Գլխավոր տեղեկություն
Номер
N 364-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.06.2004-01.07.2004)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.04.14/21(320) Հոդ.496
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.02.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.03.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.03.2004
Дата вступления в силу
30.06.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 մարտի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 փետրվարի 2004 թվականի N 364-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 218 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Արմենիա տելեֆոն կոմպանի» համատեղ ձեռնարկությանը տրամադրված N 60 լիցենզիայի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով բաց ժողովի նախագահողի եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 218 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

որոշմամբ հաստատված N 60 լիցենզիայում (այսուհետ` լիցենզիա)`

ա) 1-ին բաժնի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը 1997 թվականին լրացրել և վերախմբագրել է N 60 լիցենզիան` լիցենզավորվողի կողմից Հայաստանի Հանրապետությունում հեռահաղորդակցության ծառայությունների մատուցման ոլորտում վերջինիս իրավունքներն ու պարտավորությունները ճշգրտելու համար և նպատակ ունենալով հստակեցնել այն դրույթները և պայմանները, որոնց համաձայն նշված ծառայությունների ոլորտը պետք է կանոնակարգվի Հայաստանի Հանրապետության կապի նախարարության կողմից:»,

բ) 1-ին բաժինը չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Արմենիա տելեֆոն կոմպանի» համատեղ ձեռնարկության վերաբերյալ բաց ժողովը նախագահողի` 2003 թվականի սեպտեմբերի 26-ին տրված կարծիքում արձանագրվում են 2003 թվականի մայիսի 13-ին ուղարկված լիցենզիայի պայմանների և դրույթների կանխամտածված ու պարբերաբար խախտման ծանուցման վերաբերյալ փաստեր և իրավական եզրակացություններ, որոնց թվում արձանագրվել է նաև այն փաստը, որ լիցենզավորված անձը թույլ է տվել լիցենզիայի պայմանների և դրույթների կանխամտածված ու պարբերաբար խախտումներ, որոնք 10-րդ բաժնի «Դ» կետի 3-րդ ենթակետի համաձայն հիմք են հանդիսանում փոփոխելու, կասեցնելու կամ դադարեցնելու լիցենզիան:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունել է վերոհիշյալ կարծիքը և ցանկանում է իրագործել բաց ժողովը նախագահողի առաջարկությունները նշված լիցենզիայում փոփոխություն և լրացում կատարելու միջոցով:».

գ) 2-րդ բաժնի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Վերախմբագրման ամսաթիվը` 1998 թվականի մարտի 3-ը, ինչպես սահմանվել է բաց ժողովը նախագահողի 2003 թվականի սեպտեմբերի 26-ին տված կարծիքում:».

դ) 4-րդ բաժնի`

«Բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բ. Վերահաստատում

Լիցենզավորվողի դիմումի հիման վրա լիցենզիայի ժամկետը երկարաձգվում է լրացուցիչ 15 տարով, եթե նա երկարաձգման մասին դիմում է ներկայացրել լիցենզիայի ժամկետի ավարտից ոչ շուտ, քան 24 և ոչ ուշ, քան 12 ամիս առաջ: Նման դիմումի հիման վրա լիցենզավորվողը լիցենզիայի ժամկետի երկարաձգման իրավունք ունի, եթե նա կարող է ապացուցել, որ 2004 թվականի հունվարի 1-ից սկսած գործել է լիցենզիայի դրույթներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Լիցենզիայի ժամկետի երկարաձգման մասին դիմումը Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված այլ մարմին) պետք է քննարկի հնարավորինս սեղմ ժամկետներում, պայմանով, որ վերջինս (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված այլ մարմին) նշված համապատասխանության ստուգման նպատակով լիցենզավորվողից կարող է պահանջել ներկայացնելու ցանկացած փաստաթուղթ կամ այլ անհրաժեշտ տեղեկություններ լիցենզիայի դրույթներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը` լիցենզավորվողի գործունեության համապատասխանության ստուգման համար: Լիցենզիայի վերահաստատման համար որևէ վարձ չի գանձվում:»,

«Դ» կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույնով շնորհված բացառիկ իրավունքի համաձայն, ոչ Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը և ոչ էլ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված մարմինը չի լիազորելու որևէ այլ անձի (բացառությամբ արտոնագրվողի) մատուցել ստորև նկարագրված ցանկացած տեսակի ծառայություններ: Լիցենզիայով լիցենզավորվողին վերապահված բոլոր իրավունքները պաշտպանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված մարմինները պարտավորվում են լիցենզավորվողի պահանջով ներդնել իրենց պետական իրավական ուժերը` չթույլատրելու որևէ անձի կողմից սույն լիցենզիայում նշված ցանկացած տեսակի ծառայությունների մատուցումը: Նշված պահանջի հետ լիցենզավորվողը պետք է Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված մարմին ներկայացնի այնպիսի տեղեկատվություն կամ փաստեր, որոնք անհրաժեշտ են լիցենզավորվողի բացառիկ իրավունքների խախտումը ողջամտորեն ապացուցելու համար: Եթե լիցենզավորվողը չներկայացնի իրեն հայտնի այս կարգի տեղեկատվությունը կամ փաստերը, ապա կառավարությունն ազատվում է այդ ծառայությունների մատուցման կանխարգելումը կամ արգելումն ապահովելու պատասխանատվությունից:»,

«Դ» կետի երրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված այլ մարմին) համաձայն սույն լիցենզիայի 10-րդ բաժնի «Դ» կետի, որոշում է, որ լիցենզավորվողը խախտել է լիցենզիան` չապահովելով պատշաճ ծառայությունների մատուցումը որոշակի աշխարհագրական տարածաշրջանում այդ որոշումից առաջ 6 ամիսը գերազանցող ժամանակահատվածի ընթացքում, նշված մարմինը կարող է նման ծառայությունների մատուցման մեկ կամ ավելի լիցենզիաներ տրամադրել այլ անձանց:».

ե) ուժը կորցրած ճանաչել 5-րդ բաժնի «Ա» կետի 1-ին ենթակետի «գ» կետը.

զ) 5-րդ բաժնի`

«Ա» կետի 1-ին ենթակետի «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) միջազգային ելք` տեղեկատվական ծառայությունների համար, որոնք ներառված չեն 5-րդ բաժնի «Ա» կետի 2-րդ ենթակետի «ե» կետում (ներառյալ, սակայն չսահմանափակված զանգը պահելը, զանգին սպասելը, եռակողմ խորհրդակցական զանգերի և ձայնային փոստի).»,

«Ա» կետի 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ1» կետով.

«գ1) հանրային շարժական կապի ծառայություններ, ներառյալ, բայց չսահմանափակված բջջային հեռախոսակապի ծառայություններ, փեյջինգի, անձնական հաղորդակցության ծառայություններ (PCS), հատուկ շարժական ռադիո (SMR), շարժական կապերի գլոբալ համակարգ (GSM), շարժական կապի արբանյակային ծառայություններ (MSS) կամ այլ հանրային շարժական կապի ծառայություններ, որոնք մատուցելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան մարմնի կողմից կարող են տրամադրվել լիցենզիաներ և բաշխվել հաճախականություններ.»,

«Ա» կետի 2-րդ ենթակետի «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) տվյալների փոխանցման ներքին և միջազգային ծառայություններ (ներառյալ, բայց չսահմանափակված «Ինտերնետ» ցանցի ծառայություններով և էլեկտրոնային փոստով), ինչպես նաև միջազգային մուտքի և ելքի ապահովում այդ ծառայությունների համար.»,

«Ա» կետի 3-րդ ենթակետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Լիցենզավորվողը պետք է համագործակցի Հայաստանի Հանրապետության կապի նախարարության (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված այլ մարմնի) հետ կապի միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելիս:»,

«Բ» կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Լիցենզավորվողը պարտավոր է կատարել հետևյալ պահանջները`

ա) լիցենզիայի վերախմբագրման ամսաթվից սկսած մինչև 5-րդ տարվա ավարտը պետք է Երևան քաղաքի վարչական տարածքից դուրս տեղադրի չորս հանգույցների համակցման կենտրոններ.

բ) մինչև 2004 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետությունում թվայնացնի 800 գյուղ.

գ) լիցենզիայի վերախմբագրման ամսաթվից սկսած մինչև 5-րդ տարին պետք է Թրանս-Հայաստան օպտիկական համակարգի նախագծից բացի կառուցի 20.000 թվային կապուղի/կիլոմետր:»,

«Բ» կետը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր` 3-րդ ենթակետով.

«3. 5-րդ բաժնի «Բ» կետի 1-ին ենթակետի «բ» կետում և 5-րդ բաժնի «Բ» կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետներում սահմանված պահանջների չկատարման դեպքում լիցենզավորվողի գործողությունները որակվում են որպես սույն լիցենզիայի 10-րդ բաժնի «Դ» կետով սահմանված կոպիտ խախտում:»,

«Գ» կետի 3-րդ ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Լիցենզավորվողը պարտավոր է բավարարել ցանկացած այլ օրինականորեն գործող օպերատորների կողմից շահագործվող ցանցերի հետ փոխկապակցման պահանջները (ներառյալ, բայց չսահմանափակված շարժական կապի երկրային ցանցերը, արբանյակային ցանցերը, ինտերնետ օպերատորների կողմից շահագործվող ցանցերը, սակայն, բացառելով լայնալիք տեսահեռարձակման և մալուխային հեռուստատեսության ծառայությունների ցանցերը): Փոխկապակցման պայմանագրում հաշվի կառնվեն հետևյալ գործոնները`»,

«Գ» կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը» կետով.

«ը) անկախ որևէ այլ դրույթից, փոխկապակցման վերոհիշյալ պարտավորությունը նախատեսում է, որ լիցենզավորվողը պետք է բավարարի փոխկապակցման վերաբերյալ բոլոր ներկա և ապագա օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները».

«Գ» կետի 4-րդ ենթակետի «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) փոխկապակցման վճարները պետք է հիմնված լինեն տվյալ ծառայության կամ տարրի հետ կապված` ողջ ծառայության գծով լրացուցիչ երկարաժամկետ ծախսումների և կանխատեսվող ընդհանուր ծախսումների ողջամտորեն բաշխված գումարի վրա (ներառյալ կապիտալի ներգրավման հետ կապված ողջամիտ ծախսումները): Լիցենզավորվողը պետք է Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված այլ մարմնի) ներկայացնի փոխկապակցման առաջարկվող վճարները, որոնք ուժի մեջ կմտնեն Հայաստանի Հանրապետության կապի նախարարության (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված այլ մարմնի) կողմից հաստատվելու դեպքում: Փոխկապակցման վճարները հաշվարկելիս լիցենզավորվողը պետք է բավարարի նաև փոխկապակցման վերաբերյալ բոլոր այն ներկա և ապագա օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները, որոնք կարգավորում են փոխկապակցման վճարները.»,

«Գ» կետի 4-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» կետով.

«զ) լիցենզավորվողը պարտավոր է սահմանել ծախսերի հաշվապահական հաշվառման համակարգ, որն արտացոլում է փոխկապակցման ծախսերի բաշխումը: Նշված համակարգը ենթակա է հաստատման Հայաստանի Հանրապետության կապի նախարարության (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված այլ մարմնի) կողմից: Լիցենզավորվողը նշված ծախսերի բաշխման ստուգման ընթացքում պարտավոր է համագործակցել Հայաստանի Հանրապետության կապի նախարարության (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված այլ մարմնի) հետ»,

«Գ» կետի 5-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Անկախ սույն ենթակետի որևէ այլ դրույթից, փոխկապակցման վերաբերյալ վեճերի լուծման գործընթացը պետք է բավարարի փոխկապակցման վերաբերյալ վեճերի մասին բոլոր ներկա և ապագա օրենքների ու այլ իրավական ակտերի պահանջները:»,

է) 5-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «Դ» կետով.

«Դ. Տվյալների փոխանցման ծառայությունների մատուցմանն առնչվող պարտավորությունները

Լիցենզավորված անձը պարտավոր է անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի ներդնի և շահագործման համար պատրաստ վիճակի հասցնի վարձակալված գծերի բավարար հզորություններ (ներառյալ, սակայն չսահմանափակվելով, E1 պորտեր և բաժանորդային գծեր) ու դրանց հետ կապված սարքավորումներ, որպեսզի բավարարի շուկայի առկա և ապագա պահանջարկը: Մասնավորապես, լիցենզավորված անձը պարտավոր է բավարարել 2004 թվականի հունիսի 30-ի դրությամբ առկա և նախկինից կուտակված պահանջարկը 60 օրվա ընթացքում, և վարձակալված գծերի ծառայությունների ապագա պահանջները` 30 օրվա ընթացքում:».

ը) 6-րդ բաժնի`

«Դ» կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Չնայած դրան, եթե լիցենզավորվողը այդ ծառայությունների մատուցման մեջ շուկայում զբաղեցնում է գերիշխող դիրք, ապա այդ ծառայությունների սակագները պետք է ենթակա լինեն Հայաստանի Հանրապետության հակամենաշնորհային օրենսդրության պահանջներին:»,

թ) 6-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «Թ» կետով.

«Թ. Որոշակի ծառայությունների մատուցման, փոխկապակցումների կամ ենթակառուցվածքների համար սակագներ և պայմաններ չներկայացնելը կամ չսահմանելը

ա) եթե լիցենզավորվողը պարտավոր է որոշակի ծառայությունների մատուցման, փոխկապակցումների կամ ենթակառուցվածքների համար ներկայացնել սակագներ և պայմաններ, սակայն Հայաստանի Հանրապետության կապի նախարարության (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված այլ մարմնի) կողմից հանձնարարական ստանալուց հետո 30 օրվա ընթացքում դա չի կատարում, ապա Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված այլ մարմինը) իրավասու է սահմանելու այդ որոշակի ծառայությունների մատուցման, փոխկապակցումների կամ ենթակառուցվածքների սակագներն ու պայմանները, և հանձնարարել, որ լիցենզավորվողն ապահովի այդ ծառայությունների մատուցումը, փոխկապակցումները կամ ենթակառուցվածքները սահմանած սակագներով ու պայմաններով: Յուրաքանչյուր այդպիսի դեպք, երբ Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված այլ մարմինը) կսահմանի ծառայությունների մատուցման, փոխկապակցումների կամ ենթակառուցվածքների սակագներն ու պայմանները, կդիտարկվի որպես սույն լիցենզիայի 10-րդ բաժնի «Դ» կետով սահմանված կոպիտ խախտում.

բ) եթե լիցենզավորվողը պարտավոր է որոշակի ծառայությունների մատուցման, փոխկապակցումների կամ ենթակառուցվածքների համար սահմանել սակագներ և պայմաններ, որոնք ենթակա են Հայաստանի Հանրապետության կապի նախարարության (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված այլ մարմնի) կողմից հաստատման, և հաստատման մերժումն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում չի ունենում հաստատված սակագներ ու պայմաններ, ապա Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված այլ մարմին) իրավասու է սահմանել այդ որոշակի ծառայությունների մատուցման, փոխկապակցումների կամ ենթակառուցվածքների սակագներն ու պայմանները, և հանձնարարել, որ լիցենզավորվողն ապահովի այդ ծառայությունների մատուցումը, փոխկապակցումները կամ ենթակառուցվածքները սահմանած սակագներով ու պայմաններով: Յուրաքանչյուր այդպիսի դեպք, երբ Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված այլ մարմին) կսահմանի ծառայությունների մատուցման, փոխկապակցումների կամ ենթակառուցվածքների սակագներն ու պայմանները, որոնք պետք է սահմանվեին լիցենզավորվողի կողմից, կդիտարկվի որպես սույն լիցենզիայի 10-րդ բաժնի «Դ» կետով սահմանված կոպիտ խախտում:».

ժ) 7-րդ բաժնի «Գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գ. Հեռախոսահամարների ծրագիր

Սույն փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահից 30 օրվա ընթացքում, լիցենզավորվողը պետք է լիազորված մարմին ներկայացնի առաջարկություն հեռախոսահամարների ծրագրի վերաբերյալ, որը համարժեք է ներկայիս ծրագրին: Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված այլ մարմին) պետք է ընդունի, հրապարակի և հետևի այդ ծրագրին ապագայում, եթե, ելնելով հանրային շահերից, չկա փոփոխության անհրաժեշտություն: Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված այլ մարմին) պետք է պարբերաբար խորհրդակցի լիցենզավորվողի և այլ շահագրգիռ կողմերի հետ, եթե այդ ծրագրում փոփոխություններ են քննարկվում:».

ժա) 10-րդ բաժնի «Գ» կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Եթե Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված այլ մարմին) ձեռնարկում է քայլեր, որոնք կարող են հանգեցնել լիցենզիայի դադարեցմանը և, եթե լիցենզիայի դադարեցման արդյունքում ուղղակի վնաս է հասցվում պետությանը և հասարակական անվտանգությանն ու հասարակական կարգին, այլ անձանց իրավունքներին և ազատություններին, ապա այդ մարմինը պետք է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի համաձայն առաջարկի նաև հանրությանը ծառայությունների անխափան ապահովման ծրագիր:».

ժբ) 13-րդ բաժնի`

1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հեռախոսային խոսակցությունների և այլ հաղորդումների գաղտնիության իրավունք`

ա) լիցենզավորվողի ցանցով հաղորդվող հեռախոսային խոսակցությունների և այլ հաղորդումների գաղտնիության ապահովումը լիցենզավորվողի պարտականությունն է, որի համար վերջինս պետք է ձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները.

բ) լիցենզավորվողն իրավունք չունի որևէ եղանակով գրանցել կամ պահել հեռախոսային խոսակցությունները և այլ հաղորդումները, որոնք փոխանցվում են հեռախոսակապի հաստատումից հետո».

ժգ) 13-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-ին կետով.

«11. Հեռախոսային խոսակցությունների և այլ հաղորդումների գաղտնալսումը կամ հրապարակումը

ա) լիցենզավորվողն առանց դատարանի որոշման չպետք է միջամտի կամ գաղտնալսի հեռախոսային խոսակցությունները և այլ հաղորդումներ, ինչպես նաև հրապարակի վերջիններիս առկայությունը, բովանդակությունը, դրանք ուղարկողի և ստացողի գտնվելու վայրերը.

բ) սույն կետի «ա» ենթակետի խախտում չեն դիտվում լիցենզավորվողի այնպիսի գործողությունները, որոնք անհրաժեշտ են, և պայմանավորված իր ընթացիկ աշխատանքի ապահովման անհրաժեշտությամբ, ինչպես օրինակ վճարահաշվարկների կազմակերպումը:».

ժդ) ուժը կորցրած ճանաչել 13-րդ բաժնի 4-րդ կետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունիսի 30-ից:

3. Եթե մինչև 2004 թվականի հունիսի 30-ը լիցենզիայի 11-րդ բաժնի «Բ» կետի համաձայն նշանակված արբիտրը կատարի առաջարկություններ, որոնք հակասում են սույն որոշմանը, ապա Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը պետք է սույն որոշման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնեն առաջարկություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. մարտի 24
Երևան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան