Գլխավոր տեղեկություն
Номер
N 248-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.03.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.03.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.03.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.03.2003
Дата вступления в силу
25.03.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան

«24» մարտի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մարտի 2003 թվականի N 248-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 59 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի փետրվարի 8-ի «Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հանձնաժողովի մասին» N 59 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված հանձնաժողովի կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2003 թ. մարտի 19

Երևան 

 

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 1999 թվականի
փետրվարի 8-ի N 59 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Մ. Թոփուզյան  - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար - նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Շահնազարյան    - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ
Թ. Մարգարյան  

 - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
 - ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության պետ

Պ. Շադյան    - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության պետ
Ս. Ֆահրադյան    - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի մաքսասակագնային վարչության պետ
Տ. Աղաջանյան    - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության բաժնի պետ
Մ. Սարգսյան    - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ
Ռ. Վարդազարյան    - ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)