Գլխավոր տեղեկություն
Номер
N 514-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.06.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.06.04/31(266) Հոդ.494
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.05.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.05.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.05.2003
Дата вступления в силу
14.06.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

17 մայիսի 2003 թ. 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 մայիսի 2003 թվականի N 514-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 1963 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 1951,8 հեկտարը, որից՝ 298 հեկտար վարելահող, 910,8 հեկտար արոտ, 743 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում՝ 80 հեկտար վարելահողը՝ աճուրդով օտարելու համար.

բ) 2 հեկտար արոտը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա՝ աճուրդով օտարելու համար.

գ) 7,2 հեկտար արոտը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա, որից՝ 5 հեկտարը քարի հանքի արդյունահանման, 2,2 հեկտարը՝ անասնագոմերի շինարարության համար.

դ) 2 հեկտար արոտը՝ հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա՝ գերեզմանատան համար:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2003 թ. մայիսի 14

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

մայիսի 8-ի N 514-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա պետական սեփականություն համարվող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը և նպատակները

 

Տարեթիվը

Հողերի կատեգորիան
 (նպատակային նշանակությունը)

Պայմանական նշանը

Ընդամենը

այդ թվում`

վարելահող

բազմամյա տնկարկներ

խոտհարք

արոտ

բնակավայրերի հողեր

այլ հողեր

2003 թ. Գյուղատնտեսական նշանակության

Գ

80,0

 80,0

   

 

   
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման

Բ

 2,0

     

 2,0

   

Հ

             
Արդյունաբերության և ընդերքօգտագործման

Ա

7,2

     

7,2

   
Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների

Կ

             
Ջրային հողեր

Ջ

             
Հատուկ պահպանվող տարածքներ

Պ

 2,0

     

 2,0

   
   Ընդամենը  

91,2

 80,0

   

11,2