Գլխավոր տեղեկություն
Номер
N 541-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.06.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.06.04/31(266) Հոդ.509
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.05.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.05.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.05.2003
Дата вступления в силу
05.06.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

21 մայիսի 2003 թ. 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

15 մայիսի 2003 թվականի N 541-Ն 

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման 7-րդ կետի «դ» ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 14 ենթախմբի «1. Երիտասարդական ծրագրերի իրականացման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2003 թվականի պետական պատվերը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարին՝ հաստատել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող երիտասարդական ծրագրերի իրականացման ծախսերի նախահաշիվներն ըստ առանձին միջոցառումների՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2003 թ. մայիսի 16

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

մայիսի 15-ի N 541-Ն որոշման

 

2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ 

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳԾՈՎ

 

NN ը/կ

Հոդվածի անվանումը

Միջոցառումների քանակը Մեկ միջոցառման գինը 2003 թ. գումարը այդ թվում
ըստ եռամսյակների (աճողական)
առաջին կիսամյակ ինն ամիս
1. Երիտասարդական ծրագրերի իրականացման գծով պետական պատվեր 55 2688.6 147875 88725 118300
2. «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի գործունեության ապահովում 1 50000 50000 30000 40000
            ԸՆԴԱՄԵՆԸ   197875 118725 158300  

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան