«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հունիսի 2003 թվականի N 734-Ն
ԳՈՒՅՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Երևանի քաղաքապետարանի «Թիվ 11 պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել Երևանի Հ. Քոչարի 21 հասցեում գտնվող շենքի 4-րդ հարկի 280 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ՝ գույք)՝ համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
1.2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը սույն որոշման 1.1-ին կետում նշված գույքն ուղղակի եղանակով վաճառել դրա վարձակալ «Սեքսոպաթոլոգիայի վերականգնողական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ գնորդ):
1.3. Սահմանել գույքի վաճառքի գինը՝ 4,13 մլն դրամ:
1.4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝
ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 2.3-րդ կետով սահմանված գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:
1.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 1.4-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
2.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության «Արցախ» պանսիոնատի գույքը (Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, գ. Արզական, այսուհետ՝ գույք) վաճառել մրցույթով:
2.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
ա) մրցույթը կազմակերպել և անցկացնել երկամսյա ժամկետում.
բ) գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված գնի 25 տոկոսի չափով՝ 46,84 մլն դրամ.
գ) որպես մրցույթի պայման՝ սահմանել գույքի վաճառքի համար առաջարկվող գինը և ներդրումների չափը:
2.3. Սահմանել, որ մրցույթի հաղթողը պարտավոր է՝
ա) մրցույթի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին իրականացնել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:
2.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 3.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
3.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի տնօրինության՝ 70 քառ. մետր ընդհանուր մակերեսով շինությունները (ավտոտնակները) (քաղ. Գավառ, Գ. Լուսավորչի 1, այսուհետ՝ գույք) վաճառել դասական աճուրդով:
3.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
բ) սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը՝ 210 հազ. դրամ:
3.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝
ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:
3.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
4.1. «Երևանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել Երևանի Տիտոգրադյան 133 հասցեում գտնվող՝ 4028,8 քառ. մետր ընդհանուր մակերեսով N 1, N 4 (քոլեջ) մասնաշենքերը և օժանդակ շինությունը (այսուհետ՝ գույք)՝ մնացորդային արժեքի չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
4.2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը սույն որոշման 4.1-ին կետում նշված գույքն ուղղակի եղանակով վաճառել հավանական գնորդ «Հրարարտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ գնորդ):
4.3. Գույքի վաճառքի գինը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված գնի 50 տոկոսի չափով՝ 17,87 մլն դրամ:
4.4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝
ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 4.3-րդ կետով սահմանված գումարի կեսը՝ 8,935 մլն դրամ, իսկ մնացած 50 տոկոս գումարը՝ մեկ տարվա ընթացքում.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
գ) երկու տարվա ընթացքում շենքերի վերանորոգման և վերակառուցման նպատակով կատարել 20 մլն դրամի ներդրում.
դ) սույն որոշման 4.1-ին կետում նշված մասնաշենքերը 5 տարի ժամկետով վարձակալության տրամադրել «Երևանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ մեկ քառ. մետր մակերեսի վարձավճարի չափը սահմանելիս հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) և դրանց ենթակայության պետական հիմնարկների գույքի (տարածքի) վարձակալության կարգը հաստատելու մասին» N 125 որոշմամբ հաստատված կարգով սահմանված վարձավճարի չափը:
4.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 4.4-րդ կետի «ա» ենթակետով սահմանված 8,935 մլն դրամը վճարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2003 թ. հունիսի 6 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|