Գլխավոր տեղեկություն
Номер
N 725-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.07.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.07.09/36(271) Հոդ.641
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.05.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.06.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.06.2003
Дата вступления в силу
10.07.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

23 հունիսի 2003 թ. 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2003 թվականի N 725-Ն 

 

«ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՈՒ ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 561 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 18-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Թիվ 36 տոնավաճառ» «փոքր» օբյեկտը և այն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել դրա աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ՝ գնորդ)՝ անհրաժեշտության դեպքում համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը։

1.2. «Փոքր» օբյեկտների գնահատման համար սահմանված կարգով 2888 հազ. դրամ գնահատված «Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության «Թիվ 36 տոնավաճառ» «փոքր» օբյեկտն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել դրա աշխատավորական կոլեկտիվին։

1.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի վաճառքի գինը՝ 2888 հազ. դրամ։

1.4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝

ա) վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ առաջին վճարումը կատարելով երկամսյա ժամկետում.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

1.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով։

2.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել 120,30 քառ. մետր մակերես զբաղեցնող «Թիվ 166 խանութ» «փոքր» օբյեկտը և այն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել դրա վարձակալ «ՍՍ Ինտերնեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ գնորդ)՝ անհրաժեշտության դեպքում համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը։

2.2. «Փոքր» օբյեկտների գնահատման համար սահմանված կարգով 8863 հազ. դրամ գնահատված «Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության «Թիվ 166 խանութ» «փոքր» օբյեկտի վարձակալական գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել դրա վարձակալին։

2.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող՝ վարձակալված պետական գույքի վաճառքի գինը՝ 4500 հազ. դրամ։

2.4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝

ա) վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ առաջին վճարումը կատարելով երկամսյա ժամկետում.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

2.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով։

3.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների, անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 561 որոշման 9.2-րդ կետով Սևանի կինոցանցի «Զանգու» կինոթատրոնի կազմից առանձնացված 61,75 քառ. մետր մակերես զբաղեցնող՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության՝ «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով 1083 հազ. դրամ գնահատված պետական գույքը մասնավորեցնել դասական աճուրդով։

3.2. Սահմանել պետական գույքի վաճառքի մեկնարկային գինը՝ 270750 դրամ։

3.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ երկամսյա ժամկետում կազմակերպել և անցկացնել աճուրդ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

3.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով։

4.1. Աշտարակ քաղաքի Երևանյան խճուղու մոտ գտնվող՝ 889,22 քառ. մետր մակերես զբաղեցնող՝ «փոքր» օբյեկտների գնահատման համար սահմանված կարգով 73142976 դրամ գնահատված «Աշտարակի ավտոտեխսպասարկման կայան» «փոքր» օբյեկտը (ծածկագիրը՝ 13095) մասնավորեցնել դասական աճուրդով։

4.2. Սահմանել պետական գույքի դասական աճուրդով մասնավորեցման մեկնարկային գինը՝ 2194300 դրամ։

4.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ երկամսյա ժամկետում կազմակերպել և անցկացնել աճուրդ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

4.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով։

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների, անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 561 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշման 9.2-րդ կետից հանել «Հրանտ» անհատական ձեռնարկություն» բառերը։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2003 թ. հունիսի 18

Երևան