Գլխավոր տեղեկություն
Номер
N 347-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (08.04.2004-14.10.2004)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.04.07/20(319) Հոդ.473
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.03.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.03.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.03.2004
Дата вступления в силу
08.04.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

29 մարտի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մարտի 2004 թվականի N 347-Նուղղ.

 

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի «գ» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետին՝

ա) առանց մրցույթի, վարձակալությամբ, գնման նախապատվության իրավունքով, 50 տարի ժամկետով` հասարակական նշանակության կառուցապատման նպատակով Երևանի Աթենքի փողոցին հարող տարածքից 12 հեկտար հողամաս տրամադրել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ հողի հարկի դրույքաչափին հավասարեցված տարեկան վարձավճարով, վարձակալության իրավունքի տրամադրման դիմաց «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունից գանձելով 1880900,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կապիտալի գործառնություններից եկամուտների 900005290417 հաշվին.

բ) առանց մրցույթի, վարձակալությամբ, գնման նախապատվության իրավունքով, 50 տարի ժամկետով` հասարակական նշանակության կառուցապատման նպատակով Երևանի Աթենքի փողոցին հարող տարածքից 8200 քառ. մետր հողամաս տրամադրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ հողի հարկի դրույքաչափին հավասարեցված տարեկան վարձավճարով, վարձակալության իրավունքի տրամադրման դիմաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունից գանձելով 126922,603 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կապիտալի գործառնություններից եկամուտների 900005290417 հաշվին։

2. Երևանի քաղաքապետին՝ «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված հողօգտագործման իրավունքի ձեռքբերման դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կապիտալ գործառնություններից եկամուտների հաշվին վճարվող ընդհանուր 2007822,603 հազ. դրամ գումարից, ինչպես նաև հողամասերը վարձակալների կողմից կադաստրային արժեքով գնվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կապիտալ գործառնություններից եկամուտների հաշվին 2004 թվականի ընթացքում վճարվող ընդհանուր 892272,0 հազ. դրամ գումարից՝ ընդհանուր 2900094,603 հազ. դրամ գումարի հաշվին՝

ա) 2716100,0 հազ. դրամ գումարով «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունից պահանջի իրավունքի զիջման պայմանագրով գնել «Ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ 3092486,5 հազ. դրամ անվանական արժեքով դեբիտորական պարտքի պահանջի իրավունքը՝ անվանական արժեքի նկատմամբ կիրառելով զեղչ, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածին համապատասխան` «Ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերությունն ազատել այդ պարտքից` կնքելով նվիրատվության պայմանագիր` նախորդ տարիների վնասների ծածկման նպատակով.

բ) 183994,603 հազ. դրամ գումարով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունից պահանջի իրավունքի զիջման պայմանագրով գնել «Ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ 183994,603 հազ. դրամ դեբիտորական պարտքի պահանջի իրավունքը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածին համապատասխան` «Ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերությունն ազատել այդ պարտքից` կնքելով նվիրատվության պայմանագիր` նախորդ տարիների վնասների ծածկման նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի «Կապիտալի գործառնություններից եկամուտների գծով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մուտքերի հաշվին ֆինանսավորվող` Երևանի համաքաղաքային նշանակության 2004 թվականի ծախսերի նախահաշիվը հաստատելու մասին» N 153-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

որոշման հավելվածի նախահաշվում`

ա) «10,038,371.7» և «8,389,071.7» գումարներն ավելացնել 3,377,194,2 հազ. դրամ գումարով,

բ) 1-ին կետը լրացնել նոր` «դ» ենթակետով.

«դ) «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ Երևանի «Ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության պարտքերի մարում (պահանջի իրավունքի գնում) 3,377,194,2»:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. ապրիլի 3
Երևան