«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2003 թվականի N 597-Ն
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լիազորել Երևանի քաղաքապետին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև «Երևան քաղաքի ճանապարհների վերանորոգման համար սարքավորումների մասին» ճապոնական դրամաշնորհի մասին» համաձայնագրի շրջանակներում ստացված գույքը Հայաստանի Հանրապետության անունից օրենքով սահմանված կարգով հավատարմագրային կառավարման հանձնելու և հավատարմագրային կառավարման հիմնադիր հանդես գալու համար:
2. Երևանի քաղաքապետին՝ սահմանված կարգով կնքել գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիր՝ այն նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|