Գլխավոր տեղեկություն
Номер
N 790-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.07.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.07.23/38(273) Հոդ.682
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.04.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.07.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.07.2003
Дата вступления в силу
24.07.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 հուլիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 ապրիլի 2003 թվականի N 790-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 

1.1. «Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գծով 5196 հազ. դրամ կարճաժամկետ դեբիտորական պարտքի պահանջի իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զիջել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

1.2. Հաշվեկշռային մեթոդով 138661 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ):

1.3. Սահմանել «Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 74613 հազ. դրամ:

1.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 18654 հազ. դրամ:

1.5. «Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 64048 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 2849 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 36231 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 3696 հազ. դրամ,

նպատակային ֆինանսավորման և մուտքերի գծով` 1069 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 19077 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 1126 հազ. դրամ:

1.6. «Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

1.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել`

ա) որ գնորդը պարտավորվում է`

երեք տարվա ընթացքում կատարել 60,0 մլն դրամի ներդրում` յուրաքանչյուր տարի 20 մլն դրամի չափով,

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մարել «Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության` 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ 64048 հազ. դրամ կազմող պարտավորությունները.

բ) «Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գործունեության պրոֆիլի` առնվազն տաս տարի ժամկետով պահպանման մասին դրույթ.

գ) որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.8. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 206228 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երևանի քաղաքապետարանի թիվ 2 բուժմիավորում» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «ԱՌՍՏՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ):

2.2. Սահմանել «Երևանի քաղաքապետարանի թիվ 2 բուժմիավորում» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 124034 հազ. դրամ:

2.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 31009 հազ. դրամ:

2.4. «Երևանի քաղաքապետարանի թիվ 2 բուժմիավորում» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 82194 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 1883 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 47057 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 3273 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 28907 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 1074 հազ. դրամ:

2.5. «Երևանի քաղաքապետարանի թիվ 2 բուժմիավորում» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

2.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել`

ա) որ գնորդը պարտավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մարել «Երևանի քաղաքապետարանի թիվ 2 բուժմիավորում» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության` 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ 82194 հազ. դրամ կազմող պարտավորությունները.

բ) «Երևանի քաղաքապետարանի թիվ 2 բուժմիավորում» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության գործունեության պրոֆիլի` առնվազն տաս տարի ժամկետով պահպանման մասին դրույթ.

գ) որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.7. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2003 թ. հուլիսի 7

Երևան