Գլխավոր տեղեկություն
Номер
N 650-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.06.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.06.25/34(269) Հոդ.587
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.05.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.06.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.06.2003
Дата вступления в силу
26.06.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

7 հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2003 թվականի N 650-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 133-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի «Արփա-Սևան» թունելի անհետաձգելի հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքները կազմակերպելու, դրա հետագա անխափան շահագործման և տեխնիկական վիճակի բարելավման միջոցառումների մասին» N 133-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

որոշմամբ հաստատված «Արփա-Սևան» թունելի տեխնիկական վիճակը գնահատող միջգերատեսչական հանձնաժողովի կազմում՝

ա) «Գ. Պետրոսյան» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Գ. Պետրոսյան

- «Արփա-Սևան» բաց բաժնետիրական ընկերության նախագծային բաժնի պետ և նախագծերի գլխավոր ճարտարագետ (համաձայնությամբ)».

բ) Ա. Թովմասյանի փոխարեն ընդգրկել «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի տնօրեն (հանձնաժողովի քարտուղար) Վ. Զուրաբյանին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հունիսի 2
Երևան