Գլխավոր տեղեկություն
Номер
N 823-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.07.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.07.30/39(274) Հոդ.703
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.06.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.07.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.07.2003
Дата вступления в силу
31.07.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հուլիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունիսի 2003 թվականի N 823-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման 16-րդ կետի 16.2-րդ ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության պետական նշանակության ավտոճանապարհների պահպանման և շահագործման 2003 թվականի ծրագրին՝ համաձայն N 1 հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 184-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն N 2 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 190900,0 հազ. դրամ, այդ թվում՝ 186610,0 հազ. դրամը՝ պետական նշանակության ավտոճանապարհների նորոգման (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգման ծախսեր» հոդվածով) և 4290,0 հազ. դրամը՝ պետական նշանակության ավտոճանապարհների նորոգման նախագծային աշխատանքների իրականացման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով)՝ Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ օրենքով սահմանված կարգով՝ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերին համապատասխան ապահովել պետական նշանակության ավտոճանապարհների նորոգման աշխատանքների իրականացման նպատակով «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2003 թվականի հունիսի 27-ին կնքված պետական կարիքների համար կապալային աշխատանքների կատարման N ԳԱՇՁԲ-03/15-25 (կապալառու՝ «Աշոցքի ԱՏՃ» պետական փակ բաժնետիրական ընկերություն)՝ 11100,65 հազ. դրամ արժեքով, և N ԳԱՇՁԲ-03/15-26 (կապալառու՝ «Տաշիրի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերություն)՝ 25882,80 հազ. դրամ արժեքով, պայմանագրերի լուծումը, ինչպես նաև N ԳԱՇՁԲ-03/15-27 (կապալառու՝ «Ճամբարակի ՃՇՇՁ» բաց բաժնետիրական ընկերություն)՝ 172728,18 հազ. դրամ արժեքով պայմանագրի՝ 153916,55 հազ. դրամ արժեքով, նվազեցումը։

6. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ սույն որոշման 4-րդ կետում նշված հատկացումների հաշվին իրականացնել՝

ա) հեղեղումների հետևանքով քանդված ճանապարհահատվածների և արհեստական կառույցների 2003 թվականի ընթացքում վերականգնման ենթակա աշխատանքների՝ համաձայն N 3 հավելվածի, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը՝ 4290,0 հազ. դրամ արժեքով՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ մեկ աղբյուրից գնման ընթացակարգի համաձայն.

բ) հեղեղումների հետևանքով քանդված ճանապարհահատվածների և արհեստական կառույցների 2003 թվականի ընթացքում վերականգնման ենթակա աշխատանքները՝ համաձայն N 3 հավելվածի, 190900,0 հազ. դրամ արժեքով՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մեկ աղբյուրից գնման ընթացակարգի համաձայն՝ աշխատանքների կատարման վերջնաժամկետ սահմանելով 2003 թվականի դեկտեմբերի 30-ը:

7. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական նշանակության ավտոճանապարհների պահպանման և շահագործման 2003 թվականի ծրագրի՝ ընթացիկ նորոգման ենթակա ճանապարհահատվածների համար կնքվող պետական կարիքների նպատակով կապալային աշխատանքների կատարման պայմանագրերում վերջնաժամկետ է համարվում 2003 թվականի սեպտեմբերի 30-ը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հուլիսի 10
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունիսի 26-ի N 823-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ՝ 2003 ԹՎԱԿԱՆԻ

 

«Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության պետական նշանակության ավտոճանապարհների պահպանման և շահագործման նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացվել է 2309.1 մլն դրամ:

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը Հայաստանի Հանրապետության պետական նշանակության ավտոճանապարհների պահպանման և շահագործման ծրագրով 2003 թվականին նախատեսում է իրականացնել հետևյալ ենթածրագրերը (ըստ կից աղյուսակի)՝

1. Միջպետական և հանրապետական նշանակության՝ 3020.1 կմ երկարությամբ ավտոճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքները՝ 800.0 մլն դրամ արժեքով.

2. Մարզային նշանակության՝ 3330.5 կմ երկարությամբ ավտոճանապարհների ձմեռային պահպանությունը` 500.0 մլն դրամ արժեքով, հետևյալ մարզերում`

 

Արագածոտնի մարզ`

364.8 կմ` շուրջ 54.0 մլն դրամ,

 

Արարատի մարզ`

307.1 կմ` շուրջ 35.0 մլն դրամ,

 

Արմավիրի մարզ`

279.9 կմ` շուրջ 26.0 մլն դրամ,

 

Գեղարքունիքի մարզ`

316.4 կմ` շուրջ 45.0 մլն դրամ,

 

Լոռու մարզ`

397.6 կմ` շուրջ 66.0 մլն դրամ,

 

Կոտայքի մարզ`

176.5 կմ` շուրջ 35.0 մլն դրամ,

 

Շիրակի մարզ`

429.5 կմ` շուրջ 61.0 մլն դրամ,

 

Սյունիքի մարզ`

475.1 կմ` շուրջ 87.0 մլն դրամ,

 

Վայոց ձորի մարզ`

288.7 կմ` շուրջ 42.0 մլն դրամ,

 

Տավուշի մարզ`

294.9 կմ` շուրջ 49.0 մլն դրամ.

3. Պուշկինի լեռնանցքը շրջանցող՝ 1.8 կմ երկարությամբ Պուշկինի թունելի շահագործումը՝ 40.0 մլն դրամ արժեքով:

Ենթածրագրով նախատեսվում են թունելի և դրա կազմում ընդգրկված շենքերի, շինությունների, սարքավորումների անվնաս պահպանությունը, մաքրությունը, նորմալ աշխատանքը և թունելով տրանսպորտի երթևեկության անվտանգությունը.

4. Պետական նշանակության ավտոճանապարհների շահագործման (ընթացիկ նորոգման) աշխատանքները՝ 969.1 մլն դրամ արժեքով, այդ թվում՝ ավտոճանապարհների վիճակի գարնանային հետազոտական աշխատանքների և շահագործման (ընթացիկ նորոգման) նախահաշիվների կազմումը՝ 18.0 մլն դրամ արժեքով, և շահագործման (ընթացիկ նորոգման) շինարարական աշխատանքների իրականացումը՝ 951.1 մլն դրամ արժեքով:

Ավտոճանապարհների շահագործման (ընթացիկ նորոգման) պահանջներին համապատասխան՝ անհրաժեշտ է կատարել հետևյալ աշխատանքները՝ ասֆալտ-բետոնյա ծածկի տարբեր հաստությամբ փոսային նորոգում, ծածկի ճեղքերի բիտումով խցում, կողնակների հարթեցում ու դրանց լցում ավազակոպճային խառնուրդով, ջրահեռացման համակարգերի վերականգնում և երթևեկելի մասի նշագծում, որով կապահովվի տրանսպորտի անվտանգ երթևեկությունը:

Ենթածրագրում նշված ավտոճանապարհների վիճակի գարնանային հետազոտական աշխատանքների և շահագործման (ընթացիկ նորոգման) նախահաշիվների կազմման՝ 18.0 մլն դրամ արժեքով, շրջանակներում «Ճաննախագիծ» ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ 5633.5 կմ ընդհանուր երկարությամբ՝ պետական նշանակության ավտոճանապարհներից ընթացիկ նորոգման պահանջներին համապատասխանում են շուրջ 3000 կմ ավտոճանապարհներ: Մանրակրկիտ հետազոտական աշխատանքներով որոշված ծավալների և դրանց հիման վրա կազմված նախահաշիվներով 2003 թվականին պետական նշանակության ավտոճանապարհների շահագործման (ընթացիկ նորոգման) աշխատանքների լիարժեք կատարման համար պահանջվում է շուրջ 3500 մլն դրամ:

Հաշվի առնելով 2003 թվականին ավտոճանապարհների շահագործման (ընթացիկ նորոգման) համար հատկացված գումարների սղությունը` 951.1 մլն դրամ, և Հայաստանի Հանրապետության կառավարության ու Համաշխարհային բանկի միջև կնքված մայրուղիների և տրանսպորտի վարկային ծրագրերի համաձայնագրերի պահանջները` առաջնահերթ իրականացնել 1996-2001 թվականների ընթացքում՝ նշված վարկային միջոցներով հիմնանորոգված միջպետական նշանակության ավտոճանապարհների շահագործման (ընթացիկ նորոգման) աշխատանքները, ինչպես նաև ավտոճանապարհների կարևորությունը` ելնելով երթևեկության ինտենսիվությունից, համաձայն «Ճաննախագիծ» ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից փոփոխված նախագծանախահաշվային փաստաթղթերի, ընթացիկ տարում ենթածրագրով նախատեսվում է իրականացնել պետական նշանակության 1164.1 կմ երկարությամբ ավտոճանապարհների շահագործման (ընթացիկ նորոգման) աշխատանքներից միայն փոսային նորոգման և ճաքերի՝ բիտումով խցման աշխատանքները` սույն ծրագրի հավելվածում նշված ճանապարհահատվածներում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ա Ղ Յ ՈՒ Ս Ա Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ՝ ԸՍՏ ԵՆԹԱԾՐԱԳՐԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ

 

(մլն դրամ)

NN
ը/կ

Ծախսատեսակի անվանումը

Ընդհանուր
ծախսերը

այդ թվում՝

1-ին եռ-
ամսյակ

2-րդ եռ-
ամսյակ

3-րդ եռ-
ամսյակ

4-րդ եռ-
ամսյակ

1.

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանում

800.0

400.0

250.0

-

150.0

2.

Մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանում

500.0

239.5

160.5

-

100.0

3.

Պուշկինի լեռնանցքը շրջանցող Պուշկինի թունելի շահագործում

40.0

10.5

9.5

9.5

10.5

4.

Պետական նշանակության ավտոճանապարհների շահագործման (ընթացիկ նորոգման շինարարական) աշխատանքներ)

969.1

-

261.0

618.0

90.1

 

այդ թվում`

 

 

 

 

 

 

հետազոտանախահաշվային փաստաթղթերի կազմում

18.0

-

18.0

-

-

 

պետական նշանակության ավտոճանապարհների շահագործման (ընթացիկ նորոգման) շինարարական աշխատանքներ

951.1

-

243.0

618.0

90.1

 

ԸՆԴԱՄԵՆԸ

2309.1

650.0

681.0

627.5

350.6

 

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
պետական նշանակության ավտոճանապարհների պահպանման և շահագործման 2003 թվականի ծրագրի

 

ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ 2003 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆԹԱՑԻԿ ՆՈՐՈԳՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐ

 

(հազ. դրամ)

NN
ը/կ

Ճանապարհի անվանումը

Վերանորոգման ենթակա
հատվածը

Արժեքը

Ծա-
նոթա-
գրու-
թյուն

1

2

3

4

5

 

Միջպետական ճանապարհներ

 

 

 

1.

Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման

կմ 10+400 - կմ 25+000

10554.9

 

2.

Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման

կմ 25+000 - կմ 51+000

5202.1

 

3.

Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման

կմ 51+000 - կմ 87+000

8535.2

 

4.

Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման

կմ 87+000 - կմ 119+200

19573.3

 

5.

Մ-2 Երևան-Գորիս-Կապան-Մեղրի-Իրանի
սահման

կմ 43+000 - կմ 77+000

13993.3

 

6.

Մ-2 Երևան-Գորիս-Կապան-Մեղրի-Իրանի
սահման

կմ 91+000 - կմ 135+000

22972.6

 

7.

Մ-2 Երևան-Գորիս-Կապան-Մեղրի-Իրանի
սահման

կմ 135+000 - կմ 155+500

16628.8

 

8.

Մ-2 Երևան-Գորիս-Կապան-Մեղրի-Իրանի
սահման

կմ 164+000 - կմ 220+000

22247.4

 

9.

Մ-2 Երևան-Գորիս-Կապան-Մեղրի-Իրանի
սահման

կմ 220+000 - կմ 277+000

26453.5

 

10.

Մ-2 Երևան-Գորիս-Կապան-Մեղրի-Իրանի
սահման

կմ 277+000 - կմ 307+600
կմ 321+900 - կմ 327+600
կմ 328+400 - կմ 340+000

3473.5

 

11.

Մ-2 Երևան-Գորիս-Կապան-Մեղրի-Իրանի
սահման

կմ 340+000 - կմ 371+300

1312.6

 

12.

Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի
սահման

կմ 35+500 - կմ 44+700
կմ 46+200 - կմ 53+000

5624.9

 

13.

Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի
սահման

կմ 53+000 - կմ 77+000

7956.3

 

14.

Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի
սահման

կմ 77+000 - կմ 96+000

4791.5

 

15.

Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի
սահման

կմ 96+000 - կմ 116+000

6645.1

 

16.

Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի
սահման

կմ 116+000 - կմ 131+500

3120.2

 

17.

Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի
սահման

կմ 158+800 - կմ 163+000

7113.8

 

18.

Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի
սահման

կմ 163+000 - կմ 183+700

42801.1

 

19.

Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման

կմ 74+300 - կմ 87+500

20707.9

 

20.

Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման

կմ 13+000 - կմ 34+000
բաղադրամաս 1

32724.1

 

21.

Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման

կմ 34+000 - կմ 64+000
բաղադրամաս 2

16490.3

 

22.

Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման

կմ 0+000 - կմ 34+000
բաղադրամաս 1

15219.3

 

23.

Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման

կմ 34+000 - կմ 77+000
բաղադրամաս 2

10059.6

 

24.

Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման

կմ 77+000 - կմ 90+800
բաղադրամաս 3

4352.8

 

25.

Մ-11 Մարտունի-Վարդենիս-Ադրբեջանի
սահման

կմ 0+000 - կմ 40+000

84014.4

 

26.

Մ-12 Գորիս-Ստեփանակերտ

կմ 9+600 - կմ 28+000

48392.7

 

27.

Մ-14 Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս

կմ 0+000 - կմ 12+000
բաղադրամաս 1

8506.6

 

 

Մ-14 Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս

կմ 12+000-կմ 27+000

9138.9

 

 

ընդամենը

 

478606.7

 

Հանրապետական ճանապարհներ

 

 

 

1.

Հ-3 Երևան-Գառնի-Գեղարդ

կմ 11+300 - կմ 38+100

16052.2

 

2.

Հ-4 Երևան-Եղվարդ-Հարթավան-Մ-3

կմ 0+000 - կմ 28+000
բաղադրամաս 1

14267.0

 

3.

Հ-5 Նոր Գեղի - Արգել - Հրազդան

կմ 12+000 - կմ 22+000

18242.5

 

4.

Հ-6 Աբովյան-Եղվարդ-Աշտարակ
Եղվարդի տրանսպորտային հանգույց

կմ 0+000 - կմ 25+990
կմ 0+000 - կմ 4+800

21968.4

 

5.

Հ-8 Երևան-Արտաշատ-Այգեվան-Մ-2

կմ 0+000 - կմ 9+000
բաղադրամաս 1

1555.3

 

6.

Հ-8 Երևան-Արտաշատ-Այգեվան-Մ-2
Արտաշատի տրանսպորտային հանգույց 1,58 կմ

կմ 9+000 - կմ 30+000
բաղադրամաս 2

16491.9

 

7.

Հ-8 Երևան-Արտաշատ-Այգեվան-Մ-2
Արարատի տրանսպորտային հանգույց 0,9 կմ

կմ 30+000 - կմ 43+400
բաղադրամաս 3

9339.3

 

8.

Հ-12 Այնթափ-Մասիս-Ռանչպար
Մասիսի տրանսպորտային հանգույց

կմ 0+000 - կմ 2+000

3140.7

 

9.

Հ-13 Էջմիածին-Մասիս

կմ 0+000 - կմ 6+000
բաղադրամաս 1

1288.5

 

10.

Հ-13 Էջմիածին-Մասիս

կմ 6+000 - կմ 19+240
բաղադրամաս 2

3303.4

 

11.

Հ-14 Երևան-Մասիս

կմ 0+000 - կմ 7+880

3805.7

 

12.

Հ-17 Արմավիր-Իսահակյան-Գյումրի

կմ 0+000 - կմ 26+000

49596.1

 

13.

Հ-17 Արմավիր-Իսահակյան-Գյումրի

կմ 26+000 - կմ 50+000

20443.2

 

14.

Հ-21 Հ-17-Հոռոմ-Արթիկ-Ալագյազ և մոտեցում
Մարալիկին

կմ 10+000 - կմ 19+100
կմ 0+000 - կմ 9+100

31672.3

 

15.

Հ-22 Մ-6-Դսեղ-Աթան

կմ 0+000 - կմ 7+000

23519.8

 

16.

Հ-24 Մ-3 Գյուլագարակ - Թումանյան կայարան

կմ 0+000 - կմ 21+280

14763.0

 

17.

Հ-25 Մ-6-Հաղպատի հուշարձան

կմ 0+000 - կմ 5+080

2934.2

 

18.

Հ-28 Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան

կմ 0+000 - կմ 9+500

14397.9

 

19.

Հ-29 Սևան-Ծաղկունք-Զովաբեր

կմ 0+000 - կմ 16+800

41808.3

 

20.

Հ-30 Մ-4-Ճամբարակ-Դրախտիկ
մոտեցում Գոշավանքին
մոտեցում Հաղարծինի հուշարձանին

կմ 0+000 - կմ 3+800
կմ 0+000 - կմ 6+000

8962.9

 

21.

Հ-35 Սանահին- Օձուն- Արևածագ

կմ 0+000 - կմ 22+400

39641.7

 

22.

Հ-36 Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար

կմ 50+000 - կմ 56+000

9026.8

 

23.

Հ-38 Թթուջուր - Նավուր

կմ 0+000 - կմ 10+000

10594.6

 

24.

Հ-39 Մ-10-Գավառ-Մ-10

կմ 0+000 - կմ 7+500

22502.4

 

25.

Հ-40 մոտեցում Նորավանքի հուշարձանին

կմ 0+000 - կմ 8+000

3164.7

 

26.

Հ-44 Մ-2-Շաքի-Սիսիան-Դաստակերտ

կմ 0+000 - կմ 5+000

8678.3

 

27.

Հ-46 Կապան-Ծավ-Շիշկերտ

կմ 25+000 - կմ 34+000

20293.1

 

28.

Հ-47 Մ-2-Վերնաշեն-Գլաձորի հուշարձան

կմ 0+000 - կմ 17+500

12719.8

 

29.

Հ-48 Մեղրի-Նյուվադի-Ադրբեջանի սահման

կմ 0+000 - կմ 12+600

28335.9

 

 

ընդամենը

 

472509.9

 

 

Ընդամենը

 

951116.6

 

 

Շահագործման (ընթացիկ նորոգման) ենթակա ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 1086,33 կմ:

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունիսի 26-ի N 823-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի, ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածում և փոփոխություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման N 5 հավելվածում

խումբը

ենթա-խումբը

ինն ամիս

տարի

12

07

01.Պետական նշանակության ավտոճանապարհների պահպանում և շահագործում

-166500,0

-190900,0

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

-166500,0

-190900,0

այդ թվում`
բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով

-166500,0

-190900,0

14

06

02. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ` չկանխատեսված ծախսերի համար

166500,0

190900,0

ՀՀ կառավարություն

166500,0

190900,0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունիսի 26-ի N 823-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՔԱՆԴՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

Ճանապարհների անվանումը, կատարվելիք աշխատանքները և ծավալները

Մոտավոր արժեքը
(մլն դրամ)

Ծանոթա-
գրություն

1

2

3

4

1.

Հ-45 Տաթև- Աղվանի-Կապան

 

 

1.1.

Ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրում առաջացել է սողանք, որի հետևանքով նշված ճանապարհահատվածը դարձել է անանցանելի: Ճանապարհի անցանելիությունը և անվտանգությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է անընդմեջ կատարել մաքրման աշխատանքներ՝ մոտավոր 10 հազար խոր. մետրի չափով, մինչև սողանքային երևույթն ուսումնասիրելու և վերջնական լուծում տալու համար:

20,0

 

ընդամենը

20,0

 

2.

Ա/ճ Հ-30 Մ-4 - Ճամբարակ - Դրախտիկ

 

 

2.1.

կմ 8 + 500
Նոր կամրջի կառուցում՝ 170 խոր. մետր

51,0

Իջևանի տարածք

2.2.

կմ 12 + 700 Դ կմ 12 +885
լիցքի մասնակի իրականացում՝ IV կարգի բնահողից

32,0

 

2.3.

կմ 22 + 650 Դ կմ 25 +030
լիցքի մասնակի իրականացում՝ IV կարգի բնահողից

21,1

 

ընդամենը

104,1

 

3.

Ա/ճ Հ-38- Ճամբարակ - Թթուջուր - Նավուր

 

 

3.1.

կմ 8 + 500

 

 

 

ա) լիցքի իրականացում IV կարգի բնահողից 400 խոր. մետր

0,8

 

 

բ) ա/բ ծածկի վերակառուցում՝ 80 խոր. մետր

0,48

 

3.2.

կմ 9 + 100

 

 

 

ա) լիցքի իրականացում IV կարգի բնահողից՝ 600 խոր. մետր

1,2

 

 

բ) ա/բ ծածկի վերակառուցում՝ 75 խոր. մետր

0,45

 

 

գ) գաբիոնների իրականացում 50 խոր. մետր

0,75

 

 

դ) d = 1.0 մ գլխադիրի կառուցում՝ 10 խոր. մետր

0,35

 

3.3.

կմ 24 + 600

 

 

 

ա) գաբիոնների իրականացում՝ 800 խոր. մետր

12,0

 

 

բ) լիցքի իրականացում IV կարգի բնահողից՝ 7500 խոր. մետր

15,0

 

 

գ) ա/բ ծածկի վերակառուցում՝ 400 խոր. մետր

2,4

 

3.4.

կմ 27 + 900

 

 

 

ա) լիցքի իրականացում VII կարգի բնահողից՝ 150 խոր. մետր

0,75

 

 

բ) գաբիոնների իրականացում՝ 50 խոր. մետր

0,75

 

 

գ) d = 1.0 մ խողովակի կառուցում՝ 50 խոր. մետր

1,0

 

 

դ) d = 1.0 մ խողովակի գլխադիրի կառուցում՝ 12 խոր. մետր

0,42

 

3.5.

կմ 32 + 00

 

 

 

ա) լիցքի իրականացում VII կարգի բնահողից՝ 100 խոր. մետր

0,5

 

 

բ) ա/բ ծածկի վերակառուցում՝ 60 խոր. մետր

0,36

 

 

գ) գաբիոնների իրականացում՝ 20 խոր. մետր

0,3

 

ընդամենը

37,51

 

4.

Ա/ճ Մ-6 - Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման

 

 

4.1.

կմ 86 + 000 Դ կմ 87 + 000
(Բագրատաշենի հատված)

25,0

 

ընդամենը

25,0

 

5.

Նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում

4,29

 

Ընդամենը

190,9

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան