Գլխավոր տեղեկություն
Номер
N 717-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.07.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.07.09/36(271) Հոդ.640
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.06.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.06.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.06.2003
Дата вступления в силу
10.07.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

20 հունիսի 2003 թ. 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

13 հունիսի 2003 թվականի N 717-Ն 

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԶՈՒՏ ԵԿԱՄՏԻ ՈՒ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ 

 

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել գյուղատնտեսական և բնակավայրերի հողերի կադաստրային զուտ եկամտի ու կադաստրային արժեքի 2003 թվականի չափերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի (քաղաքների, քաղաքատիպ ավանների, գյուղերի) հողերի կադաստրային զուտ եկամտի և հողի կադաստրային արժեքի ժամանակավոր չափերի հաստատման մասին» N 462 և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության և անօգտագործելի հողերի պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին» N 237 որոշումներով հաստատված կադաստրային զուտ եկամտի ու կադաստրային արժեքի չափերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2003 թ. հունիսի 17

Երևան