Գլխավոր տեղեկություն
Номер
N 436-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (29.04.2004-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.04.28/24(323) Հոդ.545
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.04.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.04.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.04.2004
Дата вступления в силу
29.04.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 ապրիլի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 ապրիլի 2004 թվականի N 436-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1267 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգը, գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգը, մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով գնանշման միջոցով գնումների իրականացման կարգը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 16-ի N 572 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1267 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշմամբ հաստատված`

ա) գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգի`

16-րդ կետի երկրորդ պարբերությունը «բացառությամբ առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության մեկ աղբյուրից գնման ձևով կատարվող» բառերից հետո լրացնել «և համայնքների կարիքների համար գնումների բազային միավորի երեք քառորդը չգերազանցող» բառերով,

20-րդ կետի երկրորդ պարբերությունը «գնման ձևի կիրառման» բառերից հետո լրացնել «և համայնքների կարիքների համար գնումների բազային միավորի երեք քառորդը չգերազանցող գնումների կատարման» բառերով.

բ) գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգի`

3-րդ կետը «բացառությամբ առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության մեկ աղբյուրից գնման ձևով կատարվող» բառերից հետո լրացնել «և համայնքների կարիքների համար գնումների բազային միավորի երեք քառորդը չգերազանցող» բառերով,

61-րդ կետը «գնման ձևով կատարված» բառերից հետո լրացնել «և համայնքների կարիքների համար գնումների բազային միավորի երեք քառորդը չգերազանցող» բառերով։

2. Սահմանել, որ սույն որոշման պահանջները տարածվում են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը համայնքների կարիքների համար կատարված` գնումների բազային միավորի երեք քառորդը չգերազանցող գնումների հետ կապված հարաբերությունների վրա։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2004 թ. ապրիլի 12
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան