Գլխավոր տեղեկություն
Номер
N 1753-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.12.2002-04.09.2003)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2002.12.04/53(228) Հոդ.1234
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.10.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.11.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.11.2002
Дата вступления в силу
05.12.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.05.2011

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 նոյեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հոկտեմբերի 2002 թվականի N 1753-Ն

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԱՅՆ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ոստիկանության ծառայողի համազգեստի նկարագիրը և այն կրելու ժամկետները՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ մինչև 2003 թվականի հունվարի 31-ը սահմանել ոստիկանության ծառայողին համազգեստ տրամադրելու, այն կրելու կարգն ու պայմանները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. նոյեմբերի 13
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 31-ի N 1753-Ն որոշման

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

Ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ոստիկանության ծառայողները համազգեստը կրում են ըստ շնորհված ոստիկանության կոչումների:

 

1. Ոստիկանության բարձրագույն կոչում ունեցող ոստիկանության ծառայողի համազգեստը

 

1.1. Գլխարկ՝ ականջակալներով, կարակուլե

Մահուդից, բաղկացած՝ թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են մոխրագույն բնական կարակուլից: Թասակը չորստապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:

 

1.2. Գլխարկ՝ բրդյա, ամենօրյա

Մուգ մոխրագույն կտորից, կարմիր կանտով և գլխարկաբոլորքով: Կազմված է սև, լաքապատ գլխարկահովհարից և գլխարկաբոլորքից, որի վրա 2 ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ զարդապարան (գոտի): Գլխարկաբոլորքի վերևի և գագաթի միացման տեղով անցնում է 2 մմ լայնքով՝ կարմիր մահուդից պատրաստված կանտ: Ճակատային մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Գլխարկաբոլորքի վրա՝ առջևի կենտրոնական մասում ամրացվում են ոսկեզօծ թելերով ասեղնագործված դափնեճյուղեր և գլխարկանշան:

 

1.3. Գլխարկ՝ բրդյա, տոնական

Կառուցվածքով և ձևով նման է 1.2-րդ կետում նկարագրված ամենօրյա բրդյա գլխարկին: Կարվում է նույն կտորից, ինչ որ՝ տոնական կիտելը և տաբատը:

 

1.4. Պիլոտկա՝ բրդյա

Մուգ մոխրագույն կտորից: Կազմված է երկարացված հատակի 2 մասից, 2 պատից և 2 փեշիկից:

Վերծալված եզրակարերն ավարտվում են կարմիր կանտով: Ձախ կողմում ունի օդանցքի 3 անցք: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:

 

1.5. Վերարկու՝ ձմեռային, բրդյա, կարակուլե օձիքով, ուսադիրներով

Մուգ մոխրագույն կտորից է, հանովի բնական կարակուլե օձիքով: Ձևվածքն ունի կիպ նստած ուրվագիծ: Երկու լանջափեշերը կոճկվում են 3 զույգ ոսկեգույն կոճակով, 2 գրպանը՝ ներկարովի, կափույրներով: Օձիքը ծալովի է, ծայրերը՝ կարմիր եզրակարերով: Մեջքամասը` մեջտեղի կարով, հետևամասում` 2 կոճակով իրանաձիգ գոտի: Թևքերը՝ երկկարանի, ներկարված: Աստառը՝ մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները` կարովի, մուգ մոխրագույն:

 

1.6. Կիսավերարկու՝ գարնանային-աշնանային, ուսադիրներով

Մուգ մոխրագույն կտորից, անջատվող մորթե օձիքով, ուղիղ ուրվագծով և տաք ներդիրով, կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Թիկունքը` վերին կտրվածքով: Լանջափեշերի ներքևի մասերում՝ մեծ, վրադիր կափույրներով գրպաններ, իսկ վերևի մասում՝ թեք ներկարված փոքր գրպաններ: Աստառը՝ մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները` հանովի, մուգ մոխրագույն:

 

1.7. Վերարկու՝ գարնանային-աշնանային, ուսադիրներով

Մուգ մոխրագույն բրդյա կտորից, ուղիղ ուրվագծով, ձախ լանջափեշը 4 կոճակով կոճկվող գաղտնակար հանգույցով: Հանովի տաք ներդիրով, պլաստմասսայե ճարմանդով կոճկվող գոտիով: Օձիքը` ծալովի, մեջքամասը` վերին կտրվածքով, մեջտեղում՝ կարով: Թևքերը՝ ներկարված, երկկարանի, կոճակով ամրացված լեզվակով: Աստառը՝ մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Երկու լանջափեշի վրա՝ թեք ներկարված մեծ գրպաններ: Ուսադիրները` հանովի, մուգ մոխրագույն:

 

1.8. Կիտել՝ բրդյա, պողպատագույն, տոնական, ուսադիրներով

Երկփեշ, 6 ոսկեգույն կոճակները տեղադրված են երկշարք: Հետծալված, կարմիր եզրով օձիքի վրա ոսկեզօծ թելով ասեղնագործված է հատուկ պատկեր (դափնեճյուղ): Կիտելի 2 փեշի ներքևի մասում` ձևավոր կափույրով ներկարված գրպաններ: Աստառը՝ մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները` կարովի, ոսկեզօծ:

 

1.9. Կիտել՝ բրդյա, ուսադիրներով

Մուգ մոխրագույն կտորից, միափեշ, միակողմ 4 ոսկեգույն կոճակով, հետծալված օձիքով: Օձիքի վրա ոսկեզօծ թելով ասեղնագործված է հատուկ պատկեր (դափնեճյուղ): Կրծքամասի 2 կողմում տեղադրված են վրադիր շերտակարով, իսկ փեշերի ներքևի մասերում ներկարված գրպաններ՝ ձևավոր կափույրներով: Աստառը՝ մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները` կարովի, մուգ մոխրագույն:

 

1.10. Բաճկոն՝ բրդյա, ուսադիրներով

Մուգ մոխրագույն կտորից, միակողմ, վրադիր օձիքով, շղթայով կոճկվող: Կրծքամասի 2 կողմում տեղադրված են վրադիր շերտակարով, ոսկեգույն կոճակով կոճկվող կափույրով գրպաններ: Մեջքամասը՝ վերին կտրվածքով, թևքերը՝ միակար թեզանիքներով և կտրվածքով: Գոտկատեղի կողամասերում՝ ոսկեգույն կոճակով կոճկվող բացվածքներ: Թեզանիքները կոճկվում են 2 ոսկեգույն կոճակով: Աստառը՝ մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները` կարովի, մուգ մոխրագույն:

 

1.11. Տաբատ՝ բրդյա, ամենօրյա

Մուգ մոխրագույն կտորից, ուղիղ ուրվագծով: Գոտին՝ գոտեմակօղերով, կոճկվում է 2 կոճակով և շղթայով, մետաքսյա աստառով, կողագծերը՝ կարմիր կանտով և 2 սմ լայնությամբ 2 գունաժապավենով: Արտաքին գրպանները՝ ուղիղ: Հետևամասի աջ կողմում` կոճակով կոճկվող կափույրով գրպան:

 

1.12. Տաբատ՝ բրդյա, տոնական

Կառուցվածքով և ձևով նման է 1.11-րդ կետում նկարագրված ամենօրյա տաբատին: Կարվում է նույն կտորից, ինչ որ՝ ամենօրյա կիտելը և տաբատը:

 

1.13. Վերնաշապիկ՝ կարճաթև, ուսադիրներով

Սպիտակ կամ մոխրագույն-երկնագույն կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում՝ կոճակով կոճկվող կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ: Ուղիղ գոտիով, կարագծերին՝ էլաստիկ ժապավեններ: Հետևամասը՝ վերին կտրվածքով: Կոճկվում է 8 կոճակով, ձախ կտրվածքը՝ շերտակարով: Թևքերը՝ կարճ, ուղիղ թևքածալերով: Ուսերին` գոտեմակօղեր՝ ուսադիրների համար:

 

1.14. Վերնաշապիկ՝ երկարաթև, ուսադիրներով

Սպիտակ կամ մոխրագույն-երկնագույն կտորից, օձիքը՝ կանգուն կտրվածքով, կրծքամասում՝ կոճակով կոճկվող կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ: Ուղիղ գոտիով, կարագծերին՝ էլաստիկ ժապավեններ: Հետևամասը՝ վերին կտրվածքով: Կոճկվում է 8 կոճակով: Ձախ կտրվածքը՝ շերտակարով: Թևքերը՝ երկար, կոճակով կոճկվող թեզանիքներով: Ուսերին` գոտեմակօղեր՝ ուսադիրների համար:

 

1.15. Փողկապ՝ սև, մուգ մոխրագույն

Ունի լայնացած ուրվագծով ձևվածք: Պատրաստի տեսքն ավարտվում է ներքևում՝ սուր անկյունով, վերևում՝ մշտական հանգույցով: Օձիքի տակ ամրանում է էլաստիկ ժապավենով և ամրակով:

 

1.16. Կաշնե՝ սպիտակ, մուգ մոխրագույն

Սպիտակ տրիկոտաժե կաշնեն նախատեսված է տոնական, իսկ մուգ մոխրագույնը՝ ամենօրյա հանդերձանքի համար, լայնքը` 24 սմ, երկարությունը` 120 սմ:

 

1.17. Ներքնաշոր՝ ամառային

Բամբակյա կտորից, բաղկացած է ներքնաշապիկից և վարտիքից: Ձևվածքն ունի ուղիղ ուրվագիծ: Ներքնաշապիկը՝ երկարաթև, վզի բացվածքը` կլոր: Առաջամասում՝ մշակված փոքր բացվածք, կոճկվում է մեկ կոճակով: Վարտիքի առաջամասում ունի փոքր բացվածք, իսկ հետևամասի վերին հատվածը՝ կտրվածքով: Գոտին առաջամասում կոճկվում է 2 կոճակով:

 

1.18. Ներքնաշոր՝ ձմեռային

Կառուցվածքով և ձևով նման է 1.17-րդ կետում նկարագրված ամառային ներքնաշորին: Կարվում է բամբակյա կտորից:

 

1.19. Կաշվե գոտի՝ սև, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկեր ունեցող ճարմանդով

50 մմ լայնությամբ, երկանցք մետաղյա ճարմանդը՝ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով:

 

1.20. Գոտի՝ տոնական, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկեր ունեցող ճարմանդով

Ծիրանագույն, սինթետիկ գործվածքից, մետաղյա ճարմանդը՝ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով:

 

1.21. Գոտի՝ տաբատի, կաշվից

35 մմ լայնությամբ, մետաղյա ճարմանդով:

 

1.22. Կիսաճտքավոր՝ կոշիկ

Սև գույնի կաշվից: Երեսամասը՝ ամբողջական առաջամասով, ճտքերի հետևամասերն ունեն երկարացված գոտի: Լեզվակը միացված է առաջամասին և ճտքերի ստորին մասին, ներբանների եզրերը վրաքաշվող մասերի հետ՝ կարերով, միացման մեթոդը` սոսնձով:

 

1.23. Կոշիկ

Սև գույնի կաշվից: Երեսամասը՝ ամբողջական առաջամասով, կտրված հետևամասերով ամրացված գոտիով:

Հետևամասերի միացումն առաջամասերին՝ էլաստիկ ժապավենով: Հիմնական և միջնաստառները՝ կտորից, կոշտ քթամասերը և հետևամասերը՝ արհեստական կաշվից: Ներբանը ձևավորված է պոլիուրէթանից՝ սոսնձով միացման մեթոդով:

 

1.24. Կիսագուլպա՝ կիսաբրդյա, սև կամ մուգ մոխրագույն

 

1.25. Կիսագուլպա՝ բամբակյա, սև կամ մուգ մոխրագույն

 

1.26. Ձեռնոց՝ բրդյա, սև, հինգմատնյա

 

1.27. Ձեռնոց՝ սինթետիկ, սպիտակ, հինգմատնյա

 

1.28. Թիկնոց-ուսնոց՝ կրելու գոտիով

Մուգ մոխրագույն, անջրանցիկ կտորից, ուղիղ ուրվագծով, օձիքը՝ կենտրոնական 5 կոճակով կոճկվող գաղտնի հանգույցով: Լանջափեշերի վրա՝ թեք ներկարված միջանցիկ բացվածքներ, հանովի գլխանոցով: Օձիքը` ծալովի: Մեջքամասը՝ դեպի դուրս բացվող վերին կարով:

 

1.29. Փողկապի ամրակ

Երկճյուղանի մետաղյա շերտիկ:

 

1.30. Ուսկապ (աքսելբանտ)

Ծիրանագույն լարահյուսքերով, 2 արույրե ծայրապանակով:

 

2. Ոստիկանության գլխավոր, ավագ և կրտսեր կոչումներ ունեցող ոստիկանության ծառայողների համազգեստը

 

2.1. Գլխարկ՝ ականջակալներով, կարակուլե (գնդապետների համար)

 Կառուցվածքով և ձևով նման է 1.1-ին կետում նկարագրված գլխարկին:

 

2.2. Գլխարկ՝ ականջակալներով

Մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են ոչխարի մոխրագույն մորթուց (ոստիկանության գլխավոր և ավագ կոչումներ ունեցողների համար), արհեստական մորթուց (ոստիկանության կրտսեր կոչում ունեցողների համար): Թասակը չորստապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:

 

2.3. Գլխարկ՝ բրդյա (կիսաբրդյա), ամենօրյա

Մուգ մոխրագույն կտորից, կարմիր կանտով և գլխարկաբոլորքով: Բաղկացած է սև լաքապատ գլխարկահովհարից և գլխարկաբոլորքից, որի վրա 2 փոքր մետաղյա կոճակով ամրացված է ոսկեզօծ զարդապարան (գոտի): Գլխարկաբոլորքի վերևի և գագաթի միացման տեղով անցնում է 2 մմ լայնքով կարմիր մահուդից պատրաստված կանտ: Ճակատային մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը (գնդապետների համար): Գլխարկաբոլորքի վրա՝ առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:

 

2.4. Գլխարկ՝ բրդյա, տոնական

Կառուցվածքով և ձևով նման է 2.3-րդ կետում նկարագրված ամենօրյա բրդյա գլխարկին, կարվում է նույն կտորից, ինչ որ՝ տոնական կիտելը և տաբատը:

 

2.5. Գլխարկ՝ սինթետիկ, ամենօրյա

Կառուցվածքով և ձևով նման է 2.3-րդ կետում նկարագրված ամենօրյա գլխարկին, կարվում է նույն կտորից, ինչ որ՝ սինթետիկ բաճկոնը և տաբատը:

 

2.6. Պիլոտկա՝ բրդյա

Մուգ մոխրագույն կտորից: Բաղկացած է երկարացված հատակի 2 մասից, 2 պատից և 2 փեշիկից:

Վերծալված եզրակարերն ավարտվում են կարմիր կանտով: Ձախ կողմում ունի օդանցքի 3 անցք: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:

 

2.7. Վերարկու՝ ձմեռային, բրդյա, կարակուլե օձիքով, ուսադիրներով (գնդապետների համար)

Կառուցվածքով և ձևով նման է 1.5-րդ կետում նկարագրված ձմեռային վերարկուին՝ առանց կարմիր կանտի:

 

2.8. Կիսավերարկու՝ ձմեռային, ուսադիրներով

Մուգ մոխրագույն կտորից, անջատվող մորթե օձիքով, ուղիղ ուրվագծով և տաք ներդիրով: Կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Թիկունքը` վերին կտրվածքով: Լանջափեշերի ներքևի մասում՝ մեծ, վրադիր կափույրով գրպաններ, իսկ վերևի մասում՝ թեք ներկարված փոքր գրպաններ: Աստառը՝ մետաքսյա, ձախ կողմում՝ ծոցագրպան: Ուսադիրները` հանովի, մուգ մոխրագույն:

 

2.9. Վերարկու՝ բրդյա (կիսաբրդյա), գարնանային-աշնանային, ուսադիրներով

Մուգ մոխրագույն բրդյա (ոստիկանության գլխավոր և ավագ կոչումներ ունեցողների համար), կիսաբրդյա (ոստիկանության կրտսեր կոչում ունեցողների համար) կտորից, ուղիղ ուրվագծով, ձախ լանջափեշը՝ 4 կոճակով կոճկվող գաղտնակար հանգույցով: Հանովի տաք ներդիրով, պլաստմասսայե ճարմանդով կոճկվող գոտիով, մինչև ներքև ձգվող տակդիրով: Օձիքը` ծալովի, մեջքամասը` վերին կտրվածքով, մեջտեղում՝ կարով: Թևքերը՝ երկկարանի: Երկու լանջափեշի վրա` թեք ներկարված մեծ գրպաններ: Աստառը՝ մետաքսյա, ձախ կողմում՝ ծոցագրպան: Ուսադիրները` հանովի, մուգ մոխրագույն:

 

2.10. Կիտել՝ բրդյա, ամենօրյա, ուսադիրներով

Մուգ մոխրագույն կտորից: Միափեշ, միակողմ 4 ոսկեգույն կոճակով, վրադիր օձիքով: Կիտելի կրծքամասի 2 կողմում տեղադրված են վրադիր շերտակարով, իսկ փեշերի ներքևի մասերում՝ ներկարված գրպաններ՝ ձևավոր կափույրով: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում՝ ծոցագրպան: Ուսադիրները` կարովի, մուգ մոխրագույն:

 

2.11. Կիտել՝ բրդյա, տոնական, ուսադիրներով

Մուգ մոխրագույն կտորից: Կառուցվածքով և ձևով նման է 2.10-րդ կետում նկարագրված բրդյա կիտելին՝ առանց կրծքամասի վրադիր գրպանների:

 

2.12. Բաճկոն՝ բրդյա, ուսադիրներով

Մուգ մոխրագույն կտորից, միակողմ, վրադիր օձիքով, շղթայով կոճկվող, կրծքամասի 2 կողմում տեղադրված են վրադիր շերտակարով, ոսկեգույն կոճակով կոճկվող կափույրով գրպաններ: Մեջքամասը՝ վերին կտրվածքով, թևքերը՝ միակար թեզանիքներով և կտրվածքով: Գոտկատեղի կողամասերում՝ ոսկեգույն կոճակով կոճկվող բացվածքներ: Թեզանիքները կոճկվում են 2 ոսկեգույն կոճակով: Աստառը՝ մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները` կարովի, մուգ մոխրագույն:

 

2.13. Բաճկոն՝ սինթետիկ, ուսադիրներով

Մուգ մոխրագույն կտորից: Կառուցվածքով և ձևով նման է 2.12-րդ կետում նկարագրված բրդյա բաճկոնին:

 

2.14. Տաբատ՝ բրդյա, ամենօրյա

Մուգ մոխրագույն կտորից, ուղիղ ուրվագծով: Մետաքսյա աստառով, կողագծերը՝ կարմիր կանտով: Գոտին գոտեմակօղերով, կոճկվում է 2 կոճակով և շղթայով: Արտաքին գրպանները թեք են, տեղադրված՝ կանտից առաջ: Հետևամասի աջ կողմում` կոճակով կոճկվող կափույրով գրպան:

 

2.15. Տաբատ՝ բրդյա, տոնական

Կառուցվածքով և ձևով նման է 2.14-րդ կետում նկարագրված ամենօրյա տաբատին:

 

2.16. Տաբատ՝ սինթետիկ

Կառուցվածքով և ձևով նման է 2.14-րդ կետում նկարագրված ամենօրյա տաբատին:

 

2.17. Վերնաշապիկ՝ կարճաթև և երկարաթև, ուսադիրներով

Կառուցվածքով և ձևով նման է 1.13-րդ և 1.14-րդ կետերում նկարագրված վերնաշապիկներին:

 

2.18. Փողկապ՝ սև, մուգ մոխրագույն

Կառուցվածքով և ձևով նման է 1.15-րդ կետում նկարագրված փողկապին:

 

2.19. Կաշնե՝ սպիտակ, մուգ մոխրագույն

Կառուցվածքով և ձևով նման է 1.16-րդ կետում նկարագրված կաշնեին:

 

2.20. Մայկա՝ տրիկոտաժե, սպիտակ, կարճաթև

Ուղիղ ձևվածքով, կլոր օձիքով:

 

2.21. Ներքնաշոր՝ ամառային

 

2.22. Ներքնաշոր՝ ձմեռային

 

2.23. Կաշվե գոտի՝ սև

50 մմ լայնությամբ, երկանցք մետաղյա ճարմանդով, վրան հավաքվում են արտաքին ծառայության համար անհրաժեշտ պարագաների գրպանիկներ:

 

2.24. Գոտի՝ տաբատի, կաշվից

35 մմ լայնությամբ, մետաղյա ճարմանդով:

 

2.25. Կիսաճտքավոր կոշիկ

Սև գույնի կաշվից: Երեսամասը՝ ամբողջական առաջամասով, ճտքերի հետևամասերն ունեն երկարացված գոտի: Լեզվակը միացված է առաջամասին և ճտքերի ստորին մասին: Ներբանների եզրերը՝ վրաքաշվող մասերի հետ՝ կարերով, միացման մեթոդը` սոսնձով:

 

2.26. Կոշիկ

Սև գույնի կաշվից: Երեսամասը՝ ամբողջական առաջամասով, կտրված հետևամասերով, ամրացված գոտիով:

Հետևամասերի միացումն առաջամասերին՝ էլաստիկ ժապավենով: Հիմնական և միջնաստառները՝ կտորից, կոշտ քթամասերը և հետևամասերը՝ արհեստական կաշվից: Ներբանը ձևավորված է պոլիուրէթանից՝ սոսնձով միացման մեթոդով:

 

2.27. Կիսագուլպա՝ կիսաբրդյա, սև, մուգ մոխրագույն

 

2.28. Կիսագուլպա՝ բամբակյա, սև, մուգ մոխրագույն

 

2.29. Ձեռնոց՝ բրդյա, սև, հինգմատնյա

 

2.30. Ձեռնոց՝ սինթետիկ, սպիտակ, հինգմատնյա

 

2.31. Թիկնոց-ուսնոց՝ կրելու գոտիով

Կառուցվածքով և ձևով նման է 1.28-րդ կետում նկարագրված թիկնոց-ուսնոցին:

 

2.32. Սուլիչ

 

2.33. Փողկապի ամրակ

 

2.34. Թաշկինակ

 

2.35. Զորանոցային հողաթափ

 

2.36. Զինվորական երկմատնյա ձեռնոց

 

3. Ոստիկանության գլխավոր, ավագ և կրտսեր կոչումներ ունեցող ոստիկանության կին ծառայողների համազգեստը

 

3.1. Գլխարկ՝ ականջակալներով, կարակուլից (գնդապետների համար)

Կառուցվածքով և ձևով նման է 1.1-ին կետում նկարագրված գլխարկին:

 

3.2. Գլխարկ՝ ականջակալներով

Մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են ոչխարի մոխրագույն մորթուց (ոստիկանության գլխավոր և ավագ կոչումներ ունեցողների համար), արհեստական մորթուց (ոստիկանության կրտսեր կոչում ունեցողների համար): Թասակը չորստապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:

 

3.3. Պիլոտկա՝ բրդյա

Մուգ մոխրագույն կտորից: Բաղկացած է երկարացված հատակի 2 մասից, 2 պատից և կենտրոնական մասում իրար վրա ծալվող 2 փեշիկից: Վերծալված եզրակարերը՝ կարմիր: Ձախ կողմում ունի օդանցքի 3 անցք: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:

 

3.4. Գլխարկ՝ բրդյա, ամենօրյա

Մուգ մոխրագույն կտորից: Բաղկացած է գագաթից և ոլորաբոլորքից: Ունի զուգահեռ զարդակարված լայն եզր: Առաջամասում 2 ոսկեգույն կոճակով ամրացվում է զարդապարանը: Ոլորաբոլորքն ունի մետաղյա օղակներով 4 անցք, առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:

 

3.5. Գլխարկ՝ սինթետիկ

Կառուցվածքով և ձևով նման է ամենօրյա գլխարկին:

 

3.6. Գլխարկ՝ բրդյա, տոնական

Կառուցվածքով և ձևով նման է ամենօրյա գլխարկին, կարվում է նույն կտորից, ինչ որ՝ տոնական կիտելը և կիսաշրջազգեստը:

 

3.7. Վերարկու՝ ձմեռային, բրդյա, կարակուլե օձիքով, ուսադիրներով (գնդապետների համար)

Մուգ մոխրագույն կտորից, հանովի, բնական կարակուլե օձիքով: Ձևվածքն ունի նստած ուրվագիծ, լանջափեշերը կոճկվում են 5 ոսկեգույն կոճակով, թևքերը՝ երկկարանի, 2 գրպանը՝ ներկարովի, ուղիղ: Հետևամասը՝ 2 կտորից, բաց ծալվածքով, 2 ոսկեգույն կոճակով կոճկվող իրանաձիգ գոտի: Աստառը՝ մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները՝ կարովի, մուգ մոխրագույն:

 

3.8. Կիսավերարկու՝ ձմեռային, ուսադիրներով

Մուգ մոխրագույն կտորից, հանովի մորթե օձիքով, ուղիղ ուրվագծով և տաք ներդիրով: Կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Թիկունքը` վերին կտրվածքով: Լանջափեշերի ներքևի մասերում՝ մեծ, վրադիր գրպաններ, վերևի մասում՝ թեք ներկարված փոքր գրպաններ: Աստառը՝ սինթետիկ, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները` հանովի, մուգ մոխրագույն:

 

3.9. Վերարկու՝ գարնանային-աշնանային, ուսադիրներով

Մուգ մոխրագույն բրդյա (ոստիկանության գլխավոր և ավագ կոչումներ ունեցողների համար), կիսաբրդյա (ոստիկանության կրտսեր կոչում ունեցողների համար) կտորից: Ձևվածքն ունի կիսանստած ուրվագիծ: Աջ լանջափեշը՝ 4 կոճակով կոճկվող գաղտնակար հանգույցով: Թևքերը՝ երկկարանի: Լանջափեշերն ունեն կողքի կտրվածքներ, կրծքամասը՝ սեղմոններով: Հետևամասը ներքևում ավարտվում է բաց ծալվածքով: Աստառը՝ սինթետիկ, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները՝ հանովի, մուգ մոխրագույն:

 

3.10. Կիտել՝ բրդյա, ամենօրյա, ուսադիրներով

Մուգ մոխրագույն կտորից: Միափեշ, միակողմ 3 ոսկեգույն կոճակով, վրադիր օձիքով: Կրծքամասը՝ սեղմոններով, փեշերի ներքևի մասերում՝ ներկարվող, կափույրով թեք գրպաններ: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները` կարովի, մուգ մոխրագույն:

 

3.11. Կիտել՝ բրդյա, տոնական, ուսադիրներով

Կառուցվածքով և ձևով նման է 3.10-րդ կետում նկարագրված ամենօրյա կիտելին:

 

3.12. Բաճկոն՝ բրդյա, ուսադիրներով

Մուգ մոխրագույն կտորից, միակողմ, վրադիր օձիքով: Շղթայով կոճկվող: Կրծքամասի 2 կողմում տեղադրված են վրադիր շերտակարով, ոսկեգույն կոճակով կոճկվող կափույրով գրպաններ: Մեջքամասը՝ վերին կտրվածքով, թևքերը՝ միակար թեզանիքներով և կտրվածքով: Գոտկատեղի կողամասերում՝ ոսկեգույն կոճակով կոճկվող բացվածքներ: Թեզանիքները կոճկվում են 2 ոսկեգույն կոճակով: Աստառը՝ մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները` կարովի, մուգ մոխրագույն:

 

3.13. Բաճկոն՝ սինթետիկ, ուսադիրներով

Կառուցվածքով և ձևով նման է 3.12-րդ կետում նկարագրված բրդյա բաճկոնին:

 

3.14. Կիսաշրջազգեստ՝ բրդյա, ամենօրյա

Մուգ մոխրագույն, ուղիղ կարվածքով, երկկողմանի սեղմոններով, աստառով: Գոտին` գոտեմակօղերով, կողամասում կոճկվում է մեկ կոճակով: Հետևամասում՝ բացվածքով, կողամասում կոճկվում է մեկ կոճակով և շղթայով:

 

3.15. Կիսաշրջազգեստ՝ սինթետիկ, ամենօրյա

Կառուցվածքով և ձևով նման է 3.14-րդ կետում նկարագրված կիսաշրջազգեստին:

 

3.16. Կիսաշրջազգեստ՝ բրդյա, տոնական

Կառուցվածքով և ձևով նման է 3.14-րդ կետում նկարագրված կիսաշրջազգեստին:

 

3.17. Տաբատ՝ բրդյա

Մուգ մոխրագույն կտորից: Աոաջամասը՝ մշակված սեղմոններով, գոտին՝ գոտեմակօղերով, կոճկվում է ձախ կողմից՝ մեկ կոճակով և շղթայով: Մետաքսյա աստառով, կողագծերը՝ կարմիր կանտով: Արտաքին գրպանները՝ թեք: Փողքերի ծայրերը՝ թեզանիքներով:

 

3.18. Վերնաշապիկ՝ կարճաթև, երկարաթև, ուսադիրներով

Կառուցվածքով և ձևով նման է 1.13-րդ և 1.14-րդ կետերում նկարագրված վերնաշապիկներին, ձախ շերտակարի փոխարեն կարվում է աջ շերտակար:

 

3.19. Փողկապ՝ սև, մուգ մոխրագույն

Կառուցվածքով և ձևով նման է 1.15-րդ կետում նկարագրված փողկապին:

 

3.20. Կաշնե՝ սպիտակ, մուգ մոխրագույն

Կառուցվածքով և ձևով նման է 1.16-րդ կետում նկարագրված կաշնեին:

 

3.21. Կաշվե գոտի՝ սև

Կառուցվածքով և ձևով նման է 2.23-րդ կետում նկարագրված գոտուն:

 

3.22. Գոտի՝ տաբատի, կաշվից

Կառուցվածքով և ձևով նման է 2.24-րդ կետում նկարագրված գոտուն:

 

3.23. Կիսաճտքավոր կոշիկ

Սև գույնի կաշվից: Երեսամասը՝ ամբողջական կամ կտրված քթամասով, երկարացված ձևավոր հետևամասերով, կրունկը՝ մինչև 5.5 սմ բարձրության: Ճտքերի վերնամասերը՝ ծալված աստառի հետ միացված են փափուկ մեջդիրով: Լեզվակը միացված է առաջամասին:

 

3.24. Կոշիկ

Սև գույնի կաշվից: Երեսամասը՝ ամբողջական, հետևամասի և առաջամասի հետ ծալված եզրերով: Ներբանը ձևավորված է պոլիուրէթանից՝ սոսնձով միացման մեթոդով: Կրունկը՝ մինչև 5 սմ բարձրության, փաթաթված երեսամասի նյութով:

 

3.25. Ներքնազգեստ՝ ամառային

 

3.26. Ներքնազգեստ՝ ձմեռային

 

3.27. Գուլպա՝ տրիկոտաժե, սև, մուգ մոխրագույն

 

3.28. Զուգագուլպա՝ կիսաբրդյա, կապրոնե

 

3.29. Ձեռնոց՝ բրդյա, սև, հինգմատնյա

 

3.30. Ձեռնոց՝ սինթետիկ, սպիտակ, հինգմատնյա

 

3.31. Թիկնոց-ուսնոց՝ կրելու գոտիով

 

3.32. Սուլիչ

 

3.33. Փողկապի ամրակ

Հանդերձանքի տեսակները տրվում են ըստ հասանելիք նորմաների:

Փողկապը, ձեռնոցները, տաբատի գոտին, կաշվե սև գոտին, թիկնոց-ուսնոցը՝ իր կրելու գոտիով, և ձեռնոցները նույնն են, ինչ որ՝ ոստիկանության գլխավոր, ավագ և կրտսեր կոչումներ ունեցող՝ ոստիկանությունում ծառայող տղամարդկանց համար:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 31-ի N 1753-Ն որոշման

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

(ՆՈՐՄԱ 1)

 

NN
ը/կ

Անվանումը

Քանակը

Կրելու
ժամկետը

Ծանոթա-գրություն

1.

Գլխարկ՝ ականջակալներով, կարակուլե

1 հատ

6 տարի

 

2.

Գլխարկ՝ բրդյա, ամենօրյա

1 հատ

3 տարի

 

3.

Գլխարկ՝ բրդյա, տոնական

1 հատ

5 տարի

 

4.

Պիլոտկա՝ բրդյա

1 հատ

3 տարի

 

5.

Վերարկու՝ ձմեռային, բրդյա, կարակուլե օձիքով, ուսադիրներով

1 հատ

5 տարի

 

6.

Կիսավերարկու՝ գարնանային-աշնանային, ուսադիրներով

1 հատ 5 տարի 4

7.

Վերարկու՝ բրդյա, գարնանային-աշնանային, ուսադիրներով

1 հատ 5 տարի  

8.

Կիտել՝ բրդյա, պողպատագույն,  տոնական, ուսադիրներով

1 հատ

5 տարի

 

9.

Կիտել՝ բրդյա, ուսադիրներով

1 հատ

5 տարի

 

10.

Բաճկոն՝ բրդյա, ուսադիրներով

1 հատ

3 տարի

 

11.

Տաբատ՝ բրդյա, ամենօրյա

2 հատ

2 տարի

 

12.

Տաբատ՝ բրդյա, տոնական

1 հատ

5 տարի

 

13.

Վերնաշապիկ՝ կարճաթև, սպիտակ, ուսադիրներով

1 հատ

2 տարի

1

14.

Վերնաշապիկ՝ երկարաթև, սպիտակ, ուսադիրներով

1 հատ

2 տարի

1

15.

Վերնաշապիկ՝ երկարաթև, մոխրագույն-երկնագույն, ուսադիրներով

2 հատ

2 տարի

1

16.

Վերնաշապիկ՝ կարճաթև, մոխրագույն-երկնագույն, ուսադիրներով,

2 հատ

2 տարի

1

17.

Փողկապ՝ սև

1 հատ

5 տարի

 

18.

Փողկապ՝ մուգ մոխրագույն

2 հատ

5 տարի

 

19.

Կաշնե՝ սպիտակ  (վճարումով)

2 հատ

4 տարի

 

20.

Կաշնե՝ մուգ մոխրագույն  (վճարումով)

2 հատ

3 տարի

 

21.

Ներքնաշոր՝ ամառային

2  լրակազմ

1 տարի

2

22.

Ներքնաշոր՝ ձմեռային

1 լրակազմ

2 տարի

2

23.

Կաշվե գոտի՝ սև, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկեր ունեցող ճարմանդով

1 հատ

10 տարի

 

24.

Գոտի՝ տոնական, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկեր ունեցող ճարմանդով

1 հատ

15 տարի

 

25.

Գոտի՝ տաբատի, կաշվից

1 հատ

5 տարի

 

26.

Կիսաճտքավոր կոշիկ

1 զույգ

3 տարի

3

27.

Կոշիկ

1 զույգ

2 տարի

3

28.

Կիսագուլպա՝  կիսաբրդյա, սև, մուգ մոխրագույն

1 զույգ

1 տարի

 

29.

Կիսագուլպա՝ բամբակյա, սև, մուգ մոխրագույն

2 զույգ

1 տարի

 

30.

Ձեռնոց՝ սպիտակ, հինգմատնյա  (վճարումով)

1 զույգ

3 տարի

 

31.

Ձեռնոց՝ բրդյա, սև,  հինգմատնյա (վճարումով)

1 զույգ

2 տարի

 

32.

Թիկնոց-ուսնոց՝ կրելու գոտիով

1 հատ

7 տարի

 

33.

Փողկապի ամրակ

1 հատ

10 տարի

 

34.

Ուսկապ (աքսելբանտ)՝ 2 արույրե ծայրապանակով

1 հատ

15 տարի

 

 

Թույլատրվում է`

1. կարճաթև վերնաշապիկը փոխարինել երկարաթև վերնաշապիկով և հակառակը,

2. ամառային ներքնաշորը փոխարինել մայկա (կարճաթև)-կիսավարտիքով,

3. կիսաճտքավոր կոշիկները փոխարինել կոշիկներով և հակառակը,

4. կարակուլե օձիքը տրվում է 6 տարի ժամկետով:

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԵՎ ԱՎԱԳ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

(ՆՈՐՄԱ 2)

 

NN
ը/կ

Անվանումը

Քանակը

Կրելու
ժամկետը

Ծանոթա-
գրություն

1.

Գլխարկ՝ ականջակալներով, կարակուլե (գնդապետների համար)

1 հատ

6 տարի

 

2.

Գլխարկ՝ ականջակալներով

1 հատ

3 տարի

 

3.

Գլխարկ՝ բրդյա, ամենօրյա

1 հատ

2 տարի

 

4.

Գլխարկ՝ բրդյա, տոնական

1 հատ

5 տարի

 

5.

Գլխարկ՝ սինթետիկ, ամենօրյա 

1 հատ

3 տարի

4

6.

Պիլոտկա՝ բրդյա

1 հատ

3 տարի

 

7.

Վերարկու՝ ձմեռային, բրդյա, կարակուլե օձիքով, ուսադիրներով (գնդապետների համար)

1 հատ

5 տարի

5

8.

Կիսավերարկու՝  ձմեռային,  ուսադիրներով

1 հատ

2 տարի

 

9.

Վերարկու՝ բրդյա, գարնանային-աշնանային, ուսադիրներով

1 հատ

5 տարի

 

10.

Կիտել՝ բրդյա, ամենօրյա, ուսադիրներով

1 հատ

2 տարի

 

11.

Կիտել՝ բրդյա, տոնական, ուսադիրներով

1 հատ

5 տարի

 

12.

Բաճկոն՝ բրդյա, ուսադիրներով

1 հատ

3 տարի

 

13.

Բաճկոն՝ սինթետիկ, ուսադիրներով 

1 հատ

3 տարի

4

14.

Տաբատ՝ բրդյա, ամենօրյա

2 հատ

2 տարի

 

15.

Տաբատ՝ բրդյա, տոնական

1 հատ

5 տարի

 

16.

Տաբատ՝ սինթետիկ 

1 հատ

3 տարի

4

17.

Վերնաշապիկ՝ կարճաթև,  սպիտակ, ուսադիրներով

1 հատ

2 տարի

1

18.

Վերնաշապիկ՝ երկարաթև, սպիտակ, ուսադիրներով

1 հատ

2 տարի

1

19.

Վերնաշապիկ՝ երկարաթև, մոխրագույն-երկնագույն, ուսադիրներով, 

2 հատ

2 տարի

1

20.

Վերնաշապիկ՝ կարճաթև, մոխրագույն-երկնագույն, ուսադիրներով 

2 հատ

2 տարի

1

21.

Փողկապ՝ սև

1 հատ

3 տարի

 

22.

Փողկապ՝  մուգ մոխրագույն

2 հատ

3 տարի

 

23.

Կաշնե՝ սպիտակ (վճարումով)

2 հատ

4 տարի

 

24.

Կաշնե՝ մուգ մոխրագույն  (վճարումով)

2 հատ

3 տարի

 

25.

Ներքնաշոր՝ ամառային

1 լրակազմ

1 տարի

2

26.

Ներքնաշոր՝  ձմեռային

2 լրակազմ

3 տարի

2

27.

Կաշվե գոտի՝  սև

1 լրակազմ

5 տարի

 

28.

Գոտի՝ տաբատի, կաշվից

1 հատ

5 տարի

 

29.

Կիսաճտքավոր կոշիկ

1 զույգ

2 տարի

3

30.

Կոշիկ

1 զույգ

1 տարի

3

31.

Կիսագուլպա՝  կիսաբրդյա, սև, մուգ մոխրագույն

1 զույգ

2 տարի

 

32.

Կիսագուլպա՝ բամբակյա, սև, մուգ մոխրագույն

2 զույգ

1 տարի

 

33.

Ձեռնոց՝ սև, հինգմատնյա (վճարումով)

1 զույգ

2 տարի

 

34.

Ձեռնոց՝ սպիտակ, հինգմատնյա (վճարումով)

1 զույգ

2 տարի

 

35.

Թիկնոց-ուսնոց՝  կրելու գոտիով

1 հատ

7 տարի

 

36.

Սուլիչ

1 հատ

4 տարի

 

37.

Փողկապի ամրակ  (վճարումով)

1 հատ

10 տարի

 
 

Թույլատրվում է`

1. կարճաթև վերնաշապիկը փոխարինել երկարաթև վերնաշապիկով և հակառակը,

2. ամառային ներքնաշորը փոխարինել մայկա (կիսաթև)-կիսավարտիքով,

3. կիսաճտքավոր կոշիկները փոխարինել կոշիկներով և հակառակը,

4. տրվում է միայն արտաքին ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողներին,

5. կարակուլե օձիքը տրվում է 6 տարի ժամկետով:

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

(ՆՈՐՄԱ 3)

 

NN
ը/կ

Անվանումը

Քանակը

Կրելու
ժամկետը

Ծանոթա-
գրություն

1.

Գլխարկ՝ ականջակալներով

1 հատ

2 տարի

 

2.

Գլխարկ՝ կիսաբրդյա, ամենօրյա

1 հատ

2 տարի

 

3.

Գլխարկ՝ կիսաբրդյա, տոնական

1 հատ

5 տարի

 

4.

Գլխարկ՝ սինթետիկ 

1 հատ

2 տարի

 

5.

Պիլոտկա՝ կիսաբրդյա

1 հատ

3 տարի

 

6.

Կիսավերարկու՝ ձմեռային, ուսադիրներով

1 հատ

2 տարի

 

7.

Վերարկու՝ կիսաբրդյա, գարնանային-աշնանային, ուսադիրներով

1 հատ

5 տարի

 

8.

Կիտել՝ կիսաբրդյա, ամենօրյա, ուսադիրներով

1 հատ

2 տարի

 

9.

Կիտել՝ կիսաբրդյա, տոնական, ուսադիրներով

1 հատ

5 տարի

 

10.

Բաճկոն՝ սինթետիկ, ուսադիրներով

1 հատ

2 տարի

 

11.

Տաբատ՝ կիսաբրդյա,  ամենօրյա

2 հատ

2 տարի

 

12.

Տաբատ՝ կիսաբրդյա, տոնական

1 հատ

5 տարի

 

13.

Տաբատ՝ սինթետիկ 

1 հատ

2 տարի

 

14.

Վերնաշապիկ՝ կարճաթև,  սպիտակ, ուսադիրներով

1 հատ

2 տարի

1

15.

Վերնաշապիկ՝ երկարաթև, սպիտակ, ուսադիրներով

1 հատ

2 տարի

1

16.

Վերնաշապիկ՝ երկարաթև, մոխրագույն-երկնագույն, ուսադիրներով 

2 հատ

2 տարի

1

17.

Վերնաշապիկ՝ կարճաթև, մոխրագույն-երկնագույն, ուսադիրներով 

2 հատ

2 տարի

1

18.

Փողկապ՝ սև

1 հատ

3 տարի

 

19.

Փողկապ՝  մուգ մոխրագույն

2 հատ

3 տարի

 

20.

Կաշնե՝ սպիտակ  (վճարումով)

2 հատ

4 տարի

 

21.

Կաշնե՝ մուգ մոխրագույն  (վճարումով)

2 հատ

3 տարի

 

22.

Ներքնաշոր՝ ամառային

2 լրակազմ

1 տարի

2

23.

Ներքնաշոր՝ ձմեռային

2 լրակազմ

2 տարի

2

24.

Կաշվե գոտի՝ սև

1 լրակազմ

5 տարի

 

25.

Գոտի՝ տաբատի, կաշվից

1 հատ

5 տարի

 

26.

Կիսաճտքավոր կոշիկ

1 զույգ

2 տարի

3

27.

Կոշիկ

1 զույգ

1 տարի

3

28.

Կիսագուլպա՝ կիսաբրդյա, սև, մուգ մոխրագույն

2 զույգ

2 տարի

 

29.

Կիսագուլպա՝ բամբակյա, սև, մուգ մոխրագույն

2 զույգ

1 տարի

 

30.

Ձեռնոց՝ սև, հինգմատնյա

1 զույգ

5 տարի

31.

Ձեռնոց՝ սպիտակ, հինգմատնյա

1 զույգ

2 տարի

 

32.

Թիկնոց-ուսնոց՝ կրելու գոտիով

1 հատ

7 տարի

 

33.

Սուլիչ

1 հատ

4 տարի

 

34.

Փողկապի ամրակ (վճարումով)

1 հատ

10 տարի

 

35.

Թաշկինակ

4 հատ

1 տարի

4

36.

Զորանոցային հողաթափ

1 զույգ

2 տարի

4

37.

Զինվորական երկմատնյա ձեռնոց

1 զույգ

1 տարի

4

 

Նշված ժամկետները տարածվում են նաև ոստիկանության ուսումնական հաստատությունների կուրսանտների (ունկնդիրների) վրա:

 

Թույլատրվում է`

1. կարճաթև վերնաշապիկը փոխարինել երկարաթև վերնաշապիկով և հակառակը,

2. ամառային ներքնաշորը փոխարինել մայկա (կարճաթև)-կիսավարտիքով,

3. կիսաճտքավոր կոշիկները փոխարինել կոշիկներով և հակառակը,

4. տրվում է ոստիկանության ուսումնական հաստատությունների կուրսանտներին (ունկնդիրներին):

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

(ՆՈՐՄԱ 4)

 

NN
ը/կ

Անվանումը

Քանակը

Կրելու
ժամկետը

Ծանոթա-
գրություն

1.

Գլխարկ՝ ականջակալներով, կարակուլե (գնդապետների համար)

1 հատ

5 տարի

 

2.

Գլխարկ՝ ականջակալներով

1 հատ

3 տարի

7

3.

Պիլոտկա՝ բրդյա

1 հատ

3 տարի

4

4.

Գլխարկ՝ բրդյա, ամենօրյա

1 հատ

2 տարի

4

5.

Գլխարկ՝սինթետիկ

1 հատ

2 տարի

3

6.

Գլխարկ՝ բրդյա, տոնական

1 հատ

5 տարի

4

7.

Վերարկու՝ ձմեռային, բրդյա, կարակուլե օձիքով, ուսադիրներով (գնդապետների համար)

1 հատ

5 տարի

6

8.

Կիսավերարկու՝ ձմեռային, ուսադիրներով

1 հատ

2 տարի

9.

Վերարկու՝ բրդյա, գարնանային-աշնանային, ուսադիրներով

1 հատ

5 տարի

4

10.

Կիտել՝ բրդյա, ամենօրյա, ուսադիրներով

1 հատ

2 տարի

4

11.

Կիտել՝ բրդյա, տոնական, ուսադիրներով

1 հատ

5 տարի

4

12.

Բաճկոն՝ բրդյա, ուսադիրներով

1 հատ

3 տարի

4

13.

Բաճկոն՝ սինթետիկ, ուսադիրներով

1 հատ

2 տարի

3

14.

Կիսաշրջազգեստ՝ բրդյա, ամենօրյա

2 հատ

2 տարի

4

15.

Կիսաշրջազգեստ՝ սինթետիկ

1 հատ

2 տարի

3

16.

Կիսաշրջազգեստ՝ բրդյա, տոնական

1 հատ

5 տարի

4

17.

Տաբատ՝ բրդյա

1 հատ

2 տարի

4

18.

Վերնաշապիկ՝ կարճաթև, սպիտակ, ուսադիրներով

1 հատ

2 տարի

1

19.

Վերնաշապիկ՝ երկարաթև, սպիտակ, ուսադիրներով

1 հատ

2 տարի

1

20.

Վերնաշապիկ՝ երկարաթև, մոխրագույն-երկնագույն, ուսադիրներով

2 հատ

2 տարի

1

21.

Վերնաշապիկ՝ կարճաթև, մոխրագույն-երկնագույն, ուսադիրներով

2 հատ

2 տարի

1

22.

Փողկապ՝ սև

1 հատ

2 տարի

 

23.

Փողկապ՝ մուգ մոխրագույն

2 հատ

2 տարի

 

24.

Կաշնե՝ սպիտակ (վճարումով)

2 հատ

4 տարի

 

25.

Կաշնե՝ մուգ մոխրագույն (վճարումով)

2 հատ

3 տարի

 

26.

Կաշվե գոտի՝ սև

1 լրակազմ

5 տարի

 

27.

Գոտի՝ տաբատի, կաշվից

1 հատ

5 տարի

 

28.

Կիսաճտքավոր կոշիկ

1 զույգ

2 տարի

2

29.

Կոշիկ

1 զույգ

1 տարի

2

30.

Կանացի ներքնազգեստ՝ ամառային

2 հատ

3 տարի

 

31.

Կանացի ներքնազգեստ՝ ձմեռային

2 հատ

1 տարի

 

32.

ուլպա՝ տրիկոտաժե, սև, մուգ մոխրագույն

2 զույգ

1 տարի

 

33.

Զուգագուլպա՝ կիսաբրդյա, կապրոնե

1 զույգ

1 տարի

 

34.

Ձեռնոց՝ սպիտակ, հինգմատնյա (վճարումով)

1 զույգ

5 տարի

5

35.

Ձեռնոց՝ սև, հինգմատնյա (վճարումով)

1 զույգ

2 տարի

5

36.

Թիկնոց-ուսնոց՝ կրելու գոտիով

1 հատ

7 տարի

 

37.

Սուլիչ

1 հատ

4 տարի

 

38.

Փողկապի ամրակ (վճարումով)

1 հատ

10 տարի

 

 

Նշված ժամկետները տարածվում են նաև ոստիկանության ուսումնական հաստատությունների կին կուրսանտների (ունկնդիրների) վրա:

 

Թույլատրվում է`

1. կարճաթև վերնաշապիկը փոխարինել երկարաթև վերնաշապիկով և հակառակը,

2. կիսաճտքավոր կոշիկները փոխարինել կոշիկներով և հակառակը,

3. տրվում է արտաքին ծառայություն իրականացնող ոստիկանության ավագ և կրտսեր կին ծառայողներին,

4. ոստիկանության կրտսեր կոչում ունեցող ծառայողին տրվում է կիսաբրդյա կտորից,

5. ոստիկանության կրտսեր կոչում ունեցող ծառայողին տրվում է անվճար,

6. կարակուլե օձիքը տրվում է 6 տարի ժամկետով,

7. ոստիկանության կրտսեր կոչում ունեցող ծառայողին տրվում է արհեստական մորթուց:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ներմուծեք նկարագրությունը_18628

 

Ներմուծեք նկարագրությունը_18629

 

Ներմուծեք նկարագրությունը_18630

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.04.2011, N 425-Ն 05.05.2011, N 1753-Ն
01.12.2005, N 2136-Ն 12.01.2006, N 1753-Ն
21.08.2003, N 1028-Ն 04.09.2003, N 1753-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան