Գլխավոր տեղեկություն
Номер
N 1116-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.10.2003-23.03.2006)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.10.01/49(284) Հոդ.892
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.08.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.09.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.09.2003
Дата вступления в силу
02.10.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

16 սեպտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 օգոստոսի 2003 թվականի N 1116-Ն

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «գ»  ենթակետով և «բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Կանաչապատում» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 30000000 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն հավելվածի, և այն հանձնել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Երևանի քաղաքապետարանի:

2. Երևանի քաղաքապետին`

ա) սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հաշվեկշռային արժեքի և գույքի օտարման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվազեցնել «Կանաչապատում» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը.

բ) 30-օրյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարումը:

3. Թույլատրել Երևանի քաղաքապետին Երևանի զբոսայգիների, պուրակների ու այգիների տարածքները և ներքին ոռոգման ցանցն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել համապատասխան թաղային համայնքներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 47-րդ հոդվածին համապատասխան` թաղային համայնքները սույն որոշման 3-րդ կետում նշված գույքը կարող են օգտագործման (վարձակալության) իրավունքով տրամադրել միայն Երևանի քաղաքապետի համաձայնությամբ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. սեպտեմբերի 11
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
օգոստոսի 21-ի N 1116-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN
ը/կ

 Գույքի անվանումը

 Քանակը

Հաշվեկշռային
արժեքը
(դրամ)

1.

Թատերական զբոսայգի

 

792000

2.

Կիրովի զբոսայգի

 

299200

3.

Մյասնիկյանի արձանին հարող պուրակ

 

52800

4.

2750-ամյակի շատրվաններին հարող պուրակ

 

140800

5.

Սարյանի պուրակ

 

132000

6.

Կոնսերվատորիայի պուրակ

 

110000

7.

Թամանյանի արձանի դիմացի պուրակ

 

88000

8.

«Կասկադ» պուրակ

 

44000

9.

Ազատության հրապարակի պուրակ

 

66000

10.

Ուսանողական զբոսայգի

 

167200

11.

Գլխավոր պողոտայի պուրակ

 

598444

12.

Օղակաձև զբոսայգի (1-6 հատվածներ)

 

3048760

13.

Խ. Աբովյանի անվ. մանկական զբոսայգի

 

149600

14.

«Բարեկամություն» զբոսայգի

 

207812

15.

Ծիծեռնակաբերդի անտառ-պարկ

 

5358980

16.

ՀՀ Ազգային ժողովի այգի

 

1404172

17.

ՀՀ Նախագահի նստավայրի այգի

 

817476

18.

ՀՀ կառավարության ընդունելությունների տան այգի

 

431112

19.

ՀՀ կառավարության Հրազդանի կիրճի ամառանոցի այգի

 

1857856

20.

Հրազդանի կիրճի անտառ-պարկ

 

2033504

21.

Եռաբլուրի անտառ-պարկ

 

841805

22.

«Հաղթանակ» զբոսայգի

 

797456

23.

Արաբկիրի մանկական զբոսայգի

 

123024

24.

Կոմիտասի անվան զբոսայգի

 

447748

25.

Նոր Նորքի զբոսայգի

 

191307

26.

Էրեբունու մանկական զբոսայգի

 

137544

27.

Քանաքեռ ՀԷԿ-ի անտառ-պարկ

 

330413

28.

Արաբկիր համայնքի ներքին ոռոգման ցանց

1672 գծմ

606012

29.

Կենտրոն համայնքի ներքին ոռոգման ցանց

17079 գծմ

6025188

30.

Մալաթիա-Սեբաստիա համայնքի ներքին ոռոգման ցանց

1650 գծմ

580800

31.

Շենգավիթ համայնքի ներքին ոռոգման ցանց

1429 գծմ

503052

32.

Էրեբունի համայնքի ներքին ոռոգման ցանց

942 գծմ

331584

33.

Քանաքեռ-Զեյթուն համայնքի ներքին ոռոգման ցանց

2299 գծմ

809248

34.

Հրազդանի կիրճի ներքին ոռոգման ցանց

1311 գծմ

475103

 

 

 

 

 

Ընդամենը

 

30.000000

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.03.2006, N 254-Ն 23.03.2006, N 1116-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան