Գլխավոր տեղեկություն
Номер
N 865-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.07.2003-20.04.2004)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.07.30/39(274) Հոդ.727
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.07.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.07.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.07.2003
Дата вступления в силу
31.07.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հուլիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հուլիսի 2003 թվականի N 865-Ա

«ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՈՐՈՏԱՆ ԳԵՏԻ ՎՐԱ» ՕԲՅԵԿՏԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտը շահագործման ընդունելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտը (այսուհետ` օբյեկտ) շահագործման ընդունող կառավարական հանձնաժողով՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հաշվի առնելով օբյեկտի եզակիությունն ու բարդությունը, մեծածավալ աշխատանքների բնույթը և երկարատևությունը՝ կառավարական հանձնաժողովին կից ստեղծել աշխատանքային հանձնախումբ` համաձայն N 2 հավելվածի:

3. Աշխատանքային հանձնախմբին՝ պատվիրատուի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Հիդրոտեխնիկական կառույցներ» պետական հիմնարկի հետ համատեղ օբյեկտի շինարարական աշխատանքների ավարտական փուլին զուգահեռ սկսել օբյեկտի շահագործման ընդունելու հետ կապված՝ տեղում ուսումնասիրությունները և փաստաթղթերի նախապատրաստումը՝ անհրաժեշտության դեպքում այդ աշխատանքներում ներգրավելով նաև այլ իրավասու մարմինների մասնագետների:

4. Օբյեկտը շահագործման ընդունող կառավարական հանձնաժողովին՝ օբյեկտի շահագործման ընդունման փաստագրումը կատարել աշխատանքային հանձնախմբի կողմից ստեղծվելիք փաստաթղթերի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին»* N 626-Ն որոշմամբ հաստատված՝ ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգին համապատասխան և այդ կարգով սահմանված ժամկետներում։ Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝

ա) օբյեկտի հետագա շահագործումն իրականացնելու նպատակով՝ օբյեկտի շահագործման ընդունման փաստագրումից հետո 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել օբյեկտի սահմանված կարգով հանձնում-ընդունումը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հաշվե-կշռից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի («Որոտան-Արփա-Սևան թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի) հաշվեկշռին.

բ) օբյեկտի հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնում-ընդունումն ավարտելուց հետո՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում դադարեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Հիդրոտեխնիկական կառույցներ» պետական հիմնարկի գործունեությունը: Սույն գործընթացում նշված պետական հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված հիմնադրի լիազորությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հուլիսի 11
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
հուլիսի 10-ի N 865-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՈՐՈՏԱՆ ԳԵՏԻ ՎՐԱ» ՕԲՅԵԿՏԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՂ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հ. Աբրահամյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահ)

   

Վ. Մովսիսյան

- ՀՀ վարչապետի խորհրդական (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

   

Ա. Արամյան

- ՀՀ քաղաքաշինության նախարար

   

Գ. Մարտիրոսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ

   

Պ. Սաֆարյան

- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

   

Ս. Ավետիսյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ

   

Ա. Անդրեասյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

   

Ռ. Ղուկասյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ

   

Ա. Դարբինյան

- ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

   

Կ. Սարգսյան

- ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ

   

Ս. Օհանյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետ

   

Ռ. Սարգսյան

- ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ

   

Ա. Թարվերդյան

- ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ

   

Վ. Գաբրիելյան

- ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի տեղակալ

   

Ա. Պետրոսյան

- ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության պետական լեռնային հսկողության տեսչության պետ

   

Ա. Վանյան

- ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչության պետ

   

Ս. Հայրապետյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար

   

Վ. Զուրաբյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Որոտան-Արփա-Սևան թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի գլխավոր տնօրեն

   

Ա. Գրիգորյան

- «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

   

Հ. Հակոբյան

- «Արփա-Սևան» ԲԲԸ-ի նախագահ

   

Հ. Սիմոնյան

- «Հիդրոմասնագետշին» ՓԲԸ-ի տնօրեն

   

Ս. Կարապետյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության «Հիդրոտեխնիկական կառույցներ» պետական հիմնարկի տնօրեն (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
հուլիսի 10-ի N 865-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՈՐՈՏԱՆ ԳԵՏԻ ՎՐԱ» ՕԲՅԵԿՏԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՂ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԿԻՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ

 

Ս. Կարապետյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության «Հիդրոտեխնիկական կառույցներ» պետական հիմնարկի տնօրեն (հանձնախմբի համանախագահ)

   

Վ. Զուրաբյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Որոտան-Արփա-Սևան թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի գլխավոր տնօրեն (հանձնախմբի համանախագահ)

   

Թ. Մարգարյան

- «Հիդրոտեխնիկական կառույցներ» պետական հիմնարկի տնօրենի տեղակալ

   

Գ. Գրիգորյան

- «Որոտան-Արփա-Սևան թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի գլխավոր ճարտարագետ

   

Մ. Ղազարյան

- «Հիդրոտեխնիկական կառույցներ» պետական հիմնարկի բաժնի պետ

   

Վ. Վարդանյան

- «Որոտան-Արփա-Սևան թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ

   

Ս. Պետրոսյան

- «Որոտան-Արփա-Սևան թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի բաժնի պետ

   

Զ. Մարտիրոսյան

- «Որոտան-Արփա-Սևան թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի բաժնի պետի տեղակալ

   

Ա. Հակոբյան

- «Որոտան-Արփա-Սևան թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի բաժնի գլխավոր մասնագետ

   

Ա. Սարգսյան

- «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի նախագծի գլխավոր ճարտարագետ

   

Ս. Եղյան

- «Արփա-Սևան» ԲԲԸ-ի տնօրենի տեղակալ

   

Մ. Պողոսյան

- «Հիդրոմասնագետշին» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.04.2004, N 488-Ա 20.04.2004, N 865-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան