Գլխավոր տեղեկություն
Номер
N 486-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (29.04.2004-23.12.2004)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.04.28/24(323) Հոդ.551
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.04.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.04.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.04.2004
Дата вступления в силу
29.04.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 ապրիլի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 ապրիլի 2004 թվականի N 486-Ն

ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման 6-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 խմբի, 04 ենթախմբի «06. Տուն-ինտերնատների ծառայությունների գնման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող ծառայությունների գնման գծով պետական պատվերը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել`

ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տուն-ինտերնատների միջոցով իրականացվող ծառայությունների գնման գծով պետական պատվերի նկատմամբ կիրառվող ուղղիչ գործակիցները և մեկ խնամվողի միջին օրական ծախսերը` համաձայն N 2 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ենթակայության` Գյումրու տուն-ինտերնատի միջոցով իրականացվող ծառայությունների գնման գծով պետական պատվերի նկատմամբ կիրառվող ուղղիչ գործակիցը և մեկ խնամվողի միջին օրական ծախսը` համաձայն N 3 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության` Վարդենիսի տուն-ինտերնատի միջոցով իրականացվող ծառայությունների գնման գծով պետական պատվերի նկատմամբ կիրառվող ուղղիչ գործակիցը և մեկ խնամվողի միջին օրական ծախսը` համաձայն N 4 հավելվածի:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի ու Շիրակի մարզպետարաններին 2004 թվականին տուն-ինտերնատներում խնամվողների`

ա) ժամանակավոր բացակայության դեպքում (բացառությամբ խնամվողների հիվանդանոցային բուժման մեջ գտնվելու դեպքերի) ծառայություններ մատուցող կազմակերպություններին վճարումներ կատարելիս սույն որոշմամբ սահմանված մեկ խնամվողի միջին օրական ծախսից պակասեցնել միայն «Սննդի ձեռքբերման ծախսեր» ծախսային հոդվածի գծով ծախսերը.

բ) հաստատված թվի մինչև 20 տոկոսի թերակատարման դեպքում` ծառայություններ մատուցող կազմակերպություններին վճարումներ կատարելիս սույն որոշմամբ սահմանված մեկ խնամվողի միջին օրական ծախսից պակասեցնել միայն «Սննդի ձեռքբերման ծախսեր», «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» և «Այլ ծախսեր» ծախսային հոդվածների գծով ծախսերը.

գ) հաստատված թվի 20 և ավելի տոկոսի թերակատարման դեպքում` ծառայություններ մատուցող կազմակերպություններին վճարումներ կատարելիս սույն որոշմամբ սահմանված մեկ խնամվողի միջին օրական ծախսից պակասեցնել բոլոր, բացառությամբ «Աշխատավարձ» և «Պարտադիր սոցիալական ապահովագրական վճարներ» ծախսային հոդվածների գծով, ծախսերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2004 թ. ապրիլի 13
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 8-ի N 486-Ն որոշման

Պ Ե Տ Ա Կ Ա Ն  Պ Ա Տ Վ Ե Ր

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ 06 ԽՄԲԻ 04 ԵՆԹԱԽՄԲԻ «06. ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳԾՈՎ

Ծառայության տեսակը Խնամվողների
տարեկան
թիվը
(մարդ)
Մեկ խնամվողի
միջին օրական
ծախսը (դրամ)
Հայաստանի
Հանրապետության
2004 թվականի
պետական բյուջեով
նախատեսված
տարեկան
գումարը
(հազ. դրամ)

Տուն-ինտերնատների
ծառայությունների գնում

3047 1139,958 1271284,0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 8-ի N 486-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ՄԵԿ ԽՆԱՄՎՈՂԻ ՄԻՋԻՆ ՕՐԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ

Ծառայության տեսակը

Խնամ-
վողնե-
րի տա-
րեկան
թիվը
(մարդ)
Սահման-
ված
ուղղիչ
գործա-
կիցը
Մեկ
խնամվողի
միջին
օրական
ծախսը
(դրամ)
Հայաստանի
Հանրապետության
2004 թվականի
պետական
բյուջեով նախա-
տեսված տարե-
կան գումարը
(հազ. դրամ)
Ա. Տարեցների տուն-ինտերնատների  ծառայությունների գնում 450 1.290 1470.950 242265.5
Բ. Երեխաների տուն-ինտերնատների ծառայությունների գնում 935 1.447 1649.972 594122.2
 այդ թվում`        
1. անկախ տարիքային խմբերից,  ընդհանուր բնույթի՝ 540 1.317 1501.783 296812.3
 այդ թվում՝        
ա) բնակլիմայական պայմանների և անփոփոխ ծախսերի առանձնահատկություններ ունեցող 120 1.442 1644.319 72218.5
բ) բնակլիմայական պայմանների և փոփոխական ծախսերի առանձնահատկություններ ունեցող 105 1.442 1593.411 61234.8
գ) նյութատեխնիկական բազայի և անփոփոխ ծախսերի առանձնահատկություններ ունեցող 180  1.319  1504.510 99117.2
դ) բարեգործական ծրագրերի առկայությամբ փոփոխական ծախսերի առանձնահատկություն ունեցող 135 1.105 1300.178 64241.8
2. 0-5 տարեկան մտավոր ու ֆիզիկական արատներ ունեցող և ընդհանուր բնույթի 175 1.983 2260.342 144774.9
3. 5-18 տարեկան մտավոր և ֆիզիկական արատներ ունեցող 220 1.662 1894.374 152535.0
Գ. Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման
կենտրոնի ծառայությունների գնում
1200 0.053 96.975 42591.4

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 8-ի N 486-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ` ԳՅՈՒՄՐՈՒ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑԸ ԵՎ ՄԵԿ ԽՆԱՄՎՈՂԻ ՄԻՋԻՆ ՕՐԱԿԱՆ ԾԱԽՍԸ

Ծառայության տեսակը Խնամվողների
տարեկան
թիվը
(մարդ)
Սահման-
ված ուղղիչ
գործա-
կիցը
Մեկ
խնամվողի
միջին
օրական
ծախսը (դրամ)
Հայաստանի
Հանրապետու-
թյան 2004 թվա-
կանի պետական
բյուջեով նախա-
տեսված գումարը
(հազ. դրամ)
Տուն-ինտերնատի
ծառայությունների գնում
150 1.519 1732.185 95097.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 8-ի N 486-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ` ՎԱՐԴԵՆԻՍԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑԸ ԵՎ ՄԵԿ ԽՆԱՄՎՈՂԻ ՄԻՋԻՆ ՕՐԱԿԱՆ ԾԱԽՍԸ

Ծառայության տեսակը Խնամվող-
ների
տարեկան
թիվը
(մարդ)
Սահման-
ված ուղղիչ
գործա-
կիցը
Մեկ
խնամվողի
միջին
օրական
ծախսը
(դրամ)
Հայաստանի
Հանրապետության
2004 թվականի
պետական
բյուջեով նախա-
տեսված գումարը
(հազ. դրամ)
Տուն-ինտերնատի
ծառայությունների գնում
312 2.283 2602.703 297207.9

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.11.2004, N 1662-Ն 23.12.2004, N 486-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան