Գլխավոր տեղեկություն
Номер
N 642-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.06.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.06.25/34(269) Հոդ.583
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.05.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.05.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.06.2003
Дата вступления в силу
26.06.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

6 հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մայիսի 2003 թվականի N 642-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 07 խմբի 15 ենթախմբի «01. Պետական աջակցություն ազգային փոքրամասնություններին» ծրագրով նախատեսված, սակայն 2002 թվականի բյուջետային տարում չօգտագործված գումարի դիմաց Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին հատկացնել 10000,0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 07 խմբի 15 ենթախմբի «01. Պետական աջակցություն ազգային փոքրամասնություններին» ծրագրով նախատեսված 10000,0 հազ. դրամը տրամադրել Եզդիների ազգային միությանը՝ նրա միջոցով համայնքների միջև (ըստ համայնքների անդամների թվի) բաշխելու համար։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. մաիսի 26
Երևան