«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 դեկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2003 թվականի N 1633-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1289 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնողների մասին տվյալները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ներկայացնելու մասին» N1289 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝
որոշմամբ հաստատված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 41-րդ կետով.
«41. Մարմինը մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 20-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ներկայացնում է տեղեկանք հաշվետու տարվա (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակաշրջանի) համար իր՝ մարմնի ղեկավար աշխատողների և նրանց փոխկապակցված անձանց թվի մասին»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|