ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՎՆԱՍԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ
Պդ տոննա |
Զզդ հազ. դրամ |
Պդ տոննա |
Զզդ հազ. դրամ |
Պդ տոննա |
Զզդ հազ. դրամ |
0.1 | 24 | 6 | 340 | 350 | 14355 |
0.11 | 25.6 | 7.5 | 407 | 400 | 16270 |
0.13 | 28.1 | 9 | 480 | 450 | 18165 |
0.16 | 30.8 | 10 | 529.1 | 500 | 20050 |
0.2 | 35.1 | 11 | 578.1 | 550 | 21925 |
0.25 | 40.1 | 13 | 667 | 600 | 23790 |
0.3 | 44.7 | 16 | 800 | 650 | 25640 |
0.35 | 49 | 20 | 981.8 | 700 | 27480 |
0.4 | 53 | 25 | 1210 | 750 | 29320 |
0.5 | 60.7 | 30 | 1436 | 800 | 31150 |
0.6 | 67.6 | 35 | 1659 | 900 | 34780 |
0.75 | 77.2 | 40 | 1880 | 1000 | 38390 |
0.9 | 86.1 | 50 | 2317 | 1100 | 41980 |
1 | 96.4 | 60 | 2749 | 1300 | 49090 |
1.1 | 97.9 | 75 | 3388 | 1500 | 56140 |
1.3 | 110.5 | 90 | 4020 | 1600 | 59640 |
1.6 | 126 | 100 | 4437 | 1800 | 66600 |
2 | 148.5 | 110 | 4850.5 | 2000 | 73.51 |
2.5 | 175 | 130 | 5674 | 2500 | 90610 |
3 | 200 | 160 | 6892.5 | 3000 | 107500 |
3.5 | 232.7 | 200 | 8496 | 3500 | 124200 |
4 | 245 | 250 | 10470 | 4000 | 140750 |
5 | 293.4 | 300 | 12420 | 4500 | 157200 |
5000 | 173500 |
Զզդ-ի` աղյուսակում չներառված միջնակա արժեքների որոշման համար խորհուրդ է տրվում կիրառել Զզդ-ի մոտակա արժեքների ինտերպոլացիա:
Պդ<0.1 տ արժեքների դեպքում Զզդ վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զզդ=4800.0 (հազ.դրամ/տ).Պդ(տ):
Պդ>5000 տ արժեքների դեպքում Զզդ վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զզդ=694.0 (հազ.դրամ/տ).Պդ(տ):
Աղյուսակ N 13
ԴԵՏԵՐԳԵՆՏՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԿԱԽՅԱԼ ՆՅՈՒԹԵՐՈՎ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ
Պդ տոննա |
Զհդ հազ. դրամ |
Պդ տոննա |
Զհդ հազ. դրամ |
Պդ տոննա |
Զհդ հազ. դրամ |
0.1 | 3.28 | 3.5 | 14.54 | 111 | 97.9 |
0.11 | 3.4 | 4 | 15.5 | 130 | 110.5 |
0.13 | 3.63 | 5 | 17.24 | 160 | 126 |
0.16 | 3.94 | 6 | 18.81 | 200 | 148.5 |
0.2 | 4.29 | 7.5 | 20.92 | 250 | 175 |
0.25 | 4.68 | 9 | 22.82 | 300 | 200 |
0.3 | 5.02 | 10 | 24 | 350 | 232.7 |
0.35 | 5.33 | 11 | 25.6 | 400 | 245 |
0.4 | 5.61 | 13 | 28.1 | 500 | 293.4 |
0.5 | 6.12 | 16 | 30 | 600 | 340 |
0.6 | 6.56 | 20 | 35.1 | 750 | 407 |
0.75 | 7.16 | 25 | 40.1 | 900 | 480 |
0.9 | 7.68 | 30 | 44.7 | 1000 | 529.1 |
1 | 8 | 35 | 49 | 1100 | 578.1 |
1.1 | 8.37 | 40 | 53 | 1300 | 667 |
1.3 | 9.07 | 50 | 60.7 | 1600 | 800 |
1.6 | 10.01 | 60 | 67.6 | 2000 | 981.8 |
2 | 11.01 | 75 | 77.2 | 2500 | 1210 |
2.5 | 12.37 | 90 | 86.1 | 3000 | 1436 |
3 | 13.51 | 100 | 96.4 | 3500 | 1659 |
4000 | 1880 | ||||
5000 | 2317 |
Զհդ-ի` աղյուսակում չներառված միջնակա արժեքների որոշման համար կիրառել Զհդ-ի մոտակա արժեքների ինտերպոլացիա:
Պդ<0.1 տ արժեքների դեպքում Զհդ վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զհդ=656.0 (հազ.դրամ/տ).Պդ(տ):
Պդ>5000 տ արժեքների դեպքում Զհդ վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զհդ=9.2 (հազ.դրամ/տ).Պդ(տ):
Աղյուսակ N 14
ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐՈՎ ՀԱՄԱԶԱՐԿԱՅԻՆ ԱՐՏԱՀՈՍՔԻՑ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՎՆԱՍԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ
Պթ տոննա |
Զզթ հազ. դրամ |
Պթ տոննա |
Զզթ հազ. դրամ |
Պթ տոննա |
Զզթ հազ. դրամ |
3.5 | 251.61 | 130 | 6980.5 | ||
0.1 | 27.116 | 4 | 277.81 | 160 | 8503.3 |
0.11 | 28.42 | 5 | 327.77 | 200 | 10512 |
0.13 | 31.107 | 6 | 375.3 | 250 | 12995 |
0.16 | 34.803 | 7.5 | 463.96 | 300 | 15454 |
0.2 | 39.267 | 9 | 551.74 | 350 | 17892 |
0.25 | 44.303 | 10 | 609.84 | 400 | 20313 |
0.3 | 48.892 | 11 | 667.65 | 500 | 25112 |
0.35 | 53.144 | 13 | 782.54 | 600 | 29862 |
0.4 | 57.524 | 16 | 953.26 | 750 | 36917 |
0.5 | 64.45 | 20 | 1178.4 | 900 | 43902 |
0.6 | 71.127 | 25 | 1456.8 | 1000 | 48525 |
0.75 | 80.25 | 30 | 1732.5 | 1100 | 53125 |
0.9 | 91.872 | 35 | 2005.8 | 1300 | 62261 |
1 | 99.342 | 40 | 2277.2 | 1600 | 75850 |
1.1 | 106.62 | 50 | 2815 | 2000 | 93768 |
1.3 | 120.68 | 60 | 3348.2 | 2500 | 115920 |
1.6 | 140.78 | 75 | 4138.6 | 3000 | 137850 |
2 | 166.13 | 90 | 4921.6 | 3500 | 159600 |
2.5 | 196.03 | 100 | 5440 | 4000 | 181200 |
3 | 224.43 | 110 | 5955.7 | 5000 | 224000 |
3.5 | 251.61 | 130 | 6980.5 |
Զզթ-ի` աղյուսակում չներառված միջնակա արժեքների որոշման համար կիրառել Զզթ-ի մոտակա արժեքների գծային ինտերպոլացիա:
Պթ<0.1 տ արժեքների դեպքում Զզթ վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զզթ=5425.2 (հազ.դրամ/տ).Պթ(տ):
Պթ>5000 տ արժեքների դեպքում Զզթ վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զզթ=896.0 (հազ.դրամ/տ).Պթ(տ):
Աղյուսակ N 15
ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԿԱԽՅԱԼ ՆՅՈՒԹԵՐՈՎ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ
Պթ տոննա |
Զհթ հազ. դրամ |
Պթ տոննա |
Զհթ հազ. դրամ |
Պթ տոննա |
Զհթ հազ. դրամ |
3.5 | 16.166 | 130 | 120.68 | ||
0.1 | 3.63 | 4 | 17.265 | 160 | 140.78 |
0.11 | 3.766 | 5 | 19.271 | 200 | 166.13 |
0.13 | 4.016 | 6 | 21.083 | 250 | 196.03 |
0.16 | 4.35 | 7.5 | 23.532 | 300 | 244.43 |
0.2 | 4.741 | 9 | 25.744 | 350 | 251.61 |
0.25 | 5.166 | 10 | 27.116 | 400 | 277.81 |
0.3 | 5.542 | 11 | 28.42 | 500 | 327.77 |
0.35 | 5.881 | 13 | 31.107 | 600 | 375.3 |
0.4 | 6.191 | 16 | 34.803 | 750 | 463.96 |
0.5 | 6.746 | 20 | 39.267 | 900 | 551.74 |
0.6 | 7.237 | 25 | 44.303 | 1000 | 609.84 |
0.75 | 7.887 | 30 | 48.892 | 1100 | 667.65 |
0.9 | 8.46 | 35 | 53.144 | 1300 | 782.54 |
1 | 8.811 | 40 | 57.524 | 1600 | 953.26 |
1.1 | 9.14 | 50 | 64.45 | 2000 | 1178.4 |
1.3 | 9.924 | 60 | 71.127 | 2500 | 1456.8 |
1.6 | 10.993 | 75 | 80.25 | 3000 | 1732.5 |
2 | 12.27 | 90 | 91.872 | 3500 | 2005.8 |
2.5 | 13.696 | 100 | 99.342 | 4000 | 2277.2 |
3 | 14.983 | 110 | 106.62 | 5000 | 2815 |
3.5 | 16.166 | 130 | 120.68 |
Աղյուսակում չներառված Զհթ-ի միջանկյալ մեծությունը որոշելու համար խորհուրդ է տրվում Զհթ-ի մոտակա արժեքների միջև կիրառել շարքային ինտերպոլացիա:
Եթե Պթ<0.1 տ` Զհթ վնասի մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով`
Զհթ=756.0 (հազ.դրամ/տ).Պթ(տ):
Եթե Պթ>5000 տ` Զհթ վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զհթ=11.26 (հազ.դրամ/տ).Պթ(տ):
Աղյուսակ N 16
ԼՈՂԱՑՈՂ ԱՂԲՈՎ ՋՐԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՏԵՍՈՂԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՍԱՆԴՂԱԿԸ
Գնահատականը բալերով | Ջրի մակերեսի արտաքին տեսքը |
0 | Բաց ջրատարածության 100 քառ. մ ջրի մաքուր մակերեսի վրա երևում են աղբի առանձին ոչ մեծ կուտակումներ` 0.01 քառ. մ-ից ոչ ավելի ընդհանուր տարածքով: |
1 | 100 քառ. մ բաց ջրատարածության վրա նկատվում են աղբի մեկ քառ. մ մակերեսից ոչ մեծ առանձին կուտակումներ` ցանկացած ուղղությամբ լողացող առանձին առարկաներ, որոնց մեծ կողմի մեծությունը չի գերազանցում 25 սմ-ն: |
2 | 100 քառ. մ բաց ջրատարածության վրա նկատվում են աղբի կուտակումներ` 2 քառ. մ-ից ոչ ավելի մակերեսով, տարբեր ուղղություններով լողացող առանձին առարկաներ, որոնց մեծ կողմի մեծությունը չի գերազանցում 50 սմ-ն: |
3 | 100 քառ. մ բաց ջրատարածության վրա նկատվում են 5 քառ. մ ընդհանուր տարածքով աղբի կուտակումներ` լողացող առանձին առարկաներ, որոնց մեծ կողմի մեծությունը չի գերազանցում 15 մետրը, աղբի կուտակումներ անկյուններում, փակուղիներում և նավամատույցի հողմակողմ կողմում` մինչև 0.5 մ աղտոտված հատվածով: |
4 | 100 քառ. մ բաց ջրատարածության վրա նկատվում են աղբի կուտակումներ` մինչև 10 քառ. մ ընդհանուր տարածքով, բավական քանակությամբ առարկաներ, որոնց մեծ կողմի մեծությունը չի գերազանցում 1.5 մետրը, աղբի կուտակումներ անկյուններում, փակուղիներում, նավամատույցի հողմակողմ կողմում` մինչև 1 մ աղտոտված հատվածով: |
5 | 100 քառ. մ բաց ջրատարածության վրա նկատվում են աղբի կուտակումներ` 10 քառ. մ-ից ավելի ընդհանուր տարածքով: Մեծ առարկաներ, որոնց մեծությունը գերազանցում է 1.5 մետրը, աղբի կուտակումներ անկյուններում, փակուղիներում և նավամատույցի հողմակողմ կողմում` մեկ մ-ից ավելի աղտոտված հատվածով: |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.09.2019, N 1176-Ն | 28.09.2019, N 1110-Ն | |
10.07.2013, N 768-Ն | 01.08.2013, N 1110-Ն | |
26.11.2009, N 1416-Ն | 02.01.2010, N 1110-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|