Գլխավոր տեղեկություն
Номер
N 758-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.07.2003-12.05.2005)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.07.16/37(272) Հոդ.659
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.05.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.06.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.06.2003
Дата вступления в силу
17.07.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 հունիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մայիսի 2003 թվականի N 758-Ն

ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ, 18-րդ և 23-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով 4179 հազ. դրամ գնահատված՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Փորձաշահագործական-օդամագնիսական տրանսպորտային համակարգ» անավարտ շինարարության օբյեկտի կաղապարման արտադրամասը (Կոտայքի մարզ, գ. Գետամեջ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ (այսուհետ` գնորդ) Արարատ Մովսիսյանին (անձնագիր՝ AA 0502989, տրված՝ 006-ի կողմից, հասցեն՝ քաղ. Երևան, Ավան-Առինջ թաղ. 2/5 շենք, տուն 49):

1.2. Սահմանել մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գինը՝ 1100 հազ. դրամ:

1.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝

ա) անավարտ շինարարության օբյեկտի շինարարական աշխատանքներն ավարտել օբյեկտի մասնավորեցման պայմանագիրը կնքելուց հետո 6 ամսվա ընթացքում՝ ներդնելով 35 մլն դրամ.

բ) շինարարության ավարտից հետո մեկ տարում ներդնել 45 մլն դրամ՝ ստեղծելով 85 աշխատատեղ։

1.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր.

բ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

1.5. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին՝ գնորդի հետ կնքել հող-օգտագործման պայմանագիր:

1.6. Վճարումներն իրականացնել մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «ԲԷՑ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել Այգեզարդի ՀԷԿ-ի անավարտ շինարարության օբյեկտը և այն մասնավորեցնել մրցույթով՝ անհրաժեշտության դեպքում համապատասխան չափով նվազեցնելով կանոնադրական կապիտալի չափը:

2.2. Հաշվեկշռային մեթոդով 175586 հազ. դրամ գնահատված «ԲԷՑ» փակ բաժնետիրական ընկերության Այգեզարդի ՀԷԿ-ի անավարտ շինարարության օբյեկտը (Արարատի մարզ, գ. Այգեզարդ) մասնավորեցնել մրցույթով:

2.3. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի նվազագույն գինը՝ 43896 հազ. դրամ:

2.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում.

բ) մրցույթի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմաններն ու դրանց կշռային գործակիցները՝

ա) անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող նվազագույն գինը՝ 43896 հազ. դրամ՝ 0,55 կշռային գործակից.

բ) շինարարության ավարտման առավելագույն ժամկետը՝ 1 տարի՝ 0,05 կշռային գործակից.

գ) շինարարության ավարտի համար ներդրումների նվազագույն չափը՝ 100 մլն դրամ՝ 0,4 կշռային գործակից:

2.6. Սահմանել, որ մրցույթի հաղթողը օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

2.7. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին՝ ճշտել Այգեզարդի ՀԷԿ-ի անավարտ շինարարության օբյեկտի սպասարկման համար անհրաժեշտ հողամասի չափերը և գնորդի հետ կնքել հողօգտագործման պայմանագիր:

2.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 50 հազ. դրամ գնահատված՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Մասիսի ծննդատանը կից անավարտ շինարարության օբյեկտն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Գագիկ Անտոնյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր՝ AF 0201241, տրված՝ 044-ի կողմից, հասցեն՝ Արարատի մարզ, քաղ. Մասիս, 4-րդ փող., տուն 36):

3.2. Սահմանել մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գինը՝ 100,0 հազ. դրամ:

3.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է անավարտ շինարարության օբյեկտի շինարարական աշխատանքներն ավարտել օբյեկտի մասնավորեցման պայմանագիրը կնքելուց հետո 3 տարվա ընթացքում՝ ներդնելով 5 մլն դրամ:

3.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր.

բ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3.5. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին՝ ճշտել Մասիսի ծննդատանը կից անավարտ շինարարության օբյեկտի սպասարկման համար անհրաժեշտ հողամասի չափերը և գնորդի հետ կնքել հողօգտագործման պայմանագիր:

3.6. Վճարումներն իրականացնել մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով 1029 հազ. դրամ գնահատված՝ Գեղարքունիքի մարզպետարանի «Մանկապարտեզի համալիր» անավարտ շինարարության օբյեկտը (Գեղարքունիքի մարզ, գ. Հայրավանք) մասնավորեցնել մրցույթով:

4.2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի նվազագույն գինը՝ 257 հազ. դրամ:

4.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում.

բ) մրցույթի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները և դրանց կշռային գործակիցները՝

ա) անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող նվազագույն գինը՝ 257 հազ. դրամ՝ 0, 55 կշռային գործակից.

բ) շինարարության ավարտման առավելագույն ժամկետը՝ 1 տարի՝ 0,05 կշռային գործակից.

գ) շինարարության ավարտի համար ներդրումների նվազագույն չափը՝ 4 մլն դրամ՝ 0,4 կշռային գործակից:

4.5. Սահմանել, որ մրցույթի հաղթողն օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

4.6. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին՝ գնորդի հետ կնքել հողօգտագործման պայմանագիր:

4.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով 302 հազ. դրամ գնահատված՝ Շիրակի մարզպետարանի Մարալիկի հիվանդանոցային համալիրի տարածքում գտնվող անավարտ շինարարության օբյեկտը (Շիրակի մարզ, քաղ. Մարալիկ, Հ. Շահինյան 1) մասնավորեցնել մրցույթով:

5.2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի նվազագույն գինը՝ 302 հազ. դրամ:

5.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում.

բ) մրցույթի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

5.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները և դրանց կշռային գործակիցները՝

ա) անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող նվազագույն գինը՝ 302 հազ. դրամ՝ 0,55 կշռային գործակից.

բ) շինարարության ավարտման առավելագույն ժամկետը՝ 1 տարի՝ 0,05 կշռային գործակից.

գ) շինարարության ավարտի համար ներդրումների նվազագույն չափը՝ 8 մլն դրամ՝ 0,4 կշռային գործակից:

5.5. Սահմանել, որ մրցույթի հաղթողն օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

5.6. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին՝ գնորդի հետ կնքել հողօգտագործման պայմանագիր:

5.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հունիսի 11
Երևան