Գլխավոր տեղեկություն
Номер
N 645-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.07.2003-01.01.2018)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.06.25/34(269) Հոդ.584
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.05.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.06.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.06.2003
Дата вступления в силу
05.07.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

7 հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2003 թվականի N 645-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆԱՎԱՐՏ (ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ) ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում գույքահարկով հարկման նպատակով անավարտ (կիսակառույց) շինությունների բնութագրման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հունիսի 4
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
մայիսի 29-ի N 645-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆԱՎԱՐՏ (ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ) ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող անավարտ (կիսակառույց) շինությունների (այսուհետ՝ շինություններ)՝ ըստ ավարտվածության աստիճանի բնութագրման չափանիշները:

2. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածով՝ շինությունները (բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարաններ, անհատական բնակելի տներ, այգետնակներ (ամառանոցներ) և դրանց կից շինություններ, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական ու արտադրական նշանակության շինություններ, առանձին կանգնած հասարակական, արտադրական նշանակության և դրանց կից շինություններ) դասվում են ըստ ավարտվածության երեք աստիճանի՝

ա) մինչև 50 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող շինություններ՝

շինությունները համարվում են մինչև 50 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, եթե կառուցված են շինության պատերը և միջհարկային ծածկը.

բ) 50-80 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող շինություններ՝

շինությունները համարվում են 50-80 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, եթե կառուցված են շինության հիմնահարկը (հիմնահարկերը) և տանիքը.

գ) 80 և ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող շինություններ՝

շինությունները համարվում են 80 և ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, եթե լիովին ավարտված չեն հարդարման ու հարակից աշխատանքները:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ