«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 հուլիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 2003 թվականի N 808-Ն
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԹՌԻՉՔԱՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ, ԹՌԻՉՔԱՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ԵՎ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 50-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ունեցող` քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմի անդամների կենսաթոշակները հաշվարկելու (վերահաշվարկելու) կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմի անդամների պաշտոնների ու կոչումների դրույքաչափերի համամասնությունների ցանկը` ելնելով զինծառայողների սպայական, ենթասպայական ու կրտսեր հրամանատարական անձնակազմի գործող պաշտոնների և կոչումների համար սահմանված դրույքաչափերից` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2003 թվականի ապրիլի 10-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԹՌԻՉՔԱՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ, ԹՌԻՉՔԱՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ԵՎ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ)
1. Սույն կարգով կարգավորվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 14-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ունեցող` քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմի անդամների (այսուհետ` թռիչքային մասնագետներ) կենսաթոշակները հաշվարկելու (վերահաշվարկելու) կարգը:
Օրենքի 14-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով սահմանված պայմանների բավարարման դեպքում թռիչքային մասնագետների կենսաթոշակները հաշվարկվում (վերահաշվարկվում) են Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի N 808-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված` պաշտոնների և կոչումների դրույքաչափերի համամասնությունների հանրագումարի (այսուհետ` դրույքաչափերի համամասնությունների հանրագումար) 70 տոկոսի չափով: Պահանջվող ստաժից ավելի ծառայած յուրաքանչյուր լրիվ տարվա համար երկարամյա ծառայության կենսաթոշակն ավելանում է դրույքաչափերի համամասնությունների հանրագումարի 2 տոկոսի չափով, իսկ աշխատած և ծառայության հետ չկապված յուրաքանչյուր լրիվ տարվա համար` 1 տոկոսի չափով:
Կենսաթոշակի չափը չի կարող գերազանցել դրույքաչափերի համամասնությունների հանրագումարը:
2. Կենսաթոշակը հաշվարկվում (վերահաշվարկվում) է մինչև կենսաթոշակ նշանակելը ձեռք բերված և օրենքով սահմանված կարգով հաշվարկված ստաժին համապատասխան, որը հաստատվում է քաղաքացիական ավիացիայի թռիչքային մասնագետի զբաղեցրած պաշտոնի, թռիչքային ժամերի և ստաժի վերաբերյալ համապատասխան կազմակերպության կողմից տրված տեղեկանքով ու թռիչքային գրքույկով:
3. Քաղաքացիական ավիացիայի թռիչքային մասնագետի երկարամյա ծառայության կենսաթոշակը հաշվարկվում (վերահաշվարկվում) է` ելնելով կենսաթոշակի անցնելու պահին զբաղեցրած պաշտոնի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի N 808-Ն որոշմամբ սահմանված դրույքաչափի համամասնությունից, իսկ աշխատանքային գործունեության ընթացքում առնվազն հինգ օրացուցային տարի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմերում պաշտոններ զբաղեցրած լինելու դեպքում` այդ պաշտոնների` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի N 808-Ն որոշմամբ սահմանված առավել բարձր դրույքաչափի համամասնությունից:
4. Քաղաքացիական ավիացիայի թռիչքային մասնագետների կենսաթոշակները սահմանված կարգով հաշվարկում և վերահաշվարկում են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումները` անձի գրավոր դիմելու և սույն կարգի 2-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացվելու դեպքերում:
Մինչև օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում է 2003 թվականի մայիսի 1-ից, եթե կենսաթոշակառուն դիմել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի N 808-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմումը տալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
5. Կենսաթոշակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի N 808-Ն որոշմամբ սահմանված կարգով նշանակվում, վերահաշվարկվում և վճարվում է, եթե անձը ներկայացնում է թռիչքային աշխատանքներից ազատված լինելու մասին փաստաթուղթ:
Վերստին թռիչքային աշխատանքի անցնելու դեպքում կենսաթոշակառուն դրա մասին տեղեկացնում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը, որը դադարեցնում է կենսաթոշակի վճարումը:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԹՌԻՉՔԱՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ, ԹՌԻՉՔԱՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ԵՎ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԵԼՆԵԼՈՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ, ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ՈՒ ԿՐՏՍԵՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻՑ
NN ը/կ | Քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմի անդամների պաշտոնները` զինծառայողների սպայական, ենթասպայական ու կրտսեր հրամանատարական անձնակազմի պաշտոններին համապատասխան | Պաշտոնների դրույքաչափերի համամասնությունները կենսաթոշակի հաշվարկման համար (դրամ) | Քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմի անդամների կոչումները` զինծառայողների սպայական, ենթասպայական ու կրտսեր հրամանատարական անձնակազմի պաշտոններին համապատասխան | Կոչումների դրույքաչափերի համամասնությունները կենսաթոշակի հաշվարկման համար (դրամ) |
1 | 2 | 3 | 4 | 5 |
I. Թռիչքահրամանատարական անձնակազմի անդամներ | ||||
1. | ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ (գլխավոր վարչության պետ) | 30500 | գեներալ-մայոր | 9320 |
2. | Գլխավոր վարչության պետի տեղակալ թռիչքային աշխատանքների գծով (կորպուսի հրամանատար) | 29500 | գնդապետ | 7760 |
3. | Ավիաթռիչքային ուսումնամարզական կենտրոնի պետ (կորպուսի հրամանատար) | 29500 | գնդապետ | 7760 |
4. | Թռիչքների անվտանգության տեսչության տեսուչ-պետ (կորպուսի հրամանատար) | 29500 | գնդապետ | 7760 |
5. | Թռիչքային աշխատանքի կազմակերպման բաժնի պետ (կորպուսի հրամանատար) | 29500 | գնդապետ | 7760 |
6. | Միացյալ ավիաջոկատի և թռիչքային ջոկատի հրամանատար (կորպուսի հրամանատար) | 29500 | գնդապետ | 7760 |
7. | Գլխավոր վարչության գլխավոր ղեկապետ (վարչության պետ) | 27500 | գնդապետ | 7760 |
8. | Գլխավոր վարչության թռիչքային տեսուչ (վարչության պետ) | 27500 | փոխգնդապետ | 7300 |
9. | Թռիչքային ջոկատի հրամանատարի տեղակալ (վարչության պետ) | 27500 | փոխգնդապետ | 7300 |
10. | Թռիչքային ջոկատի ավագ ղեկապետ (գնդի հրամանատար) | 24500 | փոխգնդապետ | 7300 |
11. | Թռիչքային ջոկատի ավագ բորտինժեներ (գումարտակի հրամանատար) | 21500 | փոխգնդապետ | 7300 |
12. | Թռիչքային ջոկատի ավագ բորտռադիստ (վաշտի հրամանատար) | 19000 | կապիտան | 6200 |
13. | Ավիաէսկադրիլիայի հրամանատար` Ա-310, ԻԼ-76, ԻԼ-86, ՏՈՒ-154, ՏՈՒ-134, ԻԼ-18 ինքնաթիռների (բրիգադի հրամանատար) | 25500 | փոխգնդապետ | 7300 |
14. | Ավիաէսկադրիլիայի հրամանատարի տեղակալ (գնդի հրամանատար) | 24500 | մայոր | 6670 |
15. | Ավիաէսկադրիլիայի ղեկապետ (գումարտակի հրամանատար) | 21500 | մայոր | 6670 |
16. | Ավիաէսկադրիլիայի բորտինժեներ (վաշտի հրամանատար) | 19500 | մայոր | 6670 |
17. | Ավիաէսկադրիլիայի բորտմեխանիկ (դասակի հրամանատար) | 17000 | կապիտան | 6200 |
18. | Ավիաէսկադրիլիայի բորտռադիստ (ջոկի հրամանատար) | 15500 | ավագ լեյտենանտ | 5740 |
19. | ՅԱԿ-40, ԱՆ-24 ինքնաթիռների և ուղղաթիռի ավիաէսկադրիլիայի հրամանատար (գնդի հրամանատար) | 24500 | փոխգնդապետ | 7300 |
20. | ՅԱԿ-40, ԱՆ-24 ինքնաթիռների և ուղղաթիռի ավիաէսկադրիլիայի հրամանատարի տեղակալ (վաշտի հրամանատար) | 19500 | մայոր | 6670 |
21. | Ավիաէսկադրիլիայի ղեկապետ, բորտմեխանիկ (դասակի հրամանատար) | 17000 | կապիտան | 6200 |
II. Թռիչքահրահանգչական անձնակազմի անդամներ | ||||
1. | Գլխավոր վարչության հրահանգիչ` Ա-310, ԻԼ-76, ԻԼ-86, ՏՈՒ-154, ՏՈՒ-134, ԻԼ-18 ինքնաթիռների (վարչության պետ) | 27500 | փոխգնդապետ | 7300 |
2. | Ավիաէսկադրիլիայի հրահանգիչ` Ա-310, ԻԼ-76, ԻԼ-86, ՏՈՒ-154, ՏՈՒ-134, ԻԼ-18 ինքնաթիռների (բաժանմունքի պետ) | 24500 | մայոր | 6670 |
3. | ՅԱԿ-40, ԱՆ-24 ինքնաթիռների և ուղղաթիռի ավիաէսկադրիլիայի հրահանգիչ (դասակի հրամանատար) | 17000 | կապիտան | 6200 |
III. Թռիչքային անձնակազմի անդամներ | ||||
1. | Ինքնաթիռի հրամանատար` Ա-310, ԻԼ-76, ԻԼ-86, ՏՈՒ-154, ՏՈՒ-134, ԻԼ-18 ինքնաթիռների (գնդի հրամանատար) | 24500 | մայոր | 6670 |
2. | Ինքնաթիռի II օդաչու (վաշտի հրամանատար) | 19500 | կապիտան | 6200 |
3. | Ինքնաթիռի ղեկապետ (վաշտի հրամանատար) | 19500 | կապիտան | 6200 |
4. | Ինքնաթիռի բորտինժեներ (վաշտի հրամանատար) | 19500 | կապիտան | 6200 |
5. | Ինքնաթիռի բորտմեխանիկ (դասակի հրամանատար) | 17000 | կապիտան | 6200 |
6. | Ինքնաթիռի բորտռադիստ (ջոկի հրամանատար) | 15500 | ավագ լեյտենանտ | 5740 |
7. | ՅԱԿ-40, ԱՆ-24 ինքնաթիռների և ուղղաթիռի հրամանատար (դասակի հրամանատար) | 17000 | կապիտան | 6200 |
8. | Ինքնաթիռի II օդաչու (ջոկի հրամանատար) | 15500 | ավագ լեյտենանտ | 5740 |
9. | Ինքնաթիռի բորտմեխանիկ (ջոկի հրամանատար) | 15500 | ավագ լեյտենանտ | 5740 |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |