Գլխավոր տեղեկություն
Номер
N 885-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.08.04/40(275) Հոդ.742
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.05.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.07.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.07.2003
Дата вступления в силу
01.01.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

28 հուլիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2003 թվականի N 885-Ն

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇՐՋԱՆԱՌՈՒ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՆԵՐԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ կետի 31-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել արդյունաբերության կարիքների համար շրջանառու ջրամատակարարման համակարգեր ներդնելու կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հուլիսի 23
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
մայիսի 29-ի N 885-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇՐՋԱՆԱՌՈՒ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՆԵՐԴՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում է արդյունաբերության կարիքների համար, անկախ տեխնոլոգիայով պահանջվող ջրի որակից, շրջանառու ջրամատակարարման համակարգեր ներդնելու կարգը։

2. Արդյունաբերության կարիքների համար ներդրված ջրամատակարարման համակարգերը կարող են լինել շրջանառու, ինչպես արդյունաբերական կազմակերպության ամբողջական ջրամատակարարման, այնպես էլ դրա առանձին արտադրամասերի համար։ Շրջանառու ջրամատակարարման համակարգերը ենթակա են ներդրման բոլոր այն արդյունաբերական կազմակերպություններում, որտեղ՝

ա) ջուրը ծառայում է որպես ջերմակրիչ (հովացման միջոց)՝ ագրեգատների հովացման և շոգու խտացման համար.

բ) ջուրը ծառայում է որպես մեխանիկական խառնուրդների փոխադրման միջոց.

գ) արդյունաբերության կարիքների համար օգտագործվում է խմելու որակի ջուր.

դ) ջրամատակարարման աղբյուրները սահմանափակ են։

3. Շրջանառության ընթացքում տեղի ունեցող ջրի կորուստները վերականգնվում են, որոնք կարող են կազմել շրջանառության մեջ գտնվող ջրի ելքի մինչև 6 տոկոսը։

4. Սույն կարգի 2-րդ կետում նշված պայմանների առկայության դեպքում շրջանառու ջրամատակարարման համակարգերի բացակայությունը դիտվում է որպես Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի պահանջների խախտում և հիմք է հանդիսանում ջրօգտագործման թույլտվության կասեցման համար։

5. Արդյունաբերական օբյեկտներում շրջանառու ջրամատակարարման համակարգերը ներդրվում են արդյունաբերական կազմակերպության միջոցների հաշվին։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ