Գլխավոր տեղեկություն
Номер
N 791-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.07.2003-04.09.2003)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.07.23/38(273) Հոդ.683
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.06.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.07.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.07.2003
Дата вступления в силу
24.07.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

8 հուլիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 2003 թվականի N 791-Ն

 

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման 11-րդ կետի «դ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 խմբի 07 ենթախմբի «02. Պետական գույքի գույքագրման, հաշվառման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով իրականացվող պետական պատվեր» ծրագրով իրականացվող 2003 թվականի պետական պատվերը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հուլիսի 4
Երևան

     

  

 Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունիսի 26-ի N 791-Ն որոշման

2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ

 

 «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

(հազ. դրամ)

NN
ը/կ

Աշխատանքի
անվանումը

Աշխատանքների քանակը
(միավոր)

Մեկ միավորի
արժեքը

Աշխատանքների
արժեքը

1.

Գնահատում

273

66,48

18148,0

 2.

Հաշվառում

25

10,08

252,0

 

 Ընդամենը

298

 

18400,0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան