Գլխավոր տեղեկություն
Номер
N 221-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.03.2004-01.04.2021)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.03.24/16(315) Հոդ.405
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.02.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.03.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.03.2004
Дата вступления в силу
25.03.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.04.2021

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

4 մարտի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 փետրվարի 2004 թվականի N 221-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2003 թվականի դեկտեմբերի 25-ի ՆՀ-200-Ն հրամանագրով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1821-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման վերնագրում, 1-ին կետում, 2-րդ կետի «ա», «բ», «գ» ենթակետերում, 3-րդ կետի «ա», «բ» ենթակետերում, N 1 հավելվածի վերնագրում և 1-ին ու 25-րդ կետերում, NN 2 և 3 հավելվածների վերնագրերում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն» բառերն ըստ հոլովառության փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բառերով.

բ) որոշմամբ հաստատված կանոնադրության 1-ին կետում «սոցիալական ապահովության բնագավառներում», 7-րդ կետի «ա» ենթակետում «սոցիալական ապահովության բնագավառում» և 8-րդ կետի «իէ» ենթակետում «սոցիալական ապահովության բնագավառին» բառերը համապատասխանաբար փոխարինել «սոցիալական պաշտպանության բնագավառներում», «սոցիալական պաշտպանության բնագավառում» և «սոցիալական պաշտպանության բնագավառին» բառերով.

գ) որոշմամբ հաստատված կանոնադրության 7-րդ կետի «ե» ենթակետում «անհատական ծածկագրերի համակարգի» բառերը փոխարինել «սոցիալական ապահովության քարտերի համակարգի» բառերով.

դ) որոշմամբ հաստատված կանոնադրության 9-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը» բառերով.

ե) որոշմամբ հաստատված կանոնադրության 26-րդ կետում «375009, Տերյան 69» բառերը փոխարինել «375010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն, 3» բառերով.

զ) որոշման N 2 հավելվածի 3-րդ կետում «Մարդասիրական օգնության բաժին» բառերը փոխարինել «Բարեգործական ծրագրերի համակարգման բաժին» բառերով.

է) որոշման N 3 հավելվածում «Գտնվելու վայրը (հասցեն)» սյունակում «քաղ. Երևան, Տերյան 69» բառերը փոխարինել «քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն, 3» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 3-ի N 684 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N1822-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման վերնագրում, 1-ին կետի «ա», «բ» ենթակետերում, N 1 հավելվածի վերնագրում և 1-ին կետում, N 2 հավելվածի վերնագրում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության» բառերով.

բ) որոշման 2-րդ կետում, N 1 հավելվածի 2-րդ և 9-րդ կետերում ու 14-րդ կետի «բ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարար» բառերն` ըստ հոլովառության փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար» բառերով։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 15-ի N 379 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1823-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման վերնագրում, 1-ին կետի «ա», «բ» ենթակետերում, N 1 հավելվածի վերնագրում և 1-ին կետում, N 2 հավելվածի վերնագրում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության» բառերով.

բ) որոշմամբ հաստատված կանոնադրության 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության խորհրդանիշը հաստատելու մասին» N 89-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման վերնագրում, 1-ին կետում, 2-րդ կետի «ա», «բ» ենթակետերում, N 1 հավելվածի վերնագրում և տեքստում, N 2 հավելվածի վերնագրում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության» բառերով.

բ) որոշման 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի» բառերով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. մարտի 2
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան