Գլխավոր տեղեկություն
Номер
N 567-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (20.05.2004-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.06.19/19(194) Հոդ.633
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.04.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.04.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.05.2004
Дата вступления в силу
20.05.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան 
3 մայիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 22 ապրիլի 2004 թվականի N 567-Ն

 

ԱՂՏՈՏՄԱՆ ԱՆՇԱՐԺ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՆՈՐՄԱՎՈՐՄԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՄՇԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման 22-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 06 ենթախմբի «05. Աղտոտման անշարժ աղբյուրներից վնասակար նյութերի արտանետումների տեխնոլոգիական և տարածքային նորմավորման ներդրման մեխանիզմի մշակում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. ապրիլի 26
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 22-ի N 567-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

ԱՂՏՈՏՄԱՆ ԱՆՇԱՐԺ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՆՈՐՄԱՎՈՐՄԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՄՇԱԿՄԱՆ

Աշխատանքի հիմնական ցուցանիշները

2004 թվականի ֆինանսավորման սահմանագումարը (հազ. դրամ)

Ծրագրով նախատեսված աշխատանքների`

 

նկարագիրը և փուլերը

վերջնական արդյունքը

1-ին կիսամյակ

ինն ամիս

տարի

Աղտոտման անշարժ աղբյուրներից վնասակար նյութերի արտանետումների տեխնոլոգիական և տարածքային նորմավորման ներդրման մեխանիզմի մշակում

1. Երկրների ցանկի նախանշում, որտեղ կիրառվում է աղտոտման անշարժ աղբյուների տեխնոլոգիական և տարածքային նորմավորում

ուսումնասիրված նյութն ամփոփող տեղեկանք

 

 

 

2. Նշված երկրներում առկա կիրառման մեխանիզմների ուսումնասիրում

3. Այլ երկրների փորձից ելնելով Հայաստանում գործող նորմավորման կարգի վերլուծություն` բացահայտելով թերությունները` ըստ առաջնայնության լուծման ենթակա խնդիրների ու գործողությունների ցանկի կազմում

բացահայտված խնդիրների և գործողությունների ցանկ

4. Ընտրված տարածքների համար վնասակար արտանետումներ ունեցող անշարժ աղբյուրների գույքագրում և արտանետումների ցրման հաշվարկ

ընտրված տարածքների արտանետման անշարժ աղբյուրների արտանետումների ցրման հաշվարկ

5. Ընտրված տարածքներում մթնոլորտի աղտոտվածության ընդհանուր ծավալի և այդ ծավալում ավտոտրանսպորտի բաժնեմասի որոշում

տվյալները` համապատասխան աղյուսակային ձևով

6. Գույքագրման և հաշվարկի ընթացքում առաջացած տեխնիկական խնդիրների բացահայտում, դրանց դասակարգում և մշակման (լրամշակման) ենթակա անհրաժեշտ նորմատիվամեթոդական փաստաթղթերի ցանկի կազմում

մշակման (լրամշակման) ենթակա նորմատիվամեթոդական փաստաթղթերի ցանկ

7. Անշարժ աղբյուրներից վնասակար նյութերի արտանետումների տարածքային նորմավորման կարգի մշակում

մշակված կարգի և առաջարկությունների նախագիծ

8. Տեխնոլոգիական նորմավորման վերաբերյալ առաջարկության մշակում

 

Աշխատանքների ծավալը

x

1 («Վերջնական արդյունքը» սյունակում նշված փաստաթղթերի փաթեթ)

x

x

x

Միավորի արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ)

x

2000.0

x

x

x

Ընդհանուր արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ.դրամ)

x

2000.0

860.0

1360.0

2000.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան