«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 մարտի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մարտի 2004 թվականի N 348-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԱՂԵՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Ճապոնիայի կառավարություն ներկայացված «Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարման ուսումնասիրություն» ծրագրի իրականացման նպատակով Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության միջև 2003 թվականի օգոստոսի 21-ին ստորագրված համաձայնագրի, ինչպես նաև ուսումնասիրության իրականացման և ուսումնասիրություն իրականացնող խմբին աջակցելու համար պահանջվող` Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունների կատարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարման ուսումնասիրություն» (այսուհետ` ուսումնասիրություն) ծրագրի իրականացման համար անհրաժեշտ աշխատանքների շրջանակը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` համաձայն Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից ներկայացվող ցանկի` ապահովել`
ա) ուսումնասիրության ընթացքում ուսումնասիրություն իրականացնող խմբի անդամների այցելությունը Հայաստան, ժամանակավոր բնակվելը Հայաստանում և մեկնումը Հայաստանից.
բ) գրանցման և հյուպատոսական վճարներից ազատումը:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել երկրաբանական, ջրաերկրաբանական, օդերևութաբանական և շրջակա միջավայրի ուսումնասիրությունների մասին տվյալների տրամադրումը:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել երկրաբաշխական, գյուղատնտեսական մշակաբույսերի վեգետացիայի մասին և այլ անհրաժեշտ տվյալների տրամադրումը:
5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ապահովել տրանսպորտային հաղորդակցուղիների վրա սողանքների ուսումնասիրության մասին տեղեկատվության և այլ անհրաժեշտ նյութերի տրամադրումը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համաձայնեցված ցանկերի` ապահովել տեղագրագեոդեզիական անհրաժեշտ նյութերի և տեղեկատվության, այդ թվում` համապատասխան մասշտաբի քարտեզների ու օդալուսանկարների տրամադրումը:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համաձայնեցված ցանկերի` ապահովել սեյսմիկ տեղեկատվության, երկրաշարժերին վերաբերող նյութերի, տիեզերա- և օդալուսանկարների տրամադրումը:
8. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ապահովել Երևանի պետական համալսարանի կողմից երկրաբանական, աշխարհագրական, սողանքների ուսումնասիրության նյութերի ու տեղեկատվության տրամադրումը:
9. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`
ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում` ուսումնասիրությանն առնչվող խնդիրների օպերատիվ լուծման նպատակով ստեղծել ուսումնասիրությանն աջակցող հանձնաժողով` շահագրգիռ պետական մարմինների պատասխանատու ներկայացուցիչներից` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալի նախագահությամբ, և հանձնաժողովի անհատական կազմը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին` հաստատման.
բ) ուսումնասիրություն իրականացնող խմբին ապահովել համապատասխան նյութերով և տեղեկատվությամբ, գրասենյակային տարածքով, անհրաժեշտ սարքավորումներով ու կապի միջոցներով և ստեղծել համագործակցող անձնակազմ:
10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` ուսումնասիրության աշխատանքներին հայկական կողմի մասնակցության ապահովման և նախատեսված միջոցառումների իրականացման համաֆինանսավորման նպատակով` 10-օրյա ժամկետում, միջազգային պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի կողմից ներկայացված նախահաշվի հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու վերաբերյալ:
11. Առաջարկել`
ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին աջակցել ուսումնասիրության իրականացման համար Ճապոնիայից Հայաստան դրամական միջոցների (ֆոնդերի) անխափան փոխանցման աշխատանքներին.
բ) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համաձայնեցված ցանկերի, ապահովել երկրաբանական, աշխարհագրական, սողանքների ուսումնասիրությունների նյութերի, տեղեկատվության, տիեզերա- և օդալուսանկարների տրամադրումը:
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԱՂԵՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Ի պատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության խնդրանքի` Ճապոնիայի կառավարությունը որոշել է ղեկավարել Հայաստանում սողանքային աղետի կառավարման ուսումնասիրությունը (այսուհետ` ուսումնասիրություն)` Ճապոնիայի համապատասխան պետական օրենքներին և հրահանգներին համապատասխան:
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը Ճապոնիայի կառավարության տեխնիկական համագործակցության ծրագրերի իրականացման պատասխանատու պաշտոնական գործակալություն է, որն ստանձնելու է ուսումնասիրության կատարումը` սերտորեն համագործակցելով Հայաստանի Հանրապետության համապատասխան կառավարման մարմինների հետ:
Սույն փաստաթուղթը ներկայացնում է ուսումնասիրությանը վերաբերող աշխատանքների շրջանակը:
II. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Ուսումնասիրության խնդիրներն են`
ա) սողանքային աղետների կառավարման համար գլխավոր պլանի մշակումը.
բ) գլխավոր պլանով որոշված հրատապ և գերակա նախագծի (նախագծերի) տեխնիկատնտեսական հիմնավորման մշակումը.
գ) ուսումնասիրության ընթացքում համագործակցող կողմի անձնակազմին հմտությունների ու տեխնոլոգիայի փոխանցումը:
III. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
Ուսումնասիրությունն ընդգրկելու է Հայաստանի Հանրապետության տարածքը (քարտեզը կցվում է):
IV. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
Փ ու լ I
Հետազոտությունների հիմքերը
1. Ուսումնասիրությանն առնչվող տվյալների և տեղեկատվության հավաքում ու վերլուծություն`
ա) աշխարհագրական տվյալներ` տիեզերա- և օդալուսանկարներ,
բ) տոպոգրաֆիական և տեղագրական տվյալներ,
գ) երկրաբանական և գեոտեխնիկական տվյալներ,
դ) օդերևութաբանական և հիդրոլոգիական տվյալներ,
ե) սողանքների վնասի պատմություն,
զ) սողանքային աղետի կառավարմանն առնչվող իրավական ակտեր (օրենքներ, կանոնադրություններ և քաղաքականություն),
է) սողանքային աղետի կառավարմանն առնչվող կազմակերպություններ և հաստատություններ,
ը) շրջակա միջավայրի քաղաքականություն և ուղեցույցներ,
թ) ուսումնասիրության տվյալներ` սողանքային գոտիներին առնչվող շենքեր, վթարավտանգ սարքավորումներ, ենթակառուցվածքներ` ճանապարհներ, երկաթգծեր, կենսաապահովման համակարգեր,
ժ) սոցիալ-տնտեսական պայմաններ` բնակչություն, հողի օգտագործում, համայնքի ապրելամիջոց, կրթություն, համայնքի կառուցվածք ու արժեքներ և այլն,
ժա) սողանքային աղետի կառավարմանն առնչվող առկա սարքավորումներ և ձեռնարկվող միջոցներ,
ժբ) սողանքային աղետի կառավարմանն առնչվող` պլանավորվող և ընթացիկ նախագծեր,
ժգ) և այլն (ըստ պահանջի).
2. Օդալուսանկարների և տոպոգրաֆիական տվյալների մեկնաբանում.
3. Բնագավառի ուսումնասիրություն`
ա) սողանքի հետևանքով հասցված վնաս,
բ) տոպոգրաֆիա, տեղագրություն, երկրաբանություն, երկրաբանական կառուցվածք,
գ) հողի մակերևույթի դեֆորմացված վիճակ, ստորգետնյա ջրերի և աղբյուրների վիճակ,
դ) հողի օգտագործում,
ե) սոցիալ-տնտեսական վիճակն ու սոցիալական ցանցն աղետի սահմաններում,
զ) առկա սարքավորումներ և ձեռնարկված միջոցներ,
է) սողանքային աղետի կառավարման առկա համակարգ,
ը) և այլն (ըստ պահանջի).
4. Ուսումնասիրություն և վերլուծություններ.
5. Սողանքի տարածման քարտեզների կազմում և սողանքների գույքագրում:
Փ ու լ II
Գլխավոր պլանի ուսումնասիրություն
1. Գլխավոր պլանի ձևակերպում`
ա) հիմնական քաղաքականություն,
բ) սողանքի գերակայություն,
գ) սողանքների հետազոտության մեթոդներ,
դ) սողանքի նվազեցման պլան,
ե) սողանքների մոնիտորինգ և ահազանգման համակարգի պլան,
զ) ինստիտուցիոնալ, կազմակերպական և կառավարման համակարգի պլան (ներառյալ հողի օգտագործման կարգավորումն ու աղետի կանխատեսման կրթությունը և այլն),
է) մարդկանց իրազեկության և համայնքի համակարգի ցանցի պարզեցում.
2. Արժեքի գնահատում.
3. Տեղանքի սկզբնական զննում.
4. Տնտեսական, ֆինանսական և տեխնիկական գնահատում.
5. Տարածքի (տարածքների) պիլոտային ծրագրի ընտրություն.
6. Տեխնիկատնտեսական ուսումնասիրության համար առաջնահերթ նախագծի (նախագծերի) ընտրություն:
Փ ու լ III
Հրատապ եվ առաջնահերթ ծրագրի (ծրագրերի) տեխնիկատնտեսական ուսումնասիրություն
1. Պիլոտային ծրագրի (ծրագրերի) իրականացում`
ա) հետազոտություն պիլոտային ծրագրի տարածքում (տարածքներում),
բ) արդյունքների ամփոփում.
2. Տեխնիկատնտեսական ուսումնասիրություն`
ա) պլանավորված պայմանների ստուգում,
բ) ընդհանուր պլանավորում,
գ) բնապահպանական գործոնի ազդեցություն,
դ) սոցիալական ազդեցության գնահատում,
ե) ընդհանուր արժեքի գնահատում,
զ) տնտեսական և ֆինանսական գնահատում,
է) նախագծերի մշակում:
Սեմինարներն ու պարապմունքները կանցկացվեն ուսումնասիրությանը զուգընթաց, հարմար ժամանակ:
V. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
Ուսումնասիրությունը կկատարվի համաձայն ժամանակացույցի (կցվում է):
VI. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը պետք է պատրաստի և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնի հետևյալ հաշվետվությունները (անգլերեն)`
ա) սկզբնական հաշվետվություն` ուսումնասիրության սկզբում` 20 (քսան) օրինակ,
բ) հաշվետվություն առաջընթացի մասին` 20 (քսան) օրինակ` I փուլի ավարտին,
գ) միջանկյալ հաշվետվություն` 20 (քսան) օրինակ` II փուլի ավարտին,
դ) հաշվետվություն առաջընթացի մասին` 20 (քսան) օրինակ` պիլոտային ծրագրի վերջում, III փուլում,
ե) նախնական և վերջնական հաշվետվություն` 20 (քսան) օրինակ` III փուլի ավարտին:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաշվետվությունն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում պետք է ներկայացնի իր մեկնաբանությունները,
զ) վերջնական հաշվետվություն` 50 (հիսուն) օրինակ` նախնական և վերջնական հաշվետվության վերաբերյալ մեկնաբանություններն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում:
VII. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)
1. Հայաստանի Հանրապետության կառավարությունն ուսումնասիրության անխափան ընթացքն ապահովելու համար պետք է ձեռնարկի հետևյալ անհրաժեշտ միջոցները`
ա) թույլատրել ուսումնասիրություն իրականացնող խմբի (այսուհետ` խումբ) անդամների մուտքը Հայաստան, այդտեղ ապրելն ու Հայաստանից մեկնելը` իրենց հատկացված ժամանակահատվածում և ազատել նրանց օտարերկրյա գրանցման անհրաժեշտությունից և հյուպատոսական վճարներից,
բ) ազատել խմբի անդամներին տուրքերից, մաքսերից, վճարումներից, ինչպես նաև ուսումնասիրության համար Հայաստան ներկրվող սարքավորումները, մեխանիզմները, փոխադրամիջոցներն ու նյութերը` այլ հարկումներից,
գ) ազատել խմբի անդամներին եկամտահարկից և ամեն տեսակի այլ հարկումներից, կապված նրանց որևէ վարձատրության կամ թույլտվության հետ, վճարել խմբի անդամներին` ուսումնասիրության իրականացման հետ կապված իրենց ծառայությունների համար,
դ) խմբին տրամադրել անհրաժեշտ հնարավորություններ` ուսումնասիրության իրականացման հետ կապված` Ճապոնիայից Հայաստան դրամական միջոցների ինչպես փոխանցման, այնպես էլ օգտագործման համար:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը ուսումնասիրության ընթացքում պետք է բավարարի խմբի անդամների պահանջները` դրանց առաջանալու դեպքում, կապված նրանց` պարտավորություններից ազատելու հետ, բացառությամբ այն դեպքերի, երբ նման պահանջներն առաջանում են խմբի անդամների կողմից թույլ տրված անուշադրության կամ սխալ վարմունքի հետևանքով:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը պետք է գործի որպես խմբի գործընկեր գործակալություն, նաև` որպես համակարգող մարմին` ուսումնասիրության անխափան իրականացմանն առնչվող այլ կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների հետ հարաբերություններում:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը, իր սեփական ծախսերով, համագործակցելով այլ կազմակերպությունների հետ, պետք է ապահովի`
ա) խմբի անվտանգությանը վերաբերող տեղեկատվություն (ինչպես նաև պետք է իրականացնի խմբի անվտանգությունն ապահովող միջոցառումներ),
բ) բժշկական ծառայություն ստանալու համար` աջակցություն և տեղեկատվություն,
գ) ուսումնասիրության հետ կապված առկա տվյալներ և տեղեկատվություն (ներառյալ քարտեզները և լուսանկարները)` հնարավորինս` անգլերենով,
դ) համագործակցող անձնակազմ,
ե) հարմար գրասենյակային տարածք` խմբի աշխատանքների համար անհրաժեշտ սարքավորումներով,
զ) լիազորագրեր կամ իդենտիֆիկացված քարտեր,
է) մեքենաների թվին համապատասխան վարորդներ:
VIII. ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը միմյանց հետ պետք է խորհրդակցեն ցանկացած հարցի շուրջ, որը կարող է առաջանալ ուսումնասիրության ընթացքում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԱՂԵՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԻԾ
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
-Աշխատանքը | Ամիսները | |||||||||||||||||||||||||||||||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |||||
Ժամանակացույց,
Հաշվետվություն |
||||||||||||||||||||||||||||||||||
Ս/Հ |
Վ/Հ |
Ս/Հ` սկզբնական հաշվետվություն,
Վ/Հ` վերջնական հաշվետվություն
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|