«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 հունվարի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունվարի 2004 թվականի N 34-Ն
2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ` ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՄԱՆՈՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 2003 թվականի դեկտեմբերի 28-ին կայացած` Արագածոտնի մարզի Նոր Ամանոսի գյուղական համայնքի ղեկավարի հերթական ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 54635 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Արագածոտնի մարզի Նոր Ամանոսի տեղամասային ընտրական հանձնաժողովի ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն հավելվածի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Ա. Մարգարյան |
2004 թ. հունվարի 26 Երևան |
Հավելված |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ՝ ԿԱՊՎԱԾ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ` ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՄԱՆՈՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
| ||
NN |
Ծախսերը |
Գումարը (դրամ) |
| ||
1. |
Աշխատանքի վարձատրության ֆոնդ |
30000 |
|
այդ թվում՝ |
|
|
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, |
30000 |
2. |
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ |
15000 |
3. |
Տրանսպորտի ծառայության վճարներ |
5000 |
4. |
Կապի ծառայության վճարներ |
1000 |
5. |
Գրասենյակային ծախսեր |
1000 |
| ||
|
ընդամենը |
52000 |
|
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր (502 ընտրող + 502 x 0,05) x 5 դրամ |
2635 |
|
| |
|
Ընդամենը |
54635 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |