«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 մարտի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 փետրվարի 2004 թվականի N 217-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԱՍՑԵՈՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՕԴԱՆԱՎԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐՆ ԱՅԴ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զորամիավորումների, այդ թվում՝ սահմանապահ զորքերի և նրանց հասցեով միջպետական ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերի` Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում իրականացվող սպասարկումների ու մատուցվող ծառայությունների ծախսերի փոխհատուցման հետ կապված հարաբերությունները կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զորամիավորումների, այդ թվում՝ սահմանապահ զորքերի և նրանց հասցեով միջպետական ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերի` Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում իրականացվող սպասարկումների ու մատուցվող ծառայությունների ծախսերն այդ սպասարկումներն իրականացնող և ծառայությունները մատուցող կազմակերպություններին փոխհատուցելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԱՍՑԵՈՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՕԴԱՆԱՎԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐՆ ԱՅԴ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զորամիավորումների օդանավերի, այդ թվում` սահմանապահ զորքերի և նրանց հասցեով միջպետական ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերի` Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում իրականացվող սպասարկումների ու մատուցվող ծառայությունների (այսուհետ` իրականացվող սպասարկումներ և մատուցվող ծառայություններ) դիմաց` այդ սպասարկումներն իրականացնող և ծառայությունները մատուցող կազմակերպություններին վճարումներ կատարելու հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգին համապատասխան իրականացված սպասարկումների և մատուցված ծառայությունների դիմաց վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
II. ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
3. Իրականացվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների ծախսերն այդ սպասարկումներն իրականացնող և ծառայությունները մատուցող կազմակերպություններին փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում սպասարկումներ իրականացնող և ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ կնքում է պայմանագրեր:
4. Տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով իրականացվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների ծախսերն այդ սպասարկումներն իրականացնող և ծառայությունները մատուցող կազմակերպություններին փոխհատուցելու համար միջոցներ նախատեսված լինելու դեպքում դրանց դիմաց վճարումները կատարվում են այդ միջոցների հաշվին՝ գնումների ֆինանսավորման կարգին համապատասխան:
5. Եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սպասարկումներ իրականացնող և ծառայություններ մատուցող կազմակերպություններին իրականացվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների ծախսերի փոխհատուցման համար ֆինանսական միջոցներ նախատեսված չեն, ապա այդ փոխհատուցումն իրականացվում է եռամսյակային կտրվածքով՝ տվյալ եռամսյակում իրականացված սպասարկումների և մատուցված ծառայությունների հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից կազմված և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն քննարկման ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա: Ընդ որում, սույն կետի պահանջների կատարման դեպքում համապատասխան պետական կառավարման մարմինն սպասարկումների իրականացման և ծառայությունների մատուցման մասին պայմանագիրը կնքում է առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գնման պայմանագիր կնքելու նպատակով պահանջվող նախահաշվի, ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի և պայմանագրից քաղվածքի առկայության:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|