Գլխավոր տեղեկություն
Номер
N 991-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.09.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.09.03/45(280) Հոդ.814
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.07.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.08.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.08.2003
Дата вступления в силу
13.09.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

21 օգոստոսի 2003 թ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

31 հուլիսի 2003 թվականի N 991-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 722 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպություններում մարտական և այլ զենքի, դրանց փամփուշտների ու ռազմամթերքի շրջանառության կարգը հաստատելու մասին» N 722 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

որոշմամբ հաստատված կարգի՝

ա) 5-րդ կետի երկրորդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի հանրապետական մարմնի (այսուհետև՝ ներքին գործերի հանրապետական մարմին)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն)» բառերով.

բ) 6-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերություններում, 7-րդ կետի առաջին և երկրորդ պարբերություններում, 8-րդ կետում, 10-րդ կետի հինգերորդ պարբերությունում, 11-րդ կետի առաջին պարբերությունում, 16-րդ կետի առաջին պարբերությունում, 17-րդ կետի «ա» ենթակետում «ներքին գործերի հանրապետական մարմին» բառերն ըստ հոլովառության փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերով.

գ) 6-րդ կետի երրորդ պարբերությունում «ներքին գործերի մարմին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմին» բառերով.

դ) 14-րդ կետի երրորդ և չորրորդ պարբերություններում, 15-րդ կետում, 17-րդ կետի առաջին պարբերությունում, 20-րդ կետում «ներքին գործերի մարմիններ» բառերն ըստ հոլովառության փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմիններ» բառերով.

ե) VIII բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«VIII. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԶԵՆՔ ՆԵՐԿՐԵԼԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼԸ

 

24. Օտարերկրյա ռազմականացված կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք զենք ներկրվում և Հայաստանի Հանրապետությունից արտահանվում է՝

ա) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպության հրավերի կամ օտարերկրյա ռազմականացված կազմակերպության հայտի հիման վրա:

25. Պայմանագրերով, հրավերով կամ հայտով օտարերկրյա ռազմականացված կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք զենք ներկրվելու դեպքում՝ հրավերը ձևակերպած, պայմանագիրն ստորագրած, հայտն ստացած Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության տարածք զենք ներկրելու թույլտվություն ստանալու համար առնվազն մեկ ամիս առաջ՝ սահմանված կարգով առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ նշելով զենքի ներկրման նպատակը, ժամկետները, ներկրվող զենքի և փամփուշտների տեսակն ու քանակը, զենքի պահման վայրը, ինչպես նաև զենքի ներկրման, տեղափոխման, փոխադրման ու պահպանման վերաբերյալ համապատասխան հանձնարարականներն իրավասու պետական կառավարման լիազորված մարմիններին:

26. Օտարերկրյա ռազմականացված կազմակերպության կամ նրա ներկայացուցիչների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներկրվող զենքը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցման կետում սահմանային մաքսային մարմնի և Հայաստանի Հանրապետության իրավասու պետական ռազմականացված կազմակերպության ներկայացուցչի կողմից ենթարկվում է մաքսային զննության, որի մասին կազմվում է արձանագրություն և համարային հաշվառման ցուցակ՝ 5 օրինակից: Մեկը մնում է մաքսային մարմնում, մեկական օրինակ տրվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և զենքը ներկրող օտարերկրյա ռազմականացված կազմակերպության ներկայացուցչին, որը հետագայում զենքն արտահանելիս այն ներկայացնում է մաքսային սահմանի անցումային կետ:

Եթե արտահանման ընթացքում արտահանվող զենքը չի համապատասխանում համարային հաշվառման ցուցակին, ապա զենքի ամբողջ խմբաքանակի արտահանումը կասեցվում է՝ մինչև արտահանող կողմի՝ սպառիչ բացատրություններ և փաստաթղթեր ներկայացնելը:

27. Օտարերկրյա ռազմականացված կազմակերպության կամ նրա առանձին անդամների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում զենք պահելը, կրելը կամ օգտագործելն իրականացվում են Հայաստանի Հանրապետության իրավասու պետական ռազմականացված կազմակերպության թույլտվությամբ և հսկողությամբ: Հայաստանի Հանրապետություն ներկրված զենքը պահվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված իրավասու պետական ռազմականացված կազմակերպությունում:

28. Օտարերկրյա ռազմականացված կազմակերպության կողմից միջազգային պայմանագրով, հրավերով կամ հայտով ստանձնված պարտավորությունների խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական ռազմականացված պատասխանատու կազմակերպությունը դիմում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար:

29. Պայմանագրով, հրավերով կամ հայտով Հայաստանի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպությունների զինծառայողների կամ աշխատողների կողմից ծառայողական պարտականությունների կատարման նպատակով զենքը Հայաստանի Հանրապետությունից արտահանվում և ներկրվում է գործուղման վկայականի հիման վրա, որում նշվում են զենքի մոդելը, համարը և փամփուշտների թիվը։ Գործուղման վկայականը և դրա պատճենը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության սահմանային մաքսային մարմին, որտեղ պատճենը բնագրի հետ համեմատվելուց հետո վավերացվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից՝ համարային կնիքը դրոշմելու միջոցով, և կցվում է համապատասխան մաքսային հայտարարագրին։

30. Հայաստանի Հանրապետություն այցելող օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղեկցող թիկնապահների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ժամանակավորապես զենք ներկրվելու դեպքում, այցից առնվազն 3 օր առաջ, այցելող կողմը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն է ներկայացնում թիկնապահների կողմից ժամանակավոր ներկրվող զենքերի տեսակների, համարների և փամփուշտների տրամաչափի ու թվի մասին տեղեկատվություն։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից դրա մասին իրազեկվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի գրավոր թույլտվությամբ՝ նշված տեսակի և քանակի զենքերն ու փամփուշտները ներկրվում են մաքսային սահմանով:

Հայաստանի Հանրապետության տարածք զենք և փամփուշտներ ներկրելու թույլտվություն տալու կամ մերժելու վերաբերյալ ընդունված որոշման մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը գրավոր հայտնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը»:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Մարգարյան


2003 թ. օգոստոսի 14
Երևան